Ազգային առաջընթաց կուսակցություն

Ազգային առաջընթաց կուսակցություն, Հայաստանում գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ մի խումբ քաղաքացիական ակտիվիստների ու հանրային գործիչների կողմից։ Կուսակցության գաղափարախոսությունն է սոցիալ-լիբերալիզմը։

Ազգային առաջընթաց կուսակցություն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԿարգախոսՆոր իրավիճակ, նոր լուծումներ
Հիմնադրված2018 թ, հոկտեմբերի 3
Քաղաքական հայացքսոցիալ-լիբերալիզմ
Կայքnpp.am

ՀիմնախնդիրներԽմբագրել

Կուսակցության հիմնադիրները տարբեր հասարակական, քաղաքական ու սոցիալական շարժումների անդամներ են, այդ թվում՝ «Դեմ եմ» շարժման անդամներ, Էլեկտրիկ Երևան շարժման անդամներ և Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնության[1] անդամներ, այդ թվում՝ Հայկ Գրիգորյան, Աշոտ Բայաթյան, Ռազմիկ Ալավերդյան, Ղազար Մարգարյան, Ալբերտ Ռոստոմյան, Սամվել Մելիքյան, Ռաֆայել Գրիգորյան և այլք։

ԳաղափարախոսությունԽմբագրել

Կուսակցությունը քարոզում է սոցիալապես պատասխանատու պետության գաղափարը՝ ժամանակակից կամ ձախ լիբերալիզմ, որը ենթադրում է կարգավորված շուկայական տնտեսություն, ինչպես նաև ուղիղ ժողովրդավարության խորացում, այդ թվում՝ համապետական և տեղական հանրաքվեների միջոցով։ Կուսակցությունը կողմնակից է Արցախի և Հայաստանի միավորմանը, կողմ է Եվրոպայի և ԱՄՆ հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական կապերի խորացմանը և Ռուսաստանի հետ չեզոք և փոխշահավետ հարաբերությունների պահպանմանը, ինչպես նաև Իրանի հետ առտրաշրջանառության, հատկապես նավթամթերքների ու գազի, ավելացմանը, այդ թվում՝ ուղիղ և փոխշահավետ հարաբերությունների հաստատման միջոցով։

Մասնակցությունը ընտրական գործընթացներինԽմբագրել

2018 թ դեկտեմբերի 9-ին Ազգային առաջընթաց կուսակցությունը մասնակցեց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին[2][3][4][5]։

Ազգային առաջընթաց կուսակցությունը 2018 թ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քննադատեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրական փոփոխություններ չիրականացնելու, Ընտրական օրենքսգիրքը չփոփոխելու, Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու համար, ինչպես նաև առաջ քաշեց տարածքային բարեփոխումների հայեցակարգ և քաղաքացու կողմից զենք կրելու իրավունք՝ Ազգային գվարդիայի գաղափարի իրականացման նպատակով, Շվեյցարիայի օրինակով։

Ազգային առաջընթաց կուսակցությունը 2018 թ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացավ 4121 ձայն կամ ընդհանուր ձայների 0,33 %-ը։

«Նոր Սահմանադրություն» նախաձեռնությունԽմբագրել

2019 թ-ին Ազգային առաջընթաց կուսակցությունը նախաձեռնեց «Նոր Սահմանադրություն» շարժումը՝ նպատակ ունենալով սկսել սահմանադրական փոփոխությունների հանրային լայն քննարկում։ Կուսակցությունը նաև հրապարակեց իր առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը, Իսլանդիայի օրինակով[6]։

ԾանոթագրություններԽմբագրել