Հանրային ձայն կուսակցություն
Հանրային ձայն կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 2022 թվականին, նախագահն է Արտակ Գալստյանը[1][2][3]։
Հանրային ձայն կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Արտակ Գալստյան |
Հիմնադիր | Արտակ Գալստյան, Վարդան Ղուկասյան |
Հիմնադրված | օգոստոսի 6, 2022 |
Գաղափարախոսություն | հայկական ազգայնականություն |
Շտաբ | Երևան, Գայի պողոտս 2 |
Կայք | hanrayindzayn.com/en/ |
Պատմություն
խմբագրելՀանրային ձայն կուսակցությունը ստեղծվել է 2022 թվականի օգոստոսի 6-ին,Արտակ Գալստյանը հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ, իսկ Վարդան Ղուկասյանը կուսակցության պատվավոր նախագահ[4]։ Կուսակցությունը հայտարարել է Ալյանս կուսակցության հետ քաղաքական համագործակցություն հաստատելու մտադրության մասին[5]։ Ներկայումս կուսակցությունն Ազգային ժողովում չունի որևէ ներկայացուցչություն և գործում է որպես արտախորհրդարանական ուժ։
2022 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա և վրան սպիտակ ներկ լցրել[2][6][7]։
2023 թվականի ապրիլին կուսակցության տաս անդամներ շինծու գործերով ձերբակալվել են, այդ թվում նաև կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը[8][9]։ Կուսակցությունը մասնակցել է Երևանի 2023 թվականի քաղաքապետի ընտրություններին և քաղաքապետի թեկնածու է առաջադրել Արտակ Գալստյանին[10]։ Կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 9,68 %-ը և ստացել 7 մանդատ[11]։ 2023 թ-ի վերջին կուսակցությունը, փաստացի, պառակտվեց։ Վարդան Ղուկասյանի առակիցները հեռացան կուսակցությունից և ձևավորցեց նոր քաղաքական ուժ՝ ԴՕԿ կուսակցությունը։
Գաղափարախոսություն
խմբագրելԿուսակցությունը հավատում է Հայաստանի հետ Արցախի միավորմանը, երկրի անվտանգության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական արդարության և օրենքի գերակայության բարելավմանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Կուսակցությունը նաև աջակցում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ընտրական բարեփոխումների անցկացմանը և տնտեսության աջակցությանը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Հանրային ձայնը» «սյուրպրիզներ» է խոստանում». iravunk.com.
- ↑ 2,0 2,1 «Երևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Shamshyan.com». ankakh.com.
- ↑ ««Հանրային ձայն» կուսակցության հրավիրած հանրահավաքը՝ Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով․ ՈւՂԻՂ». oragir.news.
- ↑ 4,0 4,1 ««Հանրային ձայնի» նախագահ ընտրվեց Արտակ Գալստյանը, պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյանը». lurer.com.
- ↑ «Որոշ քաղաքական շրջանակների մոտ ցայտնոտային իրավիճակ է. «Ալյանս» ԵՄ». iravunk.com.
- ↑ «««Դոգ»-ի «Հանրային ձայն»»-ի փաստաբանական գրասենյակի պատերին, դռան մոտ կայանված ավտոմեքենայի վրա ներկ են լցրել. Shamshyan.com | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
- ↑ ««Հանրային Ձայն»-ը զգուշացնում է. կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել». iravunk.com.
- ↑ ««Հանրային ձայն» կուսակցության ղեկավարների գործով տաս անձ կալանավորվել է, այդ թվում նաև նախագահ Արտակ Գալստյանի ողջ ընտանիքը։ ՔԿ». news.am.
- ↑ «Բռնություն է կիրառվել «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանի նկատմամբ». 2022 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Արտակ Գալստյանը մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին․ Վարդան Ղուկասյան․ «Իրավունք»». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ https://factor.am/689202.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)