Կաղապար:ԸԻ/Շաբաթ 10, 2023 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- փետրվարի 28-ին Հունաստանի Թեսալիա նահանգի Լարիսա քաղաքում մարդատար և բեռնատար գնացքներ են բախվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 42 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
- փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատվել է պետնախարարի պաշտոնից և նույն պաշտոնում առաջադրել Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանին։
- փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
- փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում և Սիրիայում, տեղական ժամանակով 04:17-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ կան։
- փետրվարի 4-ին ԱՄՆ-ն Ատլանտյան օվկիանոսի օդային տարածքում խոցել է չինական ստրատոսֆերային աերոստատը (նկարում), որը հունվարի 28-ին մտել էր ԱՄՆ-ի օդային տարածք։
- փետրվարի 3-ին թունավոր քիմիկատներ փոխադրող բեռնատար գնացքը Օհայոյում դուրս է եկել ռելսերից (նկարում), արտակարգ իրավիճակների բրիգադները իրականացրել են արտահոսքի վերահսկվող այրում, որն օդ է արտանետել ջրածնի քլորիդ և ֆոսգեն:
- փետրվարի 1-ին C/2022 E3 (ZTF) հասել է Երկրին ամենամոտ կետին (42,000,000 կմ):
- փետրվարին Չիլիում անտառային հրդեհներ են սկսել, որոնք ընդհանուր առմամբ գրեթե 12,535,000 հեկտար անտառ են ոչնչացրել և խլել են 24 մարդու կյանք։
Վերջերս մահացածներ՝ Զավեն Վարդանյան • Վարդան Հակոբյան • Ռաքել Ուելչ • Զիլան Տիգրիս