Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 42, 2023 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/aa/La_Princesse.jpg/120px-La_Princesse.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/29/Karthyayani_Amma_%28cropped%29.jpg/120px-Karthyayani_Amma_%28cropped%29.jpg)
- ․․․2008 թվականին Անգլիայի խոշոր քաղաքներից մեկում մի քանի օր զբոսնել և իրարանցում է առաջացրել 15-մետրանոց մի հոդվածոտանի (լուսանկարում)։
- ․․․այս ամերիկացին կյանքի 61 տարիներից 37-ն ապրել է ուրիշ մարդկանց անուններով, աշխատել է տարբեր մասնագիտություններով և, չլինելով բժիշկ, կարողացել է վիրահատել 16 ծանր վիրավոր զինվորների, որոնք բոլորը ողջ են մնացել։
- ․․․իսպանական այս ֆոբիայի պարագայում վախի օբյեկտը առավել է վտանգված, քան վախեցողները։
- ․․․Հնդկաստանի Կերալա նահանգում ծնված այս կինը (լուսանկարում) 96 տարեկանում հանձնել է գրագիտության քննություն և երկրում դարձել անվանի անձ՝ արժանանալով կառավարության՝ կանանց համար նախատեսված բարձրագույն քաղաքացիական մրցանակին։
- ․․․կան մարդիկ, որոնք մաթեմատիկական ինդուկցիայի միջոցով կարող են ապացուցել, որ բոլոր ձիերը միագույն են։
- ․․․Աֆրիկայի պետություններից մեկում, բռնություններից պաշտպանելու նպատակով, աղջիկների կրծքերը հարթեցնում են։