Կաղապար:Այսօր/Փետրվարի 15
Հիմնական հոդված՝ Փետրվարի 15
- 1748 թ. – ծնվել է Ջերեմի Բենթամը, անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան (մահ. 1832 թ.):
- 1781 թ. – մահացել է Գոտհոլդ Լեսսինգը, գերմանացի պոետ, թատերգակ, արվեստի տեսաբան և գրաքննադատ-լուսավորիչ, Գերմանական դասական գրականության հիմնադիրներից (ծն. 1729)
- 1794 թ. – Ֆրանսիան ընդունեց իր պետական դրոշը:
- 1909 թ. – ծնվել է Արֆո Պետրոսյանը, հայ կին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (մահ. 1985 թ.):
- 1934 թ. – ծնվել է Նիկլաուս Վիրտը, շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ, Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից, Թյուրինգի մրցանակակիր:
- 1961 թ. – ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց, մահացավ 72 մարդ, որոնց մեջ էին նաև ԱՄՆ-ի ձևավոր չմշկասահքի հավաքականի անդամները:
- 1965 թ. – մահացել է Նաթ Քինգ Քոլը, ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, նաև դերասան (ծն. 1919 թ.):
- 2011 թ. – Լիբիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց: