Արֆո Պետրոսյան
Արֆո (Արփենիկ) Ավետիսի Պետրոսյան (փետրվարի 15, 1909, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից։
Արֆո Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1909 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1985 (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրականագետ և խմբագիր |
Աշխատավայր | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Արֆո Պետրոսյաը ծնվել է Շուշի քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտը։ 1938-1945 թթ. աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1946-1951 թթ. եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության նախագահի տեղակալը։ 1951-1970 թթ. աշխատել է Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում (1955 թվականից՝ տնօրենի առաջին տեղակալ), ղեկավարել է ԽՍՀՄ ազգային գրականությունների մատենաշարի և «Բազմազգ խորհրդային գրականության պատմություն» վեցհատորյակի ստեղծման աշխատանքները։ 1970 թվականից «ԽՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխավոր խմբագիրն էր։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Գրականության կուսակցականությունը» (1952, Մոսկվա), «Ժողովրդական պատմությունը և նրա էպոսը» (նվիրված «Սասնա ծռերին», 1982, Մոսկվա) և այլ գրքեր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Մահացել է Մոսկվայում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 451