Կալվարիա Զեբժիդովսկայի սրբավայր

Կալվարիա Զեբժիդովսկայի սրբավայր (լեհերեն՝ Sanktuarium pasyjno-maryjne w Kalwarii Zebrzydowskiej), մաներիստական ոճով կառուցված պաշտամունքային կառույցների և պարկային համալիր Լեհաստանի հարավային մասում՝ Կալվարիա Զեբժիդովսկա քաղաքի մերձակայքում (ի դեպ, քաղաքը կազմավորվել է ուխտավայրի շուրջը և կոչվել վերջինիս անունով)։ Հիմնադրվել է 17-րդ դարում, երբ հակառեֆորմացիան կաթոլիկ Եվրոպայում հանգեցրել էր բազմաթիվ կալվարիաների կառուցման (կալվարիաները Հիսուս Քրիստոսի չարչարանքները, նրա անցած Գողգոթայի ճանապարհը ոգեկոչող սրբավայրեր են)։ 1999 թվականին Կալվարիա Զեբժիդովսկայի սրբավայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Այն պաշտոնապես ներառված է նաև Լեհաստանի պատմական հուշարձանների ցանկում (Pomnik historii Polski[1]):

Տեսարժանություն

Kalwaria Zebrzydowska - Bazylika i mur-02GP.jpg
Map
Map

ՊատմությունԽմբագրել

Կալվարիա Զեբժիդովսկա (լեհերենից թարգմանած՝ նշանակում է Զեբժիդովսկու կալվարիա, Զեբժիդովսկու Գողգոթա) սրբավայրը Կրակովի վոևոդա Միկոլայ Զեբժիդովսկին հիմնադրել է 1600 թվականին, ֆրանցիսկյան եղբայրների համար (նա թերևս հաշվի է առել այն հանգամանքը, որ հենց ֆրանցիսկյան միաբանությանն է վստահված Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի պահպանությունը)։ Սրբավայրը կառուցելիս առաջնորդվել են Երուսաղեմի ու նրա շրջակայքի հատակագիծ-քարտեզով, որը 1584 թվականին պատրաստել էր Քրիստիան Կրուիկ վան Ադրիքեմը[2]։

Սուրբ Մարիամի բազիլիկըԽմբագրել

Աստվածամորը նվիրված բազիլիկը Միկոլայ Զեբժիդովսկու պատվերով նախագծել է Ջովաննի Մարիա Բեռնարդոնին, իսկ շինարարության ընթացքը (1603–1609 թթ.) հսկել ու ղեկավարել է անտվերպենցի ճարտարապետ և ոսկերիչ Պաուլ Բաուդարտը[3]։

ՄատուռներըԽմբագրել

Կալվարիա պարկում կա 42 մատուռ, որոնք կառուցվել ու անվանակոչվել են Երուսաղեմի և Սուրբ Երկրի նշանավոր վայրերի անուններով։ Պարկն ունի երկու հիմնական արահետ, որոնցից մեկը նվիրված է Հիսուս Քրիստոսին, մյուսը՝ Սուրբ Մարիամին։ Առաջինի վրա գտնվում են 24, երկրորդի վրա՝ 11 մատուռ. մնացած յոթ մատուռները ընդհանուր են երկուսի համար։ Առավել նշանակալից և ուշագրավ են հետևյալները.

  • Ecce Homo. հատակագիծը նմանվում է հունական խաչի, կառուցվել է 1605-1609 թթ. (ճարտարապետ՝ Պաուլ Բաուդարտ)։ Գմբեթը ներսից զարդարված է մաներիստական ոճի պատկերներով[4]
  • Խաչելության մատուռ. համալիրի առաջին կառույցն է (1600–1601 թթ.)[5]:
  • Մարիամի սիրտ. նախագծել ու կառուցել է Պաուլ Բաուդարտը, 1615 թվականին, սրտաձև հատակագծով։ Մատուռը հավերժացնում է Գողգոթայի ճանապարհին Հիսուսի հանդիպումը Մարիամին[6]։
  • Սուրբ Մարիամի ննջման եկեղեցի. կառուցվել է 1615–1642 թթ., մաներիստական ոճով։ Համալիրի ամենամեծ կառույցներից մեկն է։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. isap.sejm.gov.pl
  2. «Kalwarie w Europie»։ www.niedziela.pl (լեհերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2009-12-28 
  3. «Sanktuarium Kalwaryjskie»։ www.pascal.pl (լեհերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 2009-12-28 
  4. «Ratusz Pilata»։ www.kalwaria.eu (լեհերեն)։ Վերցված է 2009-12-28 
  5. «Ważniejsze wydarzenia»։ www.kalwaria.eu (լեհերեն)։ Վերցված է 2009-12-28 
  6. «Kaplica Serներսից ca Maryi»։ www.kalwaria.eu (լեհերեն)։ Վերցված է 2009-12-28 

Արտաքին հղումներԽմբագրել