Կարլի-Մարինա Լոաիզա (անգլ.՝ Karly-Marina Loaiza, հուլիսի 17, 1994(1994-07-17)[1], Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ[1]), մասնագիտորեն հայտնի որպես Կալի Ուչիս ամերիկացի երգչուհի և երգահան։ Թողարկել է իր դեբյուտային միքսթեյփը՝ Drunken Babble, 2012 թվականին, որին հաջորդել է իր դեբյուտային EP՝ Por Vida-ն, թողարկված 2015 թվականին։ 2018 թվականին Ուչիսը թողարկեց իր դեբյուտային « Isolation » ստուդիո ալբոմը, արժանանալով համատարած ճանաչման։ Ուչիսի երկրորդ ստուդիո ալբոմը և նրա առաջին իսպանալեզու նախագիծը՝ Sin Miedo (del Amor y Otros Demonios), թողարկվել է 2020 թվականին։ Ալբոմի« Telepatía » սինգլը դարձավ Ուչիսի առաջին սոլո հիթը ԱՄՆ Billboard Hot 100 -ում։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ « Լավագույն պարային ձայնագրություն » անվանակարգում՝ Kaytranada- ի «10%» սինգլի իր մասի համար։

Կալի Ուչիս
Kali Uchis performing in 2018
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Kali Uchis
Ի ծնե անունԿարլի-Մարինա Լոաիզա
Նաև հայտնի է որպեսKali Uchis
Ծնվել էՀուլիսի 17 , 1994
Alexandria, Virginia, U.S.
Երկիր ԱՄՆ
Ժանրեր
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործունեություն2012–ներկա
Լեյբլ
ԿրթությունAlexandria City High School?
Կայքkaliuchis.com
Ստորագրություն
 Kali Uchis Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Կարլի-Մարինա Լոաիզան ծնվել է 1994 թվականի հուլիսի 17-ին Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում[2]։ Նրա հայրը տեղափոխվել է Պերեյրա, Կոլումբիա, Միացյալ Նահանգներ, որտեղ ծանոթացել է Կարլիի մոր հետ 1990-ականների սկզբին։ Նրա մայրը երեխաներ ուներ նախորդ ամուսնությունից։ Լոաիզան նրանց միակ համատեղ զավակն է։ Նրա հայրը վերադարձել է Կոլումբիա, երբ Լոաիզան սովորում էր միջնակարգ դպրոցում, որպեսզի խնամի իր մորը, ով հիվանդացել էր։ Լոայզան ամռանը մնացել է Կոլումբիայում հոր և մորաքույրների հետ։ Մեծանալով ներգաղթյալների և բանվորների տանը՝ նրա տնային կյանքը հաճախ լցված էր ծանր ֆիզիկական աշխատանքով։

Ավագ դպրոցում Լոաիզան սովորել է դաշնամուր և սաքսոֆոն նվագե[3]։ Մասնակցել է ջազային խմբի, մինչև TC Williams ավագ դպրոցն ավարտելը (վերանվանվել է Ալեքսանդրիա քաղաքի ավագ դպրոց)։ Նա հաճախ էր բաց թողնում դասերը՝ լուսանկարչական լաբորատորիայում ժամանակ անցկացնելու, փորձարարական կարճամետրաժ ֆիլմեր նկարելու համար[4][5]։ Նրա հետաքրքրությունը լուսանկարչության նկատմամբ հանգեցրեց նրան, որ նա կատարեց միքսթեյփների ձևավորում[6]։ Դասերը հաճախ բաց թողնելը և իր ծնողների սահմանած տունը չլքելու ժամը խախտելը հանգեցրել է նրան, որ նրան տնից դուրս են հանել։ Այդ ընթացքում նա ապրել է իր մեքենայում և երգեր է գրել իր ստեղնաշարի վրա, որոնք հետագայում հանդես եկան իր lo-fi միքսթեյփի տեսքով՝ Drunken Babble։ Նա նաև գրել է պոեզիա, երգեր և երաժշտություն, բայց ի սկզբանե մտադրություն չի ունեցել երգելու՝ ավելի շատ հետաքրքրված լինելով ֆիլմերի բեմադրությամբ, քան ուշադրության կենտրոնում լինելով։ «Կալի Ուչիս» մականունը նրան տվել է հայրը։

Լոաիզան բացահայտ բիսեքսուալ է։

Կարիերա խմբագրել

2012–2016 թթ. Drunken Babble և Por Vida խմբագրել

Դպրոցն վարտելուց անմիջապես հետո[5] Ուչիսը 2012 թվականի օգոստոսի 1-ինթողարկեց իր դեբյուտային միքսթեյփը՝ Drunken Babble։ Միքսթեյփը նկարագրվեց որպես «ժանրերին հակասող» , աչքի ընկնող իր doo-wop- ից, ռեգգիից և 2000-ականների սկզբի R&B- ից ոգեշնչմամբ[7][8][9]։ 2014 թվականին նա համագործակցեց ռեփեր Սնուփ Դոգի հետ , «On Edge» երգի վրա։

2015 թվականի փետրվարին Ուչիսը թողարկեց իր դեբյուտային EP Por Vida-ն իր պաշտոնական կայքում, իսկ ավելի ուշ՝ iTunes-ում։ Նախագիծը ներառում էր տարբեր երաժիշտների աշխատաքներ, այդ թվում՝ Diplo, Tyler, the Creator, Kaytranada և BadBadNotGood[10][11]։ Նա սկսեց իր առաջին շրջագայությունը 2015 թվականի հոկտեմբերին՝ Leon Bridges- ի հետ՝ հյուրախաղերով Միացյալ Նահանգներով և Կանադայի որոշ մասերով[12]։

2017–2018. Isolation խմբագրել

 
Ուչիսը ելույթ ունենալիս 2017թ

2017 թվականի ապրիլին թողարկվեց Gorillaz-ի հինգերորդ ստուդիո ալբոմը՝ Humanz- ը, ներառյալ երգեր, որոնցում ընդգրկված էր Ուչիսը, մասնավորապես՝ «She's My Collar» և բոնուսային թրեք՝ «Ticker Tape»-ը[13]։ Հաջորդ ամիս Ուչիսը թողարկեց «Tyrant»՝ անգլիացի երգչուհի Ջորջա Սմիթի մասնակցությամբ, որպես իր գալիք դեբյուտային ստուդիո ալբոմի գլխավոր սինգլ։ 2017 թվականի հունիսին նա հայտարարեց իր առաջին գլխավոր շրջագայության մասին, մասնավորապես՝ հյուսիսամերիկյան շրջագայության։ Շրջագայությունը տեղի ունեցավ 2017 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր, մեկնարկելով Սան Ֆրանցիսկոյի Outside Lands երաժշտության և արվեստի փառատոնում, կանգ առնելով Փոփ Մոնրեալի երաժշտական փառատոնում[14]։ Այնուհետև Ուչիսը 2017 թվականի օգոստոսի 25-ին թողարկեց «Nuestro Planeta»-ն՝ Ռեյկոնի մասնակցությամբ, որպես ալբոմի երկրորդ սինգլ[15]։ 2017 թվականի հոկտեմբերին Ուչիսը առաջադրվել է «Լատինական Գրեմմի» մրցանակի ՝ տարվա ձայնագրության համար , «El Ratico» երգով՝ նրա համագործակցությունը կոլումբիացի երաժիշտ Juanes-ի հետ[16]։ Նա նաև առաջադրվել է Գրեմմի մրցանակի լավագույն R&B կատարման համար 60-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ « Get You » երգով, որը նրա համագործակցությունն է կանադացի երգիչ Դանիել Կեսարի հետ[17]։

Ուչիսը 2018 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 16-ը ներկա է գտնվել Լանա Դել Ռեյի համաշխարհային շրջագայությանը՝ LA to the Moon Tour-ի հյուսիսամերիկյան տարածաշրջանում[18]։ «After the Storm » թրեքը, որին մասնակցում են Tyler , the Creator և Bootsy Collins -ը , 2018 թվականի հունվարին թողարկվել է որպես երրորդ սինգլ, որին հաջորդել է Isolation-ի թողաչկման հայտարարությունը 2018 թվականի մարտին, որը տեղի է ունեցել Ուչիսի՝ The Tonight Show-ում ելույթ ունենալու ժամանակ[19]։ Isolation-ը ամբողջ աշխարհում պաշտոնապես թողարկվել է 2018 թվականի ապրիլի 6-ին[20][21]։ Այն արժանացել քննադատների լայն արձագանքին։

2019–ներկա. To Feel Alive and Sin Miedo (del Amor y Otros Demonios) խմբագրել

2019 թվականի հունիսին Ուչիսը համագործակցեց ամերիկյան R&B խումբ Free Nationals-ի և ամերիկացի ռեփեր Mac Miller-ի հետ «Time» սինգլի վրա[22], որը Miller-ի առաջին պաշտոնական հետմահու թողարկումն էր 2018 թվականի սեպտեմբերի 7-ին նրա մահից հետո[23]։ 2019 թվականի դեկտեմբերին Ուչիսը թողարկեց « Solita »-ն[24], որն ի սկզբանե ծրագրվում էր լինել իր երկրորդ ստուդիո ալբոմի առաջատար սինգլը, սակայն այն հետագայում դուրս մնաց վերջնական թրեքների ցանկից։ Այնուամենայնիվ, երգը որպես բոնուս ներառվեց ալբոմի վինիլային թողարկման մեջ։ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Կալի Ուչիսը նկարահանվել է կանադացի պրոդյուսեր Kaytranada- ի «10%» սինգլում, որը վերցված է նրաBubba ալբոմից։ Երգը ստացավ Գրեմմի մրցանակ լավագույն պարային ձայնագրության համար 63-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ։ Հետագայում Ուչիսը նկարահանվեց Little Dragon-ի 6-րդ ստուդիական ալբոմում՝ « New Me, Same Us » «Արդյո՞ք տխուր ես զգում» երգի ռեմիքսի համար։ 2020 թվականի ապրիլի 24-ին Ուչիսը թողարկեց ընդլայնված EP , որը վերնագրված էր To Feel Alive : EP-ն ամբողջությամբ ձայնագրվել է մեկուսացման ժամանակ, COVID-19 համաճարակի պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.allmusic.com/artist/kali-uchis-mn0003446629/biography
  2. Kellman, Andy. «Kali Uchis | Biography & History». AllMusic. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. Beaudoin, Kate (2015 թ․ մարտի 12). «This Incredible Colombian Pop Star Is About to Make It Big in America». Mic. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  4. Diaz, Jaquira (2017 թ․ հուլիսի 13). «Who Is The Real Kali Uchis?». The Fader. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  5. 5,0 5,1 Wisniewkski, Angela (2017 թ․ սեպտեմբերի 13). «Kali Uchis talks immigration, 'Showgirls,' and her deceptively sweet music». Metro Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. Estaff, Remezcla (2018 թ․ օգոստոսի 23). «Kali Uchis has consistently visited Colombia to Donate Food & Supplies to Families in Need». Remezcla. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. Weiss, Alex (2018 թ․ ապրիլի 6). «Kali Uchis Is a Self-Made Pop Star». Paper. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  8. Younger, Briana (2014 թ․ ապրիլի 22). «Kali Uchis: 'I'm An Artist In Every Sense Of The Word'». Bandwidth. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  9. DePollo, Adam (2013 թ․ հոկտեմբերի 25). «Flow Culture: Kali Uchis surprises with genre-defying debut mixtape». The Michigan Daily. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  10. Minsker, Evan (2015 թ․ փետրվարի 3). «Kali Uchis Shares Por Vida EP Featuring Tyler, the Creator Production». Pitchfork Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  11. Brydon, Grant (2015 թ․ մարտի 2). «Track By Track: Kali Uchis – 'Por Vida'». Clash. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Kali Uchis to Join Leon Bridges on North America Fall Tour». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  13. Phillips, Amy; Monroe, Jazz (2017 թ․ մարտի 23). «Gorillaz Announce New Album Humanz Featuring Grace Jones, Danny Brown, Mavis Staples, More». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  14. «Kali Uchis announces 2017 North American Tour». Illroots. 2017 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  15. Cacouris, Christina (2017 թ․ օգոստոսի 25). «A New Spanish-language Kali Uchis Single "Nuestro Planeta" Just Dropped». V. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  16. Mcphate, Tim (2017 թ․ հոկտեմբերի 7). «Kali Uchis Talks Juanes, Colombia & Lana Del Rey Tour». Grammy.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  17. Merril, Philip (2017 թ․ դեկտեմբերի 19). «Who Will Win Best R&B Performance?». Grammy.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  18. Kim, Michelle; Strauss, Matthew (2017 թ․ սեպտեմբերի 27). «Lana Del Rey Announces Tour». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. «Kali Uchis announces debut album Isolation». DIY. 2018 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  20. «Isolation by Kali Uchis». Apple Music. 2018 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  21. Gaca, Ana (2018 թ․ մարտի 15). «Kali Uchis Announces Album, Performs with Tyler, the Creator on Fallon». Spin. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  22. «Time – Single by Free Nationals, Mac Miller & Kali Uchis». OBE / Empire Distribution. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  23. «Mac Miller's first posthumous release drops». Hollywood.com. 2019 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  24. Darville, Jordan (2019 թ․ դեկտեմբերի 4). «Kali Uchis shares new song "Solita"». The Fader. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալի Ուչիս» հոդվածին։