«Այսօր երեկոյան» (անգլ.՝ The Tonight Show), ամերիկյան երեկոյան ժամանցային թոք շոու, որը եթերում է 1954 թվականից։ Համարվում է ԱՄՆ-ի ամենաերկար կանոնավոր հեռուստատեսային ժամանցային ծրագիրը, որը մինչ օրս շարունակվում է, ինչպես նաև, ըստ գոյության ժամկետի՝ NBC ալիքի երրորդ հաղորդումը՝ «Meet the Press»-ից (թողարկվում է 1947 թվականից) և առավոտյան «Today» նորությունների ծրագրից (թողարկվում է 1952 թվականից) հետո։ Ծրագիրը նաև ամենահին հեռուստատեսային թոք շոուն է պատմության մեջ։

The Tonight Show
Изображение логотипа
Laura Bush on The Tonight Show.jpg
Տեսակհեռուստասերիալ և հեռուստահաղորդում
Ժանրթոք շոու
ՌեժիսորDwight Hemion?
Արտադրող երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզու(ներ)ամերիկյան անգլերեն
Հեռարձակում
ԱլիքNBC
Սկզբնական եթերսեպտեմբերի 27, 1954

Պատմության ընթացքում ծրագրի անունը փոփոխվել է։ Ի սկզբանե այն եթեր է հեռարձակվել «Tonight» խորագրի ներքո։ 1962 թվականին վերանվանվել է «The Tonight Show»: Այս անվան տակ շոուն 30 տարի վարել է Ջոնի Քարսոնը։ Վերջին տասնամյակներում վերնագրին սկսել են ավելացվել ընթացիկ հաղորդավարի անունը։ Այժմ այն կոչվում է «The Tonight Show Starring Jimmy Fallon»:

Ծրագրի ամենահայտնի հաղորդավարներն են.

  • Սթիվ Ալեն (1954-1957)

Շոուն ամենաերկարը վարել է Ջոնի Քարսոնը՝ 1962 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1992 թվականի մայիսի 22-ը[4][5]։ Ամենաշատ թվով թողարկումներ վարել է Ջեյ Լենոն՝ 4610 թողարկում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Susman, Gary (January 27, 2004)։ Tonight Show icon Jack Paar dies։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-26-ին։ Վերցված է 2009-10-15 
  2. «Carson Feeds Letterman Lines»։ New York Post։ January 20, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-29-ին։ Վերցված է 2006-12-17 
  3. Carter, Bill (January 15, 1993)։ «Going Head to Head Late at Night: Letterman on CBS, Leno on NBC»։ The New York Times։ Վերցված է 2009-10-15 
  4. A Johnny Carson timeline։ Entertainment Weekly։ 8 May 1992 
  5. O'Connor John J. (20 May 1986)։ «Johnny Carson's Two New Rivals»։ The New York Times 

Արտաքին հղումներԽմբագրել

  • «The tonight show»։ Museum of broadcast communications։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-12-ին։ Վերցված է 2014-11-14