Ծնծղա
Ծնծղա, հարվածային երաժշտական գործիք` անորոշ բարձրության հնչողությամբ։ Ծնծղան հայտնի է վաղ ժամանակներից Հայաստանում (մ.թ.ա. VII դար[2]), Չինաստանում, Հնդկաստանում, ավելի ուշ Հունաստանում և Թուրքիայում։
Ծնծղա | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքների դաս |
Որակավորում | concussion vessels? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 111.142[1] |
Ձայնանմուշ |
Իրենից ներակայացնում է հատուկ համաձուլվածքներից պատրաստված ուռուցիկաձև սկավառակ։ Ծնծղայի մեջտեղում կա անցք` նախատեսված գործիքը ձգանին կամ պարանին ամրացնելու համար։
Գործիքը նվագելու հիմնական հնարքներից են` հարվածներ տարբեր փայտիկներով և թակիչներով կախված սկավառակներին, զույգ ծնծղաների միմյանց հարվածներ և նվագ աղեղով։ Ձայնը դադարում է այն ժամանակ, երբ երաժիշտը սկավառակները դնում է կրծքին։
Որպես կանոն` սկավառակները, մեծ թմբուկի հետ միաժամանակ, կազմում են ուժեղ հարվածները։ Նրանց նոտաները գրվում են կողք կողքի։ Սկավառակների ձայնը forte նրբերանգում կտրուկ է, փայլուն, վայրի, piano-ում` առեղծվածային և ավելի փափուկ։ Նվագախմբում ծնծղաները ամենից առաջ դինամիկորեն ընդգծում են գագաթնակետը, բայց երբեմն էլ նրանց դերը գունագեղ ռիթմն է կամ հատուկ գեղարվեստական էֆեկտը[3]։
Երաժիշտները խոսակցականում երբեմն ծնծղաների խմբին անվանում են «երկաթ»[4]։
Զուգադիր ծնծղաներ
խմբագրելԶուգադիր ծնծղաների ակունքներում նվագախմբային ծնծղաներն են։ Hi-hat ծնծղան իրենից ներկայացնում է ընդհանուր հենակի վրա տեղադրված և ոտնակով կառավարվող զույգ սկավառակ։
Կախովի ծնծղաներ
խմբագրելԱյս ծնծղաները տեղադրվում են հենակի վրա։ Crash ծնծղաներն արձակում է երկար զրնգուն, որոշ չափով խշխշացող ձայն։ Առավել հաճախ օգտագործվում են 20 դյույմ տրամագծով սկավառակները, բայց ստանդարտ են համարվում 18-22 դյույմ չափսերը։ Խոշոր արտադրողները արտադրում են սկավառակներ 16-26 դյույմ տրամագծով, բայց հնարավոր է գտնել նաև մինչև 8 դյույմ տրամաչափով սկավառակներ։ Sizzle ծնծղաները, որոնց հնչողության փոփոխման համար ավելացրած են գամեր, շղթաներ, կամ նման այլ տարրեր՝ արձակում են ավելի բարձր և ծոկող ձայն։ Ride ծնծղան սովորաբար ծառայում է բարձր, հզոր, բայց համեմատաբար կարճ ձայնը շեշտելու համար։ Splash-ը կարճ և բարձր տոնյանությամբ փոքր և բարակ սկավառակներ են։ China սկավառկներն ունեն բարձր, կտրուկ, փոքր-ինչ կեղտոտ ձայն, որն օգտագործվում է ստակկատոյի հզոր շեշտադրություն ստեղծելու համար։ Swish и Pang սկավառակները նույնպես պատկանում են China խմբին, բայց տարբերվում են գմբեթի ձևով և կորությամբ։
-
Crash
-
Sizzle
-
Ride
-
Splash
-
China
Մատային ծնծղաներ
խմբագրել- Taal, jalra կամ gini, հնդկական ծագման հարվածող ծնծղաներ են, որոնք արձակում են բարձրորակ հարվածային հնչյուններ։ Իր ամենապարզ ձևով այն բաղկացած է ձեռքի փոքրիկ ծնծղաներից։
- Zill, երաժշտական գործիք, ծնծղա, որն օգտագործվում է պորտապարի ժամանակ։
- Kymbala, զույգ հարվածային երաժշտական գործիք, որը հայտնի է վաղ ժամանակներից և ժամանակակից ծնծղայի նախատիպն է։
-
Taal
-
Zill
-
Երաժիշտը կիմբալա է նվագում, խճանկար Պոմպեյից, Մ.թ.ա. 150-125 թվականներ, Նեապոլի հնագիտական ազգային թանգարան։
Ծնծղաների պատմություն
խմբագրելՆվագախմբում հարվածային գործիքների խմբի ավելացման հետ մեկտեղ ծնծղան առաջին անգամ ի հայտ է եկել հավանաբար Գլյուկի նոտագրություններում։ XVIII դարի վերջում` Հայդնի և Մոցարտի ժամանակաշրջանում, ծնծղաները (մեծ թմբուկի և եռանկյունու հետ մեկտեղ) օպերային նոտագրություններում պատահել են հազվադեպ, միայն բարբարոսական կամ թուրքական կոլորիտը արտացոլելու նպատակով (տե'ս Ենիչերական երաժշտություն)։ Սիմֆոնիաներում նրանք հանդիպում են միայն մեկ անգամ՝ Հայդնի «Ռազմական սիմֆոնիայում», ինչը բացառություն էր այն ժամանակի համար։ XIX դարի երկրորդ քառորդի համերգային ստեղծագործություններում ծնծղաները գրեթե բոլոր նոտագրություններում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում։ Բեռլիոզը բողոքում էր այն ժամանակվա նվագախմբերի անկատարությունից. «Ծնծղաները միշտ ճաքած են եղել կամ կոտրված»։ XIX դարի վերջին տասնամյակում նվագախմբում որպես նոր երևույթ է դառնում փայտիկով կամ եռանկյունու «գամով» ծնծղային կտրուկ հարվածելը։ Դեբյուսին իր նոտագրություններում օգտագործել է շատ նուրբ էֆեկտներ, հազիվ լսելի հայտնվող և անհետացող ծնծղաների շշուկը[5]։
Դեռևս 15-16-րդ դարերում հայ վարպետների կողմից հիմնադրված Zildjian ընկերությունը առաջատար դիրք է գրավում համաշխարհային ծնծղա արտադրողնրի շարքում։ Տիրապետելով հատուկ համաձուլվածքի ստացման եղանակներին, Զիլճյան ընտանիքը այդ գաղտնիքը փոխանցել է սերնդեսերունդ՝ հաղորդելով միայն ընտանիքի արական սեռի ներկայացուցիչներին։ Մինչև 1915 թվականի Եղեռնը ապրելով Կոստանդնուպոլիսում, Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ զարգացնելով և կատարելագործելով՝ ընտանեկան գործը հասցրել են նոր մակարդակի[6][7][8][9][10][11]։
1981 թվականին, ընտանեկան վեճի արդյունքում, Ռոբերտ Զիլճյանը հեռանալով ընկերությունից Կանադայում հիմնում է Sabian ընկերությունը, որը այժմ նույնպես առաջատար դիրք է գրավում ծնծղա արտադրողների համաշխարհային շուկայում[12]։
Տես նաև
խմբագրելԱնվանումներ
խմբագրելՆոտաներում գործիքը կարող է տարբեր լեզուներով նշվել.
- Անգլերեն` Cymbals
- Ֆրանսերեն` Cymbales
- Գերմաներեն` Becken (Teller զուգադիր սկավառակների համար)
- Իտալերեն` Piatti, cinelli
- Իսպաներեն` Platos
- Պորտուգալերեն` Pratos
- Ռուսերեն` тарелки
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Consortium M. Revision of the Hornbostel-Sachs Classification of Musical Instruments by the MIMO Consortium
- ↑ Ханзадян Э. Музыкальные инструменты старой Армении (Исследования Национального исторического музея Армении). — Ереван: Национальный исторический музей Армении, 1959. — Т. 5. — 64 с.
- ↑ Зряковский Н. Н. Общий курс инструментоведения / Н. Беспалова. — М.: Музыка, 1976. — 480 с.
- ↑ Ударная установка
- ↑ Адам Карс История оркестровки / Ю.Липец. — М.: Музыка, 1990. — 306 с.
- ↑ Robert Kreitner, Carlene M. Cassidy (2011). Management (12th ed.). Mason, OH: South-Western Cengage. էջ 35. ISBN 9781111221362. «Company, based in Norwell, Massachusetts, is the largest cymbal maker in the world and the oldest continuously family-run business in the United States.»
- ↑ Lamb, Charles W. (2002). The Subject is Marketing (2nd Canadian ed.). Scarborough, Ont.: Nelson Thomson Learning. էջ 26. ISBN 9780176169558. «Avedis Zildjian of Norwell, Massachusetts, can trace its history back to 1623 in Constantinople. It is the world's largest maker of cymbals for drummers and musicians.»
- ↑ Newsweek, Volume 71, Issues 1-9, 1968, p. 71 "As the only producer of cymbals in the U.S., the Zildjian company dominates a world market rapidly expanding with the proliferation of per- cussionary rock 'n' roll bands."
- ↑ The Music Trades, Volume 135, Issues 1-6, p. 90 "Maintaining its position as the world's largest cymbal producer, the Avedis Zildjian Company has announced an exciting joint venture with Barcus-Berry, Inc."
- ↑ «Robert Zildjian Dead: Founder Of Sabian Cymbal Company Dies At 89». The Huffington Post. 2013 թ․ մարտի 29. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Vic Firth Company and Avedis Zildjian Company Announce Merger». VicFirth.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Crash Clash: The Shared History of Zildjian and Sabian Cymbals». Reverb. Reverb. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծնծղա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 132)։ |