HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծար (այլ կիրառումներ)

Ծար՝ գյուղ և պատմական բերդավան Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում, պատմականոմ Վայկունիքում։ Գտնվում է Տրտու գետի ակունքի մոտ, ընդարձակ լեռնահովտում, ծովի մակերեսից 2100 մ բարձրության վրա։ Քարվաճառից՝ 20 կմ հարավ-արևելք է, Ջերմաջուր առողջարանային ավանից` 5 կմ հյուսիս։ Չորս կողմից շրջապատված է բարձր ձյունապատ լեռներով և վիմահերձ ժայռերով։ Ջրառատ է, ունի բերրի վարելահողեր և արոտավայրեր։

Գյուղական համայնք
Ծար-raffikojian.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
Այլ անվանումներԶար
Բնակչություն52 մարդ
Ժամային գոտիUTC+4
##Ծար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Գյուղի միջնակարգ դպրոցը կոչված է Մատթեոս Ծարեցու անվամբ։ Վերաբնակեցվել է 1993 թվականի ազատագրումից հետո։ 2005 թվականին ուներ 52 բնակիչ[2]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը բարձր լեռնային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Ծար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։

Բնակչությունը խմելու ջուրն օգտագործում է գյուղամիջով անցնող առվակից։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն մշտական գործող աղբյուրներ՝ առվակների տեսքով։

ՊատմությունԽմբագրել

Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում։ Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և ԳանձասարըXIII դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։

XV դարում Ծարը համանուն մելիքության կենտրոնն էր։ XVI-XVII դդ ամրացվել է պարիսպներով և պաշտպանական այլ շինություններով, որոնք եկեղեցիների ու վանքերի, բազմաթիվ խաչքարերի ու իշխանական դղյակների հետ ընդհանուր տեսք են տվել բերդաքաղաքին։

XIX դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։

Գյուղը Զար անունով ընդգրկված է եղել է Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ[3]։

1921 թ․ Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի շրջանի մեջ։ Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։

1993 թ.-ի սկզբին ազատագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի կողմից։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականին Ծար համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 83 մարդ, կար 14 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 62 50 58

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշայութային կառույցներԽմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Գրիգոր եկեղեցի (1274 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցի (XVII դ.), Սբ. Սարգիս եկեղեցի (1279 թ.), մատուռ (XII-XIII դդ.), խաչքար (XII-XVII դդ.), տապանաքարեր (միջնադար), ամրոց (XII-XIII դդ.), կամուրջ (XIII դ.):

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կար բուժաշխատող, գործում էր հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 6 աշակերտներ[6]։


Վերին Խաչենի (Ծարի) իշխաններըԽմբագրել

(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղում Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)

Նշանավոր ԾարեցիներԽմբագրել

Եկեղեցիներ և վանքերԽմբագրել

ԱրձանագրություններԽմբագրել

Հնավայրի բազմաթիվ խաչքարերի, տապանաքարերի, ինչպես նաև եկեղեցիների վրա եղել են բազմաթիվ արձանագրություններ։ Դրանց մի մասը XIX վերջին ընդօրինակել է Մակար Բարխուդարյանը։

  Թվիս Հայոց ՉԼԸ. Աստուծով ես Գրիգոր, որդի Հասանայ, քաջ և յաղթող զաւրավարին և մեծի իշխանին Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շողգահո և այլ բազում գաւառաց, կանգնեցի զխաչս ի գեղս, որ կոչի Ծար սիրեցելոյն հաւրն իմոյ հայրենիք և պարգև քաջութեան[7]։
- Գրիգոր Բ-ի արձանագրությունը։
 


Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայկական Սովետական Մեծ Հանրագիտարան։
  • Մակար Բարխուդարյան, Արցախ, «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 258-261։
  • Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1985, էջ 46-47։
  • Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԽԸ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ մարդահամարի արդյունքներ։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 712
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  6. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 290 
  7. Մակար Բարխուդարյան, Արցախ, էջ 259։