Ծիրա
Ծիրա (վրացերեն՝ წირა), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ծիրա | |||
վրաց.՝ წირა | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալցխայի | ||
Համայնք | Ախալցխայի շրջան | ||
ԲԾՄ | 1250 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 451[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 98,4 %, Վրացիներ 1,6 %[2] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 | ||
|
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 426 հայ բնակիչ, որից 206 տղամարդ և 220 կին։ 2014 թվականին գյուղում արդեն ապրում էր 451 մարդ, որից 215 տղամարդ և 236 կին։
Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի նաև դպրոց, գրադարան և բուժկայան։
Պատմությունը
խմբագրելԳյուղի բնակիչների նախնիները գաղթել են Էրզրումի նահանգի Սոգութլու կամ Սեոյիթլի գյուղից` 1830 թվականին[3]։ 1918 թվականի սկզբին, երբ երիտթուրքական նվաճողները ներխուժել են Անդրկովկաս, Ծիրայի հայերը հարկադրված տեղափոխվել են Ախալցխա և տեղի բնակչության հետ վեց ամիս շարունակ հերոսաբար դիմադրել են թշնամուն։ Թուրքերը ավերել են Ծիրա գյուղը։
Գյուղի սրբավայրն է Սուրբ Գևորգ կամ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, որը կառուցվել է 1860 թվականին։ Սկզբում այն փայտաշեն էր, նորոգվել է 1882 թվականին, իսկ վերջին անգամ՝ 2007 թվականին։ Այն ուղղանկյուն հատակագծով, փայտաշեն տանիքով կառույց է։ 1876 թվականին գյուղի քահանա է հիշատակվում Մկրտիչ Տեր-Սարգսյանը, ով եղել է հարևան Ծուղրութի քահանան և նշանավոր հայագետ Գալուստ Տեր-Մկրտչյանի հայրը։
1983 թվականին դպրոցն ութամյա էր, որը 2005-2006 ուստարում ուներ 20 աշակերտ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ Ethnic composition of Georgia 2014
- ↑ Դարբինյան Վ., Նորշեն-Ծղալթբիլա, հատոր Բ, Երևան, 2005, էջ 11։.
- ↑ Կարապետյան Ս., Ախալցխա, Երևան, 2008, էջ 207-210։.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 127)։ |