Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (Ծիրա գյուղ)

եկեղեցի

Սբ. Գևորգ (Սբ. Հրեշտակապետաց) եկեղեց հայկական եկեղեցի, որը գտնվել է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանի Ծիրա գյուղում։

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍամցխե-Ջավախեթի մարզ, Ախալցխայի շրջան և Ծիրա
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սուրբ Գևորգ կամ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու շինարարությունը սկսվել է 1860 թվականին։ 1860 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերից մեկում նշված է. «նորոգ շինեալ» Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի[1]։ Եկեղեցին 1863 թվականին հիշատակվում է որպես փայտաշեն կառույց[2]։

1906[3] և[4] թվականներին՝ երեցփոխի ընտրության կապակցությամբ արխիվային վավերագրերում նշվում է եկեղեցու անվանափոխության մասին։

2007 թվականի փետրվարի 14-ին գյուղի հասարակության միջոցներով տեղի է ունեցել վերանորոգված եկեղեցու բացումը։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին երկթեք ծածկի տակ առնված սրբատաշ քարով, կրաշաղախով կառուցված ուղղանկյուն հատակագծով շինություն է։ Եկեղեցու արևելյան ճակատում խորանը դուրս է շինության հիմնական ծավալներից և շեշտված է կիսաբոլորակ ելուստով։ Կառույցի միակ մուտքը բացված է հարավային ճակատից, այն լուսավորվում է 9 լուսամուտների միջոցով (2-ական` հյուսիսային, արևմտյան և հարավային, 3-ը` արևելյան ճակատներից)։ Արևմտյան ճակատային գագաթին եղել է փոքրիկ զանգակատուն, որը չի պահպանվել։ Եկեղեցու արտաքին չափերն են` 13,21 x 8,90 մ։

1876 թվականին թվականին քահանան եղել է Մկրտիչ Տեր-Սարգսյանցը[5]։

Իրեր խմբագրել

1908 թվականին նորընտիր երեցփոխի տնօրինությանը հանձնվել է եկեղեցու ունեցվածքի 47 անուն իրեր՝ գրքեր, անոթներ, սպասք, խաչեր։ Այդ իրերի շարքում եղել 1786 թվականին Ս. Պետերբուրգում հրատարակված պատկերազարդ Ավետարանը[6]։

Հիմնանորոգում և վերաօծում խմբագրել

1990-ական թվականներից սկսվել է եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 2007 թվականի գարնանից Սուրբ Գևորգ (Սբ Հրեշտակապետաց) եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները իրականացվել են Ղազախստանում բնակվող գործարար Ալեքսանդր Մաթևոսյանի նյութական օժանդակությամբ։

2010 թվականի ապրիլի 8-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սուրբ Գևորգ (Սբ Հրեշտակապետաց) եկեղեցու վերաօծման արարողությունը, որից հետո եկեղեցում մատուցվել պատարագը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 97
  2. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-61
  3. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3915, թ. 42
  4. 1912 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 1286, թ. 9
  5. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 15
  6. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1286, թ. 5
  7. ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ և ՄԱՏՈՒՌՆԵՐ ԾԻՐԱ - ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ /ՍԲ. ԳԵՎՈՐԳ/ ԵԿԵՂԵՑԻ