Ծերունին և ծովը (մուլտֆիլմ)

«Ծերունին և ծովը», ռեժիսոր Ալեքսանդր Պետրովի մուլտֆիլմը` նկարահանված Էռնեստ Հեմինգուեյի համանուն վիպակի վրա։

Ծերունին և ծովը
Изображение логотипа
Տեսակավանդական մուլտֆիլմ և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրվեպի էկրանավորում և դրամա
Հիմնված էԾերունին և ծովը
ՌեժիսորԱլեքսանդր Պետրով
ՍցենարիստԱլեքսանդր Պետրով
ՀնչյունավորումGordon Pinsent?
ԵրաժշտությունNormand Roger?
ՕպերատորQ112991649?
Երկիր Ճապոնիա,  Կանադա և  Ռուսաստան
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
Տևողություն20 րոպե
Թվական1999 և հուլիսի 3, 1999[1]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ

Ստեղծման պատմություն խմբագրել

Ալեքսանդր Պետրովը երկու և կես տարի աշխատել է Մոնրեալում (Կանադա)։ Այնտեղ ստեղծել է հանրաճանաչ գրող Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի համանուն նկարը։

Մուլտիպլիկատորի ստեղծագործության առանձնահատկությունը կենդանի գեղանկարչության տեխնիկան էր։ Նա ապակու վրա նկարում էր ոչ միայն վրձինով, այլ նաև մատներով։ Պետրովի հետ միաժամանակ այդ ճապոնա-կանադական նախագծում ներգրավված էր սվերդլովսկցի օպերատոր Սերգեյ Ռեշետնիկովը, որը հետագայում Յարոսլավլ քաղաքում Պետրովի հետ աշխատել է «Իմ սեր» նկարի վրա։

2000 թվականին մուլտֆիլմը IMAX-ի կողմից ճանաչվել է պատմության մեջ առաջին անիմացիոն ֆիլմը՝ մեծ մասշտաբի կինոթատրոնների համար, և արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին։

Դրանից բացի Ալեքսանդր Պետրովն ունի բազմաթիվ այլ կինեմատոգրաֆիական պարգևներ և մրցանակներ, ինչպես նաև արժանացել է Ռուսական պետական պարգևի։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեում նկարագրված է փոքրիկ գյուղացի տղայի և ծեր ձկնորսի ընկերության պատմությունը։ Սանտյագոն, անտեսելով ֆիզիկական կարողությունները, ուժեղ և հպարտ մարդ էր և չէր կարող հաշտվել ժամանակի անողոք անցման հետ։ Արդեն բազմաթիվ շաբաթներ էր, որ նա տուն էր վերադառնում առանց որսի։ Վերջապես նա որոշում է կայացնում թիավարել շատ երկար, ունենալ արդյունավետ որս, և առանց ձկան հետ չգալ։ Միայն այսպես կարող էր ծեր ձկնորսը վերադարձնել վստահությունն ու հարգանքն ինքն իր հանդեպ։ Վաղ առավոտյան նա հրաժեշտ է տալիս իր փոքրիկ ընկերոջը, հարազատ ափը, որը հնարավոր է տեսնում է վերջին անգամ և հանդարտ լուծվում է ծովի խավար մշուշում։ Եվ ահա ողջ հաջողությունն անցնում է ձկնորսի կողմը, նրան հանդիպում է մի հսկա ձուկ։ Երկու օր անընդմեջ շարունակվում է նրանց պայքարը, ձուկը չի հանձնվում և Սանտյագոյին ձգում, տանում է ափից ավելի ու ավելի հեռու, դեպի օվկիանոսի անծայրածիր եզերքները։ Բայց ծերունին համոզված էր նրանում, որ համառությունն ու հոգու ուժը, այն ամենն է, ինչն իրեն կբերի հաղթանակ...

Պարգևներ խմբագրել

  • «Օսկար» - լավագույն կարճրամետրաժ ֆիլմ անվանակարգում (2000 թ.)
  • «BAFTA» - լավագույն կարճրամետրաժ ֆիլմ անվանակարգում (2000 թ.)
  • Ռուսական պետական պարգև
  • «Ոսկե ձկնիկ» փառատոն, Մոսկվա
  • «Գրականություն և կինո» փառատոն, Գատչինա
  • «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոն, հատուկ պարգև (2000 թ.)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2000 թվականին մուլտֆիլմը IMAX-ի կողմից ճանաչվել է պատմության մեջ առաջին անիմացիոն ֆիլմը, մեծ մասշտաբի կինոթատրոնների համար[2]։ Չնայած որ կինոժապավենի երկարությունը 70մմ էր և IMAX-ը նախատեսել էր «More» (1998 թ.) մուլտֆիլմի համար, այնուամենայնիվ «Ծերունին և ծովը» դարձավ առաջին մուլտֆիլմը, որը ցուցադրվեց IMAX կինոթատրոնում[3]։
  • «Ծերունին և ծովը» ֆիլմը նկարահանվել է Կանադայում, բայց մինչ այժմ ցույցադրվում է միայն անգլերեն լեզվով[4]։
  • Առաջին անիմացիոն ֆիլմը ամբողջ կինոթատրոնների մասշտաբով, որն արժանացել է «Օսկարի»։ Դրանից հետո ռեժիսոր Պետրովին թույլատրվում է մի քանի տարի անվճար ցուցադրել իր մուլտֆիլմը տարբեր կինոթատրոններում, IMAX-ի ձևաչափից դուրս։ Բացառություն էր միայն Յարոսլավլ քաղաքի ցուցադրությունը[5]։
  • Ալեքսանդր Պետրովը մուլտֆիլմի գլխավոր հերոսին ներկայացրել է իր աներոջ կերպարով։

Գրականություն խմբագրել

  • Алексей Орлов Анимация третьего тысячелетия: веяние тихого ветра. Мозаика из восьми фильмов в жанре заметок и собеседований → Старик и море // Киноведческие записки. — 2001. — В. 52. — С. 25-30. — ISSN 0235-8212. Содержание
  • Лариса Малюкова Мастерская Александра Петрова // Сверхкино. Современная российская анимация. — СПб.: Умная Маша, 2013. — С. 132—147. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «The 'largest' animation in the world» (անգլերեն). BBC. 1999 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  3. Andy Culpepper (1999 թ․ մարտի 17). «Less really is 'More,' confirms Oscar short nominee» (անգլերեն). CNN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Грекова Л. Кино, сделанное вручную // Город N. — 2008. — 20 мая.
  5. «Старик и море» на киноэкране.22.10.2002

Արտաքին հղումներ խմբագրել