Ծեբելդա
Ծեբելդա կամ Ծաբալ (աբխազ.` Ҵабал, վրաց.` წებელდა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Կոդոր գետի ափին, Գուլրիփշից 23 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 450 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ծեբելդա | ||
աբխ.՝ Ҵабал, վրաց.՝ წებელდა | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 450 մ | |
Բնակչություն | 165 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
ԲնակչությունըԽմբագրել
1989 թվականի տվյալների համաձայն, գյուղն ուներ 619 բնակիչ[1], չնայած գյուղական խորհրդի ողջ տարածքում բնակվում էր 3558 մարդ։ Ներկայումս գյուղի բնակչության զգալի մեծամասնությունը հայեր են։ 2003 թվականին հայերը կազմում էին Ծաբալի բնակչության 52,2%-ը, իսկ աբխազները` 27,2%-ը։
2011 թվականի հաշվառումների տվյալներով, գյուղն ուներ 165 բնակիչ, որից 134 (81,2%) - հայեր, 17 (10,3%) - հույներ, 7 (4,2%) - վրացիներ, 4 (2,4%) - ռուսներ և 3 (1,8%) - աբխազներ[2]։
Ծաբալը տարածքային առումով, Գուլրիփշի շրջանի ամենամեծ գյուղն է, նրա տարածքով է անցնում Սուխումի ռազմական ճանապարհը։
Ծեբելդայում է ծնվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Մելքոնյանը։