«Ծաղկած այգիներ» (անգլ.՝ Flowering Orchards), նկարների շարք, որը հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը վրձնել է հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքում 1888 թվականի գարնանը։ Վան Գոգն Առլ է ժամանել 1888 թվականի փետրվարին ձնամրրիկի ժամանակ, սակայն երկու շաբաթ անց եղանակը փոխվել է, և մրգատու ծառերն սկսել են ծաղկել։ Գնահատելով վերաարթնացումի սիմվոլիկան՝ Վան Գոգը լավատեսորեն և եռանդով աշխատել է վաղ գարնանը ծաղկած ծառեր պատկերող մոտավորապես 14 կտավի վրա։ Հաջորդ տարի՝ 1889 թվականին, նա ծաղկած ծառեր է պատկերել նաև Սեն Ռեմիում։

Ծաղկած այգիներ
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
ստեղծման վայրԱռլ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան
Ծանոթագրություններ
 Flowering Orchards Վիքիպահեստում

Ծաղկած ծառերը յուրահատուկ նշանակություն են ունեցել Վան Գոգի համար․ դրանք զարթոնք և հույս են խորհրդանշել։ Դրանցից նա գեղագիտական հաճույք է ստացել ու ծառերը պատկերելու մեջ ուրախություն գտել։ Նրա վրձնած ծաղկած ծառերի ու մրգաստանների մեջ արտացոլված են իմպրեսիոնիզմի, դիվիզիոնիզմի, ճապոնական արվեստի ու փայտափորագրության ավանդույթները։

Ծաղկած ծառեր ու մրգաստաններ խմբագրել

Երբ Վան Գոգը 1888 թվականի փետրվարին ժամանել է Առլ, տարածքի մրգատու ծառերի ծաղկելու ժամանակն էր[1]։ Ծիրանենիների, դեղձենիների ու սալորենիների ծաղկունքը մոտիվացրել է նրան[2], և մեկ ամսվա ընթացքում նա ստեղծել է ծաղկած ծառերի տասնչորս նկար[3]։ Իր աշխատանքով ոգևորված՝ նա ամեն օր մեկ նկար է ավարտել[4]։ Մոտավորապես ապրիլի 21-ին իր եղբայր Թեոյին գրել է․ «ստիպված եմ ինչ-որ նոր բան փնտրել, քանի որ այգիները համարյա ծաղկել-վերջացրել են»[3]։

Ծաղկած ծառերը Վան Գոգի համար հոգևոր վերածննդի աղբյուր են հանդիսացել։

1888 թվականին հարավային Ֆրանսիայում նա ոգեշնչվել է և սկսել իր նկարչական կարիերայի ամենաբեղմնավոր շրջանը։ Նա փնտրել է արևի փայլ և լույը, որը պարզեցրել է նրա թեմաները, նաև կառուցվածքային գծերն է պարզեցրել, որով բավարարել է ճապոնական փայտափորագրության պարզ պատկերներ ստեղծելու իր ձգտումը։ Առլը, ասում էր նա, «հարավի Ճապոնիան է, որտեղ գույներն ավելի պայծառ են։ Միմյանց լրացնող գույներն, օրինակբույսերի կարմիրն ու կանաչը, ցանկապատների միահյուսված նարնջագույնն ու կապույտը, նույնիսկ փիրուզագույն երկնքին աշխուժություն հաղորդող վարդագույն ամպերը զուգադրման միջոցով ուժգնություն են ստեղծում»[5]։

Ծաղկած այգիները նկարելու համար Վան Գոգն ստիպված է եղել քամիների հետ պաայքարել, քանի որ վերջիններս այնքան ուժգին են եղել, որ նա իր հետ սեպեր է վերցրել պատկերակալն ամրացնելու համար։ Սակայն նույնիսկ այս պարագայում նա ծաղկած այգիներ նկարելը համարել է չափազանց գրավիչ մի բան, որը չի կարելի բաց թողնել[6]։

Ծաղկած այգու եռապատկեր խմբագրել

Վան Գոգը հավանաբար նախատեսել է ծաղկած ծառերի ու այգիների մի քանի եռապատկեր ստեղծել, սակայն հայտնի է միայն մեկը, որը նա ստեղծել է իր եղբայր Թեոյի բնակարանի համար[7][8][9]։

Վարդագույն այգի խմբագրել

Փարիզում Վան Գոգը սովորել էր նկարել ավելին, քան ինքը տեսնում էր․ դա պետք է լիներ այն, ինչը պե՛տք է լիներ։ Նրա կարծիքով «Վարդագույն այգին» այդ տեխնիկայի օգտագործման խելացի օրինակ էր, երբ նա այգու հետնամասում դատարկ էր թողել դաշտը՝ տարածության պատրանք ստեղծելու նպատակով։ Ծառի կեղևը պատկերելու ձևն արտացոլում է ճապոնական արվեստի ազդեցությունը, որով նա այնքան հիանում էր։ Օգտագործելով գույները կողք-կողքի տեղադրելու իմպրեսիոնիստական տեխնիկան՝ Վան Գոգը կարճ վրձնահարվածներով խոտն է պատկերել։ Ծառի վերնամասը պատկերել է ավելի կոպիտ, խիտ վրձնահարվածներով՝ գունավոր ծաղկունքն ստանալու համար[9]։ Հետագայում նա եղբորը՝ Թեոյին, խնդրել է հեռացնել այդ խտությունը կտավի վրայից[10]։

Վարդագույն դեղձենի խմբագրել

«Վարդագույն դեղձենի» կտավում, որը եռապատկերի կենտրոնական նկարն է, պայծառ վարդագույնը ժամանակի ընթացքում խունացել է և նկարն այժմ ավելի շատ սպիտակ, քան թե վարդագույն տեսք ունի[9]։

Վան Գոգն այս կտավի ստեղծման մասին գրել է․

«Այս պահին ես խորասուզված եմ ծաղկած մրգատու ծառեր՝ վարդագույն դեղձենիներ, դեղնասպիտակ տանձենիներ նկարելու մեջ։ Իմ վրձնահարվածները բոլորովին համակարգված չեն։ Ես հարվածում եմ կտավին վրձնի անկանոն հարվածներով, որոնք թողնում եմ այնպես, ինչպես կան։ Անընդհատ տեղում աշխատելով՝ ես փորձում եմ ընկալել նկարների էությունը։ Հետագայում ես ուրվագծերը լրացնում եմ պարզեցված երանգներով, որով գետինն ստանալու է մանուշակագույնանման երանգ, ամբողջ երկինքը՝ կապույտ, իսկ կանաչ բանջարեղենը՝ կա՛մ կանաչակապտավուն, կա՛մ կանաչադեղնավուն երանգ, որով միտումնավոր չափազանցեցնելու եմ դեղինի և կապույտի օգտագործումը»[11]։

Սպիտակ այգի խմբագրել

Շարունակելով ծաղկած այգիների թեման՝ Վան Գոգը գրել է․ «Հիմա ես աշխատում եմ դեղնասպիտակավուն, հազարավոր սև ճյուղեր ունեցող սալորենիների վրա»[12]։ Երկու օր անց նույն կտավի մասին գրել է․ «Այս առավոտ ես աշխատում էի ծաղկած սալորենիներով այգու վրա, երբ միանգամայն հանկարծակի կատաղի քամի սկսվեց ու ընդմիջումներով շարունակվեց։ Արանքում արևը փայլում էր, իսկ փոքրիկ սպիտակ ծաղիկները՝ շողշողում։ Այնքան գեղեցիկ էր։ Իմ ընկեր Դեյնը միացավ ինձ ու ես շարունակեցի նկարել՝ ամեն վայրկյան այս ամենը գետնին տապալվելու վտանգին դիմելով։ Ամբողջը սպիտակ է, շատ դեղինով միահյուսված, կապույտ ու յասամանագույն, իսկ երկինքը՝ սպիտակ ու կապույտ»[13]։

Երկրորդ եռապատկերի կենտրոնական նկար․ «Ծաղկած տանձենի» խմբագրել

 
«Ծաղկած տանձենի», 73 x 46 սմ, մարտ 1888, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F405)

Որպես երկրորդ եռապատկերի կենտրոնական նկար Վան Գոգն ընտրել է «Ծաղկած տանձենի» կտավը[14]։ Այն գտնվում է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։ Թեոյին գրված նամակում նա ասում է․ «Իմ ամբողջ աշխատանքն այս կամ այն կերպ հիմնված է ճապոնական արվեստի վրա, իսկ մենք բավականաչափ տեղեկացված չենք դրանից։ Ճապոնական արվեստը կրկին արմատավորվում է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչների շրջանում»[15]։

Յուրահատուկ ծառեր խմբագրել

Ծաղկած նշենի խմբագրել

Վան Գոգը գրել է եղանակի ու համարյա ամբողջովին ծաղկած նշենիների մասին։ «Եղանակն այստեղ փոփոխական է, հաճախակի քամիներով ու անհանգիստ երկինքներով, բայց ամենուրեք սկսել են ծաղկել նշենիները[16]»։ «Ծաղկած ծիրանենիները» ստեղծել է 1888 թվականի ապրիլին և այն այժմ գտնվում է մասնավոր հավաքածուում[17]։

Դեղձենիներ խմբագրել

Բացի եռապատկերի «Վարդագույն դեղձենին» (F404) Վան Գոգը դեղձենիների ևս երկու նկար է արել ու նաև մեկը՝ ջրաներկով։

Ծաղկած դեղձենիներով այգի խմբագրել

Վան Գոգի թանգարանում գտնվող «Ծաղկած դեղձենիներով այգի» կտավն ստեղծվել է ապրիլին[18]։ Հնարավոր է, որ սա հենց այն կտավն է, որի մասին Վան Գոգն ասել է, որ բազմաթիվ խտաբծեր է օգտագործել այգին շրջապատող նոճիները պատկերելիս[19]։ Եթե այսպես է, ապա նա մտադրություն է ունեցել այն համադրել նույն չափսերն ունեցող մեկ այլ կտավի հետ[20]։

Վարդագույն դեղձենի, Մուավեի հիշատակին խմբագրել

«Ծաղկած վարդագույն դեղձենի» կտավի մասին վան Գոգը գրել է, որ այն ավարտել է մարտին։ «20 չափսի կտավի վրա աշխատել եմ բացօթյա, յասամանագույն հողատարածքով, եղեգնե ցանկապատով ու փառավոր կապտասպիտակ երկնքի ֆոնին երևացող երկու վարդագույն դեղձենիներով այգու մեջ։ Սա թերևս իմ ստեղծած բնապատկերներից ամենագեղեցիկն է։ Ես այն հենց նոր էի տուն բերել, երբ մեր քրոջից Անտոն Մաուվեի մասին մի երկտող ստացա։ Կոկորդս սկսեց սեղմել ու ես իմ նկարի վրա գրեցի «Մուավեի հիշատակին»»[6]։ Վան Գոգը Մուավեին ճանաչել էր Հաագայում գտնվելու տարիներին, որը հետաքրքրվել էր նրա արվեստով ու խրախուսել նրան աշխատել գույներով։ Վան Գոգը խնդրել է, որ կտավն ուղարկեն Մուավեի այրի Ջեթին։ Իր քրոջը՝ Վիլին, նա բացատրել է, որ հենց այդ կտավն է ընտրել «նուրբ գուներանգների» պատճառով, որով փորձել է արտահայտել իր խորը նվիրվածությունը Մուավեին։ «Ինձ թվում է, որ Մուավեի հիշատակին ամեն ինչ պետք է քնքուշ ու շատ զվարթ լինի, ոչ թե ծանր նոտաների մեջ»[21]։

Վարդագույն դեղձենիներ ջրաներկով խմբագրել

Այգիներ ծաղկունքի մեջ (Սալորենիներ) խմբագրել

Կտավը գտնվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահում։ Շողշողացող սպիտակ ծաղիկների առկայությունը և տերևների բացակայությունը վկայում են, որ Վան Գոգը կտավն ստեղծել է ծառի ծաղկելուց կարճ ժամանակ անց։ Կտավում արտացոլված է իմպրեսիոնիզմի ազդեցությունը, որն արտահայտվել է վրձնի կարճ հարվածների և լույսի պրոյեկցիայի օգտագործմամբ[22]։

Նոճիներով շրջապատված այգիներ ծաղկունքի մեջ խմբագրել

Իր ընկերոջը՝ Էմիլ Բեռնարին, Վան Գոգը գրել է այգիներ նկարելու իր խանդավառության մասին․ «Այս պահին ես խորասուզված եմ ծաղկած մրգատու ծառեր, վարդագույն դեղձենիներ, դեղնա-սպիտակավուն տանձենիներ պատկերելու մեջ։ Իմ վրձնահարվածները համակարգված չեն»։ Նույն նամակում նա ուրվագծել է «Նոճիներով շրջապատված այգիներ ծաղկունքի մեջ» նկարը․ «Պրովանսյան այգի դեղին ցանկապատով, սև նոճիներով շրջապատված, կանաչ բանջարեղենների՝ հազարի, սոխի, սխտորի կանաչ գունավորմամբ»[23]։

Ծաղկած այգիների այլ նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mancoff, D. (2008). Van Gogh's Flowers. London: Frances Lincoln Ltd. էջ 49. ISBN 978-0-7112-2908-2.
  2. «Almond Blossom, 1890». Permanent Collection. Van Gogh Museum. 2005–2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  3. 3,0 3,1 «Almond Tree in Blossom, 1888». Permanent Collection. Van Gogh Museum. 2005–2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  4. Fell, D. (2001). Van Gogh's Gardens. UK: Simon & Schuster. էջ 25. ISBN 0-7432-0233-3.
  5. «Effects of the Sun in Provence» (PDF). National Gallery of Art Picturing France (1830—1900). Washington, D.C.: National Gallery of Art. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 12-ին.
  6. 6,0 6,1 Harrison, R., ed. (2011). «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh, Arles, 30 March 1888». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  7. «Three Orchards». Van Gogh Paintings. Van Gogh Gallery. 2011. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  8. White, M. (2003). De Stijl and Dutch Modernism. Manchester: Manchester University Press. էջ 28. ISBN 0-7190-6161-X.
  9. 9,0 9,1 9,2 «The Pink Peach Tree, 1888». Permanent Collection. Van Gogh Museum. 2005–2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին"The video on this page provides more information about the paintings and shows the arrangement of the triptych at the Van Gogh Museum and provides detail about the paintings not included in the summary on the web page."{{cite web}}: CS1 սպաս․ postscript (link)
  10. Price, N.; Talley, M.; Vaccaro, A. (1996). Historical and Philosophical Issues in the Conservation of Cultural Heritage. Los Angeles: J. Paul Getty Trust. էջեր 195, 198. ISBN 978-0-89236-250-9.
  11. Maurer, N. (1999) [1998]. The pursuit of spiritual wisdom: the thought and art of Vincent van Gogh and Paul Gauguin. Cranbury: Associated University Presses. էջ 200. ISBN 0-8386-3749-3.
  12. Harrison, R., ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written 9 April 1888 in Arles». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  13. Harrison, R., ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written c. 11 April 1888 in Arles». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  14. Harrison, R., ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written c. 13 April 1888 in Arles». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  15. Fell, D. (2001). Van Gogh's Gardens. UK: Simon & Schuster. էջ 23. ISBN 0-7432-0233-3.
  16. Harrison, R., ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written c. 14 March 1888 in Arles». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  17. «Apricot Trees in Blossom». Van Gogh Paintings. Van Gogh Gallery. 2011. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  18. «Orchard with Peach Trees in Blossom». Van Gogh Paintings. Van Gogh Gallery. 2011. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  19. Harrison, R., ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written 10 May 1888 in Arles». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  20. Harrison, R., ed. (2011). «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh, Arles, 28 May 1888». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  21. Mancoff, D. (2008). Van Gogh's Flowers. London: Frances Lincoln Ltd. էջ 46. ISBN 978-0-7112-2908-2.(չաշխատող հղում)
  22. Mancoff, D. (2008). Van Gogh's Flowers. London: Frances Lincoln Ltd. էջ 45. ISBN 978-0-7112-2908-2.(չաշխատող հղում)
  23. «Vincent van Gogh. Letter to Emile Bernard. Written 9 April 1888 in Arles». Permanent Collection. Van Gogh Museum. 2005–2011. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.