Խուան Վիլանովա ի Պիերա

Խուան Վիլանովա ի Պիերա (իսպ.՝ Juan Vilanova y Piera, մայիսի 5, 1821(1821-05-05), Վալենսիա, Իսպանիա - հունիսի 7, 1893(1893-06-07)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երկրաբան, բնագետ, հնագետ։

Խուան Վիլանովա ի Պիերա
Juan Vilanova.jpg
Ծնվել էմայիսի 5, 1821(1821-05-05)
Վալենսիա, Իսպանիա
Մահացել էհունիսի 7, 1893(1893-06-07)[1] (72 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա
Մասնագիտություննախապատմության ուսումնասիրող, հնագետ, բժիշկ, երկրաբան, բնագետ, հնէաբան, գյուղատնտես և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Օվիեդոյի համալսարան և Մադրիդի կենտրոնական համալսարան
ԱնդամակցությունՊատմության արքայական ակադեմիա, Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[2][3], Royal Spanish Society of Natural History?[4], Լեոպոլդինա, Բժշկության թագավորական ազգային ակադեմիա և Royal Academy of Sciences and Arts of Barcelona?
Ալմա մատերՎալենսիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Juan Vilanova y Piera Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Խուան Վիլանովա ի Պիերան ծնվել է Վալենսիայում։ Բժշկագիտություն ուսանել է Վալենսիայի համալսարանում, երկրաբանություն և բնագիտություն՝ Մադրիդում։

Բնագիտության ազգային թանգարանում եղել է ասիստենտ, 1850 թվականին աշխատել է Օվիեդոյի համալսարանում, 1852 թվականին՝ Մադրիդի կենտրոնական համալսարանում, աշխատել նույն համալսարանի բնագիտության և հնագիտության ամբիոնում։

1867 թվականին մասնակցել է Փարիզի մարդաբանության և նախապատմական հնագիտության միջազգային կոնգրեսին, 1868 թվականին Նորիջում և Լոնդոնում, 1869 թվականին՝ Կոպենհագենում, Բոլոնիայում և Բրյուսելում։

Ֆրանցիսկո Մարիա Տուբինոյի հետ միասին ուսումնասիրել են նախապատմական տեղայնքներ և 1869 թվականին ուղևորվել Սկանդինավյան թերակղզի՝ Դանիա, Շվեդիա, պեղել են Kjokkenmoddings վայրը և դոլմենները, գտել կապեր Իսպանիայի նմանատիպ վայրերի հետ։

1871 թվականին եղել է Իսպանական բնագիտական պատմության հասարակության հիմնադիր-անդամ, 1878 թվականին՝ նախագահ, 1874 թվականին ընտրվել է Պատմության թագավորական ակադեմիայի անդամ[5][6]։

ԱշխատություններԽմբագրել

  • Viaje scientifico a Dinamarca y Suecia con motivo del Congreso Internacional Prehistorico celebrado en Copenhague en 1869, avec F. M. Tubino, 1871
  • Origen, naturaleza y antigüedad del hombre, 1872

ԳրականությունԽմբագրել

  • Origen, Naturaleza y Antigüedad del hombre (1872)
  • La Creación. Historia Natural, Barcelona: Montaner y Simón, 1872-1876.
  • Atlas Geográfico Universal, Madrid: Astort Hermanos, 1877
  • Compendio de Geología, Madrid: Imprenta de Alejandro Gómez Fuentenebro, 1872.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող
Խոսե Օլիվեր ի Ուրտադո

Պատմության թագավորական ակադեմիա, մեդալ 3

1889 - 1893
Հաջորդող
Խոակին Մալդոնադո Մականաս