Խորհրդային կայսրություն

Խորհրդային կայսրություն, քաղաքական արտահայտություն, ոչ պաշտոնական նկարագրություն՝ Սառը պատերազմի ժամանակ նրա հակառակորդների կողմից, մի շարք անկախ պետությունների վրա Խորհրդային Միության ազդեցության վերաբերյալ։

«Խորհրդային կայսրություն». կարմիրով նշված է ԽՍՀՄ ազդեցության առավելագույն տարածքը 1959-1960 թվականներին։

Կարևոր է հիշել, որ պաշտոնապես ԽՍՀՄ առաջնորդները գտնվում էին իմպերիալիզմի նկատմամբ գաղափարական ընդդիմության մեջ։ ԽՍՀՄ-ը չուներ գաղութներ, և Խորհրդային Միությունում կայսրության ինստիտուտը չէր հիմնադրվել։ Միաժամանակ մի շարք պատմաբաններ պնդում են[1][2][3], որ ԽՍՀՄ քաղաքական համակարգն ուներ կայսրության համար բնորոշ հատկանիշներ[4]։ Գիտնականների շրջանում կա նաև կարծիք, որ ԽՍՀՄ-ը ուներ ինչպես բազմազգ, այնպես էլ մոնոէթնիկ կազմավորման նշաններ[2]։ Բացի այդ, գոյություն ունի տեսակետ ԽՍՀՄ արտաքին քաղաքականության գաղութային բնույթի մասին[3]։ 20-րդ դարի որոշ ձախակողմյաններ, 1950-ականների վերջից հետո ԽՍՀՄ քաղաքականությունը կոչում էին սոցիալ-իմպերիալիզմ (հատկապես հաճախ տերմինն օգտագործում էին մաոիստներն ու խոձայիստները)։

Չնայած վերոնշյալին, որոշ հետազոտողներ, ընդունելով, որ ԽՍՀՄ-ում առկա են գաղութային կայսրության որոշակի հատկանիշներ, բերում են տարբեր հակափաստարկներ և փաստեր ԽՍՀՄ-ի և իր արբանյակ պետությունների միջև տնտեսական, մշակութային և քաղաքական հարաբերությունների վերաբերյալ, որոնք բնորոշ չէին որևէ գաղութային կայսրության[5]։ Այսպիսով, գոյություն ունի տեսակետ, որ ԽՍՀՄ-ը պատմական զարգացման եզակի արդյունք էր պետության և հասարակության համար, բայց չէր հանդիսանում կայսրություն հասարակական գիտակցության մեջ հասունացած և ընդունված իմաստով։

Պատմաբան Դ. Ա. Վոլկոգոնովի կարծիքով, «թագավորական կայսրության կործանման արդյունքում առաջացավ մեկ այլ, անհամեմատ ավելի բռնապետական կայսրություն»։

Խորհրդային Միության Ազդեցությունը

խմբագրել
 
«Արևելյան բլոկի» երկրները (Հարավսլավիան և Ալբանիան խզեցին բարեկամական հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ):

Խորհրդային կայսրությունը ներառում էր ԽՍՀՄ-ը և մի շարք արբանյակային պետություններ[6]։ Այս պետությունները, լինելով Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցությունի անդամներ, ԽՍՀՄ ամենամոտ դաշնակիցներն էին ։  Արևելյան Եվրոպայի երկրները նույնպես մասնակցել են Վարշավայի պայմանագրի կազմակերպմանը («Արևելյան բլոկ»

ԽՍՀՄ և Երրորդ աշխարհ

խմբագրել

Շատ երկրների ղեկավարները Երրորդ աշխարհից աջակցում էին ԽՍՀՄ-ին որպես Սառը պատերազմի մասնակցի։ Խորհրդային քաղաքական տերմինաբանության մեջ դրանք այն երկրներն էին, որոնք ընտրել էին «սոցիալիստական զարգացման ուղին» (ԽՍՀՄ-ի «զարգացած սոցիալիզմի» երկրներին էին պատկանում Արևելյան Եվրոպայի երկրները և ԿԱՄՊ-ի (Կոմունիստական Աշխարհի Միջազգային Փոխհամագործակցություն) անդամները)։ Մոսկվան իր դաշնակիցներին ապահովում էր ռազմական և տնտեսական օգնությամբ՝ քաղաքական զիջումների դիմաց։ Մի շարք դեպքերում խորհրդային ղեկավարությունը կորցնում էր ազդեցությունը դաշնակիցների վրա։ Դրա պատճառը լինում էր ԽՍՀՄ-ին հավատարիմ տեղական իշխանությունների թուլացումը կամ տապալումը։

Սոցիալական երկրները ԽՍՀՄ ընդդիմության մեջ

խմբագրել

Որոշ սոցիալիստական պետությունների կառավարություններ բացահայտորեն դատապարտում էին ԽՍՀՄ քաղաքականության շատ ուղղություններ։ Չնայած նրանք վարում էին Սովետականին նման քաղաքականություն, Մոսկվայի հետ նրանց հարաբերությունները հաճախ դուրս չէին գալիս պաշտոնական համաձայնագրերի շրջանակներից, երբեմն առաջանում էին ճգնաժամային իրավիճակներ, որոշ դեպքերում վերաճելով զինված բախումների։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. Dave, Bhavna Kazakhstan: Ethnicity, language and power. — Abingdon, New York: Routledge, 2007. — 242 с. — ISBN 9780415363716
  2. 2,0 2,1 Beissinger, Mark R. Soviet Empire as "Family Resemblance"(անգլ.) // Slavic Review. — 2006. — В. 2. — Т. 65. — С. 294—303.
  3. 3,0 3,1 Olaf Caroe Soviet Colonialism In Central Asia(անգլ.) // Foreign Affairs. — 1953. — Т. 32. — № 1. — С. 135—144. — doi:10.2307/20031013
  4. После империи Афанасьев Ю., Гайдар Е., Гавров С., Иноземцев B., Ливен Д., Паин Э., Пелипенко А., Урнов М., Филиппов А., Ясин Е. и др. — М., 2007. — 224 с. ISBN 978-5-903135-01-1.
  5. «БЫЛ ЛИ СССР КОЛОНИАЛЬНОЙ ИМПЕРИЕЙ?». EUSP (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  6. Cornis-Pope, Marcel History of the Literary Cultures of East-Central Europe: Junctures and disjunctures in the 19th and 20th centuries. — Կաղապար:Нп3, 2004. — С. 29. — ISBN 978-9027234520
  7. Shin, Gi-Wook Ethnic nationalism in Korea: genealogy, politics, and legacy. — Stanford University Press, 2006. — С. 94. — ISBN 978-0804754088

Գրականություն

խմբագրել