Արագլախոտ
Արագլախոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խորդենածաղկավորներ (Geraniales) |
Ընտանիք | Խորդենազգիներ (Geraniaceae) |
Ցեղ | Արագլախոտ (Erodium) Aiton, 1789 |
Արագլախոտ (լատին․՝ Erodium), ճայկտուց, կռնկախոտ, ծենի, խորդենազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 60 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ արագլախոտ հայկական (E. armenum), արագլախոտ Սոսնովսկու (E. sosnowskianum), արագլախոտ արագլային (E. ciconium), արագլախոտ խնդամոլային (E. cicutarium) և այլն։
Ձևաբանություն խմբագրել
Ցողունը ճյուղավորվող է՝ պատված կոշտ մազիկներով, բարձրությունը՝ 10-60 սմ։ Տերևները կրկնակի փետրաբաժան են, մերձարմատայիևները՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ հակադիր։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ բաց կարմրավուն, վարդագույն կամ մորեգույն։ Ծաղկում է ապրիլ-֊սեպտեմբերին։ Պտուղը տուփիկ է (նման է արագիլի գլխի, այստեղից՝ (արագլախոտ անվանումը)։
Կիրառական նշանակությունը խմբագրել
Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են մրսածության, սրտային, կոկորդի, լնդերի հիվանդությունների ժամանակ, նաև որպես վերքամոքիչ միջոց։ Մեղրատու է։
Տարածվածությունը Հայաստանում խմբագրել
Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր մարգագետիններում, բաց ավազոտ վայրերում, դաշտերում, բանջարանոցներում և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագլախոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագլախոտ» հոդվածին։ |