Խոտի դեզ Ժիվերնիում

«Խոտի դեզ Ժիվերնիում» (ֆր.՝ Une meule près de Giverny), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1886 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 60,5 × 81,5 սմ։

Picto infobox artiste.png
Խոտի դեզ Ժիվերնիում
Monet, Claude - Haystack at Giverny.jpg
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1886
բարձրություն60,5 սանտիմետր[1]
լայնություն81,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
Ծանոթագրություններ

Այսօր «Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[3] (Սանկտ Պետեբուրգ, Ռուսաստանի Դաշնություն

ՊատմությունԽմբագրել

Կլոդ Մոնեն 1883 թվականին տեղափոխվել է Ժիվերնի. այստեղ հեղինակը դեզերի տեսարանով մի քանի կտավներ է վրձնել, այդ թվում և հայտնի «Դեզեր» շարքը՝ նկարած 1889-1891 թվականներին։ «Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործությունը չի մտնում այդ շարքի մեջ։ Ա. Գ. Բարսկայան նշել է, որ թեպետ դեզի մոտիվները մեծ տեղ ունեն Մոնեի արվեստում հատկապես 1890-ական թվականներին, սակայն այս կտավում այն առավել քիչ է արտահայտված[4]։ Ա. Գ. Կոստենևիչը նշում է, որ նկարում պատկերված տեղանքը կոչվել է «Ամիսկուրի պարապուտ», իսկ երևացող տների հարևանությամբ Մոնեն կառուցել է իր արվեստանոցը, որտեղ էլ ստեղծել է «Ջրաշուշանների» հայտնի շարքը[5]։

 
«Կակաչների դաշտ, Ժիվերնի», 1885 թվական։ Կերպարվեստի Վիրջինյան թանգարան

Նկարի պատմության մասին տեղեկությունները քիչ են։ Հնարավոր է, որ ինչպես Մոնեի շատ նկարներ, սա ևս գնել է Պոլ Դյուրան Ռուելը և երկար ժամանակ պահել իր պատկերասրահի ֆոնդերում։ 1904 թվականին Դյուրանից նկարը ձեռք է բերում մոսկվացի արդյունաբերող և կոլեկցիոներ Սերգեյ Շչուկինը[6]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո վերջինիս հավաքածուն ազգայնացվել է և տեղափոխվել Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, իսկ 1930 թվականին փոխանցվել է Էրմիտաժին[4]։

2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում (403 սրահ)[7]։

«Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործությունը նկարելուց մեկ տարի առաջ Կլոդ Մոնեն հենց նույն տեսարանով ստեղծում է մեկ այլ նկար՝ «Կակաչների դաշտ, Ժիվերնի» անվանումով։ Սա Էրմիտաժում պահվող նկարից տարբերվում է նրանով, որ մի քիչ ավելի մոտիկից է նկարված և դեզը բացակայում է։ Այդ բնանկարը մի ժամանակ պատկանել է ամերիկացի բանկիր և ԱՄՆ ֆինանսների նախարար Էնդրյու Մելոնին, իսկ վերջինիս մահից հետո նկարը տեղափոխել են Ռիչմոնդի Կերպարվեստի Վիրջինյան թանգարան[8]։

Էրմիտաժի Արևմտաեվրոպական կարպարվեստի բաժնի գլխավոր գիտական աշխատակից Ալբերտ Կոստենևիչն իր ակնարկում, որը վերաբերում է 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական արվեստին, «Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործության մասին այսպես է բնութագրել.

  Բայց ինչքա՛ն գունագեղ է այն՝ Մոնեի բնությունը։ Նրա դեզերից հետո միօրինակ ու պակաս հրապուրիչ են թվում անգամ այնպիսի վարպետի դեզերը, ինչպիսին է Միլլեն։ «Խոտի դեզ Ժիվերնիում» նկարում հասունացած իմպրեսիոնիզմը արժանապատվորեն հանդես է գալիս շատ հստակորեն և, պատահական չէր, որ այս նկարի ստեղծումից հինգ տարի հետո Մոնեն վերադարձավ դեզերի մոտիվներին՝ ստեղծելով իր հայտնի շարքը։ <…> Մոնեն օգտագործել է ոչ անորոշ՝ գորշականաչադեղնադարչնավուն երանգներ, այլ մաքուր գույներ, որտեղ միմյանց են փոխարինում դեղին, կարմիր, զմրուխտ-կանաչ վրձնահարվածները[9]։
- Ալբերտ Կոստենևիչ
 


ՆկարագիրԽմբագրել

«Խոտի դեզ Ժիվերնիում» ստեղծագործությունում Կլոդ Մոնեն պատկերել է խոտի դեզ, որը գտնվում է բլրի զառիկողին։ Դաշտը պատված է կարմիր ծաղիկներով, որոնք կակաչներ են։ Դաշտի սահմանին երևում են մի քանի տներ, իսկ դրանցից հետո՝ ծառեր։ Ներքևի ձախ անկյունում հեղինակը կապույտ ներկով թողել է իր ստորագրությունը և տարեթիվը՝ Claude Monet 86:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
  • Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
  • Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0