Սերգեյ Շչուկին

արվեստի ռուս հավաքորդ

Սեյգեյ Իվանովիչ Շչուկին (ռուս.՝ Серге́й Ива́нович Щу́кин, հուլիսի 27, 1854(1854-07-27)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 10, 1936(1936-01-10)[2][1], Փարիզ, Ֆրանսիա), մոսկովյան վաճառական, բարեգործ, արվեստի ստեղծագործությունների հավաքորդ, որի հավաքածուն դրել է Էրմիտաժի և Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի ֆրանսիական մոդեռնիստական գեղանկարչության հավաքածուների հիմքը։

Սերգեյ Շչուկին
ռուս.՝ Сергей Щукин
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1854(1854-07-27)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 10, 1936(1936-01-10)[2][1] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, գործարար, ձեռնարկատեր և կոլեկցիոներ
Ծնողներհայր՝ Ivan Vassilievitch Shchukin?, մայր՝ Ekaterina Petrovna Shchukina?
ԵրեխաներIvan Stchoukine?
 Sergey Schukin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Իվանովիչ Շչուկինը ծագումով վաճառական հնածեսական ընտանիքից է։ Մոսկվայի հայտնի գործարանատեր, հնածես Իվան Վասիլևիչ Շչուկինի որդին։ Դմիտրի, Իվան և Պյոտր Շչուկինների եղբայրն է։

Կակազելու պատճառով մանուկ հասակում ուսումնական հաստատություններում չի սովորել, միայն բժիշկ Դենգարտի մոտ բուժվելուց հետո սովորել ու ավարտել է Հերի բարձրագույն առևտրական ակադեմիան Թյուրինգիայում (1876)։ «Ի․Վ․ Շուկշինը և որդիները» առևտրային տանը նա դարձել է հոր իրավահաջորդը։

1884 թվականին ամուսնացել է Լիդիա Գրիգորևնա Կորենևոյի (1863—1907)՝ Եկատերինոսլավի կալվածատիրոջ դստեր հետ․ ընտանիքում կար երեք որդի՝ Իվան, Սերգեյ և Գրիգորի և դուստր՝ Եկատերինա։

1905 թվականին տանից անհետացել է փոքր որդին՝ Սերգեյը։ Կան վարկածներ, որ նա խեղդվել է[3]։ Երկու տարի անց մահացել է կինը, որը չի կարողացել համակերպվել վշտի հետ[4]։

1906 թվականին վերցրել է քարավանը և արշավի է մեկնել Եգիպտոս[4]։

1910 թվականին մեծ նվիրաբերություն է արել հօգուտ Մոսկվայի համալսարանի՝ ֆինանսավորելով է Լ․Գ․ Շչուկինի անվան հոգեբանակն ինստիտուտի կառուցումը։ Նրա ներդրումը կազմել է 100 հազար ռուբլի շինության կառուցման համար և 20 հազար ռուբլի՝ ինստիտուտի սարքավորումների համար[5]։

1915 թվականին Ս․ Ի Շչուկինը երկրորդ անգամ ամուսնացել է Նադեժդա Աֆանասևնա Կոնյուսի հետ (1871—1954)։

1918 թվականի մայիսին Շչուկինի պատկերասրահը ազգայնացվել է, իսկ Շչուկինը պատկերասրահում կատարել է պահապանի և էքսկուրսավարի դեր[6]։ 1918 թվականի օգոստոսին արտագաղթել է Գերմանիա։ Լքելով Մոսկվան՝ Շչուկինը խնդրել է նկարների պատկերասրահում որպես պահապան և գրադարանավար թողնել աղջկա՝ Եկատերինայի ամուսնուն՝ Միխայիլ Պավլովիչ Կելլերին[7]։ Ապա տեղափոխվել է Ֆրանսիա և բնակություն է հաստատել Նիսում։

 
Մոնմարտի գերեզմանոցում գտնվող Սերգեյ Իվանովիչ Շուկինի տապանաքարի նկարը

Մահացել է Փարիզում 1936 թվականին։ Թաղված է Մոնմարտր գերեզմանատանը[8]՝ Avenue des Polonais 1-e Division, 4 ligne, la tombe 24։

Հավաքածու խմբագրել

Հավաքորդությամբ զբաղվելու սկիզբ խմբագրել

1882 թվականին Տրուբեցկի իշխանների առանձնատունը, որը գտնվում էր Զնամենսկի նրբանցքում, հետո Շչուկինը զենքերի և նկարների իշխանական հավաքածուն վաճառել է պերեդվիժնիկներին՝ փոխարենը ձեռք բերելով Ֆրիթս Թաուլովի մի քանի նորվեգական բնանկարներ, որոնք դրել են նրա ապագա հավաքածուի հիմքը։

Իր 5 հավաքորդ եղբայրներից Սերգեյ Իվանովիչ Շչուկինը դարձել է վերջին հավաքորդը․ մինչև 1887 թվականը, երբ նա սկսել է նպատակադրված նկարներ ձեռք բերել, զբաղվել է առևտրային գործունեությամբ։ Ի տարբերություն 19-20-րդ դարերի սահմանագծի շատ ռուս հավաքորդների՝ Շչուկինը նկարներ գնել է իր ճաշակով՝ նախընտրելով իմպրեսոնիստներին, ապա պոստիմպրեսիոնիստներին։ Կարճ ժամանակահատվածում նա դարձել է Փարիզի պատկերասրահների աշխատողների սիրելի հաճախորդը։ Շչուկինը կապ է պահպանել նրանցից նշանավորի՝ Պոլ Դյուրան Ռուեի[9] հետ, իսկ Ամբրուազ Վոլարից գնել է Սեզանի՝ իր հավաքածուի նկարների մեծ մասը (ընդհանուր առմամբ ունեցել է 8 նկար)։

Շչուկինին հաջողվել է հավաքել հայտնի ֆրանսիական արվեստի լավագույն նմուշները։

Հավաքածուի ձևավորումը անցել է երկու փուլ՝ 1897-1906 թվականներին Շչուկինը ձեռք է բերել իմպրեսոնիստների նկարները, 1906-1914 թվականներին սկսել է հետաքրքրվել պոստիմպրեսիոնիստներով։ Սերգեյ Շչուկինը հաճախ է եղել Փարիզում և խոշոր գումար է փոխանցել Բեռլինի առանձին բանկային հաշվին, որպեսզի օպերատիվ կերպով վճարեն գնումները։ Այդ գումարներից Սերգեյ Շչուկինն ավելի ուշ կարող էր օգտվել, երբ ստիպված էր արտագաղթել։

1909 թվականից Սերգեյ Շուկինը իր առանձնատունը բացել է հավաքածուների հետ ծանոթանալ ցանկացողների այցելությունների համար, ինչը որոշակի տագնապ է առաջացրել Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանի դասախոսների մոտ՝ իրենց աշակերտների հեը կապված։

Փետրվարյան հեղափոխությունից հետո Շուկինը, ի տարբերություն Իվան Մորոզավի[10]

, համաձայնվել է իր նկարները ցույց տալ ֆրանսիացի պատգամավոր-սոցիալիստներ Մարիուս Մութեին և Մարսել Կաշեն>ին։ Ըստ Պ. Ա. Բուրիշկինի հիշողությունների, որը նախկին քաղաքային ղեկավարի ընկերն է, Մութեն ասել է․

Ահա տեսնում եք, մեր բուրժուազիան այդ բոլոր գանձերը բաց է թողել, և նրան չեն դիպչում, իսկ ձեր գանձերը հավաքել են, և ձեզ հետապնդում են[11]։

Ավելի ուշ, երբ Շչուկինը արդեն ապրում էր Փարիզում, նկարներով զբաղվող խոշոր առևտրականներից մեկն առաջարկել է նրան անվճար հանձնել որոշ նկարիչների նկարներ, որպեսզի նրանք կարողանան հայտարարել, որ հայտնի հավաքորդը հավաքում է նրանց ստեղծագործությունները։ Շուկինը մերժել է։ Բուրիշկինի խոսքերով՝ Սերգեյ Իվանովիչը ասել է, որ եթե նա կրկին զբաղվեր հավաքորդությամբ, ապա կհավաքեր Ռաուլ Դյուֆոնի նկարները։ 20-րդ դարի վերջում, երբ ռուս էմիգրանտներից մի քանիսը սկսել են դատական գործընթացներ արվեստի գործերի սեփականության հետ կապված, որոնք մնացել էին Ռուսաստանում, լուրեր էին պտտվում, որ Շչուկինը դատարանով կպահանջի իր հավաքածուն։ Բրուրիշկինի վկայությամբ՝ Շչուկինը նրա հետ զրույցում հերքել է այդ փաստարկը՝ ասելով․ «…ես հավաքել եմ ոչ այնքան և ոչ միայն իմ համար, այլ իմ երկրի և իմ ազգի։ Ինչ էլ որ լինի մեր հողի վրա, իմ հավաքածուները պետք է մնան այնտեղ»[12]։

Մոնեի կտավներ խմբագրել

Ենթադրվում է, որ Մոնեից առաջին՝ «Ժայռեր Բել իլում» կտավը, գնել է 1898 թվականի նոյեմբերին։ Դա Մոնեի առաջին նկարն էր, որը հայտնվել էր Ռուսաստանում։

1900-ական թվականների կեսերին նա ձեռք է բերել վարպետի 11 կտավ (դրանց թվում են՝ «Յասաման արևի տակ» և «Ժայռեր Բել Իլում»)։

Հետագայում նրա հավաքածուն հարստացվել է Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի, Պիեռ Պյուվի դը Շավանի, Պոլ Սինյակի, Անրի Ռուսոյի կտավներով։

Մատիսի կտավներ խմբագրել

Շչուկինը հատկապես սերտ համագործակցություն է ունեցել Անրի Մատիսի հետ, որին պատվիրել է «Երաժշտություն» մեծանկարը և «Պար»-ը, նաև «Ներդաշնակություն կարմրում (Կարմիր սենյակ)»-ը, որը Շչուկինը պատվիրել էր 1908 թվականին ճաշասենյակի համար։

Մատիսի նկարները, այդ թվում՝ «Գնդակ խաղացողները», առանձնատանը տեղավորվել են հենց նկարչի հսկողության ներքո նրա՝ Մոսկվա այցելության ժամանակ։

Գոգենի կտավներ խմբագրել

Շչուկինի առանձնատան ճաշասենյակում կախված էին Գոգենի 16 նկար՝ այնքան մոտ կախված, որ դիտորդը սկզբում չէր էլ զգում, թե որտեղ է ավարտվում մեկը և սկսվում մյուսը։ Ինչպես նշում է «Ապոլոն» ամսագիրը՝ ստեղծվում էր ֆրեսկոյի, իկոնոստասի տպավորություն։ Դրանցից 11-ը Գուստավ Ֆայեի հավաքածուից էր․ Շչուկինը դրանք գնել էր մեծավաճառքով Դրյուե պատկերասրահից։ Ճիշտ է՝ այս նկարչին Շչուկինը սկսել է գնահատել որոշակի ջանքերից հետո․ գնելով առաջին կտավը՝ այն կախել է իր աշխատասենյակում և երկար ժամանակ վարժվում էր նրան՝ դիտելով այն մենության մեջ։ Սակայն «համտեսելով այն» գնել է գրեթե ողջ տահիտական ցիկլը։

Պիկասոյի կտավներ խմբագրել

Քանի որ Պիկասոն չէր սիրում ցուցադրվել, Շչուկինը նրա աշխատանքներին ծանոթացել է՝ մաասնավոր տներ այցելելով, մասնավորապես Գերտրուդ Սթայնի «սալոն» և նրա եղբայրների՝ Լեոյի և Մայքլի հավաքածուներ։ Շչուկինի գնումների թվում էին «Աբսենթի սիրահարը», «Ծեր հրեան տղայի հետ», «Պոետ Սաբարտեսի դիմանկարը» և վարդագույն ու կապույտ շրջանների այլ աշխատանքներ, նաև կուբիստական «Քողով կինը», «Գործարան Հորթա դե Էբրո գյուղում»։ Շչուկինի հավաքածուն համալրել է «պիկասոն» Սթայնի հավաքածուից՝ վաճառված 1913 թվականին։

Հավաքածուի ճակատագիր խմբագրել

  • 1918 թվականի աշնանը հրատարակվել է Լենինի դեկրետը Սերգեյ Իվանովիչ Շչուկինի պատկերասրահի ազգայնացման մասին․ այդ ժամանակ Շչուկինը արդեն արտագաղթել էր[13]։ Պահպան է նշանակվել Շչուկինի դուստրը՝ Եկատերինա Սերգեևնա Կելլերը։
  • 1919 թվականի գարնանը հավաքածուն բացվել է այցելությունների համար «Նոր արևմտյան գեղանկարչության առաջին թանգարան» անվամբ։
  • 1929 թվականին հավաքածուն միավորել են Մարոզովի հավաքածուի հետ («Նոր արևմտյան գեղանկարչության երկրորդ թանգարանի հետ») և տեղափոխվել է Իվան Մորոզովի նախկին առանձնատանը՝ ստանալով Նոր արևմտյան արվեստի թանգարան անվանումը։
  • 1948 թվականին Նոր արևմտյան արվեստի թանգարանը ցրում են կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի արշավի ալիքի վրա։ Շատ կտավներ հայտնվում են ոչնչացման վտանգի տակ։ Սակայն դրանք բաժանում են Էրմիտաժի և Նոր արևմտյան արվեստի թանգարանների միջև։

Ունեցվածքի գնահատական խմբագրել

Սոթբիս աճուրդային տան գնահատականներով՝ Սերգեյ Իվանովիչ Շչուկինի հավաքածուի արժեքը 2012 թվականի դրությամբ կազմել է 8․5 միլիարդ ամերիկյան դոլար[14][15][16]։

Ընտանիք խմբագրել

  • Թոռը Անդրե-Մարկ Դելոկ Ֆուրկոն է՝ ֆրանսիական և ռուսական արվեստի ստեղծագործությունների հավաքորդ։ 2019 թվականի հունիսի 13-ին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Сергей Щукин // Арт-досье».
  4. 4,0 4,1 Анна Сабова Коллекция как искусство // Журнал «Огонёк». — 2016. — № 41 (16 октября). — С. 31.
  5. Благотворители и меценаты, 2010, էջ 313
  6. Источник
  7. Семенова Н.Ю. Московские коллекционеры. М., 2010
  8. Шабалина Л. Н. Русские меценаты, предприниматели и благотворители : учеб. пособие. — 2-е изд.. — М.: ФЛИНТА: Наука, 2012. — 168 с. — ISBN 978-5-9765-0712-8
  9. Их познакомил дальний родственник, художник Фёдор Боткин.
  10. Коллекция Морозова была уже упакована для вывоза из Москвы.
  11. Бурышкин П. А. Москва купеческая. — М.: Столица, 1990. ISBN 5-7055-1136-1. — С. 141.
  12. Бурышкин П. А. Москва купеческая. — М.: Столица, 1990. ISBN 5-7055-1136-1. — С. 142.
  13. Наследники Щукина против декрета Ленина // Газета «Коммерсантъ» № 106 (1991), 15.06.2000
  14. «Глаз Божий» (1 серия) // Леонид Парфёнов.
  15. 1-я серия фильма «Глаз Божий» с расшифровкой текста // Первый канал (Россия).
  16. Премьера фильма Леонида Парфенова «Глаз Божий» // Леонид Парфёнов и Елена Афанасьева; Телохранитель, Эхо Москвы; 27.05.2012.

Գրականություն խմբագրել

  • Демская А. А., Семёнова Н. Ю. У Щукина на Знаменке… — М.: Арена, 1993. — ISBN 5-87474-009-0.
  • Горбушина Н. В. Щукин и его братья // Краеведы Москвы (Историки и знатоки Москвы). — М.: «Книжный сад», 1997. — С. 111—113. — 464 с.
  • Бурышкин П. А. Москва купеческая. — М.: Столица, 1990. ISBN 5-7055-1136-1. — С. 140—143.
  • Наталия Семёнова. «Жизнь и коллекция Сергея Ивановича Щукина». — М.: Трилистник, 2002. — ISBN 5-89480-046-3.(аннотация в журнале «Русское искусство»)
  • Наталия Семёнова. «Московские коллекционеры». — М.: Молодая Гвардия, 2010. — ISBN 978-5-235-03319-1
  • Олег Неверов. «Частные коллекции Российской Империи». — М., 2004. — ISBN 5-85050-833-3
  • Е. Ю. Горбунова Благотворители и меценаты в истории Московского университета / редактор: В. И. Тропин. — М.: Издательство Московского университета, 2010. — 320 с. — ISBN 978-5-211-05745-6
  • Полякова О. Б. Братья Щукины — предприниматели и коллекционеры // Россия и современный мир. — 2005. — № 2 (47). — С. 208—217.

Արտաքին հղումներ խմբագրել