Խոսե դե Խեսուս Կալդերոն Ֆրիաս (իսպ.՝ José de Jesus Calderón Frias, օգոստոսի 14, 1985(1985-08-14)[1][2], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Չորիլո» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի դարպասապահ։  2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Խոսե Կալդերոն Ֆրիաս
José de Jesus Calderón Frias
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1985(1985-08-14)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չորիլո
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2005 Պանամա Սան Ֆրացիսկո 31 (0)
2006 Պանամա Չորիլո 16 (0)
2007-2010 Պանամա Չեպո 80 (0)
2010-2011 Պանամա Արաբե Ունիդո 29 (0)
2011-2013 Պանամա Չեպո 21 (0)
2013-2014 Գվատեմալա Էրեդիա Խագուարես Դե Պետեն 79 (0)
2014-2015 Գվատեմալա Դեպորտիվո Կատեպեկու 36 (0)
2015-2016 Հոնդուրաս Պլատենսե 49 (0)
2017 Կոլումբիա Ռեալ Կարտախենա 8 (0)
2017 Հոնդուրաս Մարաֆոն 14 (0)
2018 — այժմ Պանամա Չորիլո 10 (0)
Ազգային հավաքական
2003-2005 Պանամա Պանամա (մինչև 20) 3 (0)
2005 — այժմ Պանամա Պանամա 31 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Առումբային կարիերա խմբագրել

Խոսեն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սան Ֆրանցիսկո» ակումբում, որի կազմում դարձել է երկրի չեմպիոն։ Հաղթական մրցաշրջանից հետո Խոսեն տեղափոխվել է «Չորիլո» ակումբ, բայց մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է «Չեպո», որտեղ սկսել էր զբաղվել ֆուտբոլով։ Խոսեն արագ ընդգրկվել է թիմի հիմնական կազմում և երեք մրցաշրջան շարունակ խաղացել գրեթե առանց փոխարինման։ 2010 թվականին նա տեղափոխվել է «Արաբե Ունիդո» ակումբ։ Օգոստոսի 1-ին՝ «Տաուրո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[3]։ Նույն թվականին նա երկրորդ անգամ հաղթել է երկրի առաջնությունում։

2011 թվականին Խոսեն վերադարձել է «Չեպո»՝ հարազատ ակումբում խաղալով երկու մրցաշրջան։ 2013 թվականի սկզբին նա տեղափոխվել է Գվատեմալայի «Էրեդիա Խագուարես դե Պետեն»[4]։ Հունվարի 20-ին կայացած «Դեպորտիվո Մարկենսե» ակումբի դեմ խաղում Կալդերոնը կատարել է իր նորամուտը Նասիոնալ լիգայում[5]։ Երկու մրցաշրջանի արդյունքում Խոսեն թիմի հետ նվաճել է արծաթե մեդալ։

2014 թվականի ամռանը Կալդերոնը տեղափոխվել է «Դեպորտիվո Կատեպեկու»[6]։ Հուլիսի 20-ին կայացած «Դեպորտիվո Մարկենսե» ակումբի դեմ խաղում Խոսեն կատարել է իր նորամուտը նոր ակումբում[7]։ Մրցաշրջանի արդյունքում թիմը դուրս է մնացել, իսկ Կալդերոնը հայտարարել է, որ հեռանում է ակումբից[8]։

2015 թվականի ամռանը Խոսեն պայմանագիր է կնքել Հոնդուրասի Պուերտո Կորտես քաղաքի «Պլատենսե» ակումբի հետ։ Օգոստոսի 24-ին կայացած «Մոտագուայի» դեմ խաղում Խոսեն կատարել է իր նորամուտը Հոնդուրասի առաջնությունում[9]։ Երկու մրցաշրջան ակումբի կազմում խաղալուց հետո Խոսեն տեղափոխվել է կոլումբիական «Ռեալ Կարտախենա»։ 2017 թվականի փետրվարի 21-ին կայացած «Դեպորտես Կինդիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Կոլումբիայի Պրիմերա Բ-ում[10]։ Նույն թվականի ամռանը Խոսեն տեղափոխվել է «Մարաֆոն»։ Օգոստոսի 6-ին կայացած «Վիդա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ակումբի կազմում[11]։ 2018 թվականի հունվարին՝ մի քանի տարի արտասահմանում անցկացնելուց հետո, Կալդերոնը վերադարձել է հայրենիք՝ միանալով իր նախկին ակումբներից մեկին՝ «Չորիլոյին»[12] (2018 թվականի մայիսին ակումբը վերանվանվել է «Ունիվերսիտարիո»)։

Միջազգային կարիերա խմբագրել

2005 թվականի Խոսեն Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Նիդերլանդներում և ԱՄԷ-ում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնություններին[13]։

Նույն թվականին Խոսեն ընդգրկվել է Պանամայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստայն դարպասապան և խաղադաշտ դուրս չի եկել։ Հոկտեմբերի 27-ին Բահրեյնի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի ազգային հավաքականի կազմում[14]։ 2007, 2009 և 2015 թվականների Կալդերոնը հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, սակայն մրցաշարի ընթացքում միշտ հանդես է եկել որպես պահեստային դարպասապահ։

2015 թվականին Խոսեն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստայինների նստարանին և չի խաղացել ոչ մի րոպե։ 2016 թվականին Կալդերոն ընդգրկվել է իր թիմի հայտացուցակում՝ մասնակցելու ԱՄՆ-ում անցկացող Ամերիկայի գավաթի առաջնությանը, սակայն մրցաշարի ընթացքում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։ 2017 թվականին Խոսեն հինգերորդ անգամ ընդգրկվել է իր թիմի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ[15], Մարտինիկայի[16], Նիկարագուայի[17] և Կոստա-Ռիկայի[18] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Կալդերոնն ընդգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը, սակայն մրցաշարի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին։

Ձեռքներումներ խմբագրել

Ակումբային

  «Սան Ֆրանցիսկո»

  •   Պանամայի առաջնություն – Կլաուսուրա 2005

  «Արաբե Ունիդո»

  •   Պանամայի առաջնություն – Կլաուսուրա 2010

  «Մարաֆոն»

  •   Հոնդուրասի առաջնություն – Կլաուսուրա 2018

Միջազգային

  Լեհաստան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Արաբե Ունիդո VS. Տաուրո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 1.
  4. Calderón ficha con el Heredia de Guatemala — La Prensa(իսպ.)
  5. «Էրեդիա VS. Դեպորտիվո Մարկենսե 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 20.
  6. Coatepeque confirma la llegada de nuevos jugadores  — Prensa Libre(իսպ.)
  7. «Դեպորտիվո Կատեպեկու VS. Դեպորտիվո Մարկենսե 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 20.
  8. José Calderón no sigue en Coatepeque, estudia ofertas — RPC(իսպ.)
  9. «Мотагуа VS. Платенсе Пуэрто-Кортес 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 24.
  10. «Ռեալ Կարտախենա VS. Դեպորտես Կինդիո 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 21.
  11. «Վիդա VS. Մարաֆոն 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 6.
  12. Alexander Da Silva (18 ene 2018). «Chorrillo FC firma al arquero José Calderón» (անգլերեն). prensa.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  13. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  14. «International Friendly Matches 2005». RSSSF. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
  16. «Պանամա VS. Մարտինիկա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
  17. «Պանամա VS. Նիկարագուա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 13.
  18. «Կոստա Ռիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.

Արտաքին հղումներ խմբագրել