Վիդա (ֆուտբոլային ակումբ)

«Վիդա» սպորտային և սոցիալական ակումբ (իսպ.՝ Club Deportivo y Social Vida), հոնդուրասյան ֆուտբոլային ակումբ Լա Սեյբա քաղաքից (Ատլանտիդա շրջան)։ Ներկայումս հանդես է գալիս Նասիոնալ լիգայում՝ Հոնդուրասի ուժեղագույն դիվիզիոնում։ «Վիդան» Հոնդուրասի կրկնակի չեմպիոն է։

Վիդա
Ամբողջական անուն Club Deportivo y Social Vida
Մականուն(ներ) Los Cocoteros (կոկոսայիններ)
Los Rojiblancos (կարմիր-սպիտակներ)
Հիմնադրում 1940
Երկիր Հոնդուրաս
Քաղաք (Լա Սեյբա)
Մարզադաշտ Նիլմո Էդվարդս
Տեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dip Shipping Co.
Նախագահ Հոնդուրաս Ռոբերտո Դիփ
Մարզիչ Հոնդուրաս Էլվին Լոպես
Լիգա Լիգա Նասիոնալ
Կլաուսուրա 2016 7-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 14-ին «Սալվավիդա» անունով ( թարգմանաբար՝ «Փրկարար օղակ»)։ Նրա հիմնադիրներն են եղել Գրեգորիո Ռամոսը, Խոսե Լամելասը և Վալենտին Վասկեսը[1]։ «Սալվա վիդան» (իսպ.՝ Salva Vida) Հոնդուրասում գարեջրի ապրանքանշանի անվանումն է, որը պատկանում է «Սերվեսերիա օնդուրենյա» (իսպ.՝ Cervecería Hondureña, SA) ընկերությանը։ Վերջինս հիմնադրվել է Սալվադոր Վակարոյի և Վիսենտե Դ’Անտոնիի կողմից, և գարեջրին անվանակոչել են հիմնադիրների անունների վանկային հապավման ստեղծման միջոցով։ Ընկերությունը սկսել է հովանավորեպ ֆուտբոլային ակումբին, որը սկզբում կոչվում էր այնպես, ինչպես գարեջուրը, այդ իսկ պատճառով անվանափոխության կարիք առաջացավ։ Դրան նպաստեց այն պատահարը, երբ մարզչական շտաբը և ֆուտբոլիստները փրկեցին Վիդա կոդե դե Կաստանյեդա անունը կրող խեղդվող կնոջը։ Երբ Վիդան ընկել էր նավակից, Գրեգորիո Ռամոսը բղավել է. ¡Un salvavida para Vida!» («„Փրկարար օղակ“ / „Սալվավիդա“ Վիդայի համար»)։ Դրանից հետո որոշվեց անվանափոխել ֆուտբոլային ակումբը՝ «Վիդա» սպորտային ակումբի (իսպ.՝ Club Deportivo Vida), ինչը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Կյանք»[2]։

1962 թվականին «Վիդան» հաղթեց Հոնդուրասի սիրողական առաջնությունում, սակայն երկրում ճանաչվում են միայն պրոֆեսիոնալ առաջնությունները, որ անցկացվում են 1965/66 մրցաշրջանից սկսած։ Նույն 1962 թվականին ակումբի անվանումը փոխարինվեց այժմյանով. «Վիդա» սպորտային և սոցիալական ակումբ, որպեսզի ընգծեին ակումբի նշանակությունը տեղի հասարակության համար[2]։

Հոնդուրասի չեմպիոն «Վիդան» առաջին անգամ դարձել է 1982 թվականին՝ կրկնելով դա երկու տարի անց ևս։ Բացի այդ՝ ակումբը երեք անգամ դարձել է երկրի փոխչեմպիոն՝ 1971/72, 1984/85 և 1985/86 մրցաշրջաններում։ Այսպիսով, 1980-ական թվականները դարձել են ակումբի պատմության «ոսկե տասնամյակը»։ Դրանից հետո թիմը ոչ մի անգամ չի հասել Հոնդուրասի առաջնության փլեյ-օֆի եզրափակիչ[3]։

Տնային խաղերն ակումբը անցկացնում է «Նիլմո Էդվարդս» խաղադաշտում, որը տեղավորում է 18 000 հանդիսատես։ «Վիդան» վեցերորդ տեղն է զբաղեցնում Հոնդուրասի պատմության բոլոր առաջնությունների գումարային աղյուսակում։

Նվաճումներ խմբագրել

Հանրահայտ ֆուտբոլիստներ խմբագրել

Հանրահայտ մարզիչներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A dar guerra» (իսպաներեն). Diario La Prensa. 2007 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 «История клуба» (իսպաներեն). «Վիդայի» պաշտոնական կայք. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. Hans Schöggl, Walter Urbina, Irvin Jerez, René Ivann Rodríguez (18 августа 2016). «Honduras - List of Champions» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել