Խիրալդա (իսպ.՝ Giralda — «հողմացույց»), տեսարժան վայր, Սևիլյայի խորհրդանիշ, քառակուսի աշտարակ, որը գտնվում է Սևիլյայի մայր տաճարի կողքին։ Աշտարակի բարձրությունը կազմում է մոտավորապես 98 մ։

Խիրալդա
անգլ.՝ Giralda*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իսպանիա Իսպանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ I, II, III, VI
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Խիրալդան գտնվում է Իսպանիայում
Խիրալդա
Խիրալդան գիշերով

Պատմություն

խմբագրել

Խիրալդա աշտարակի կառուցման նախօրինակ է հանդիսացել Մարաքեշի Կտուբիա մզկիթի մինարեթը[1]։ Շինարարությունը սկսել է ճարտարապետ Ահմեդ բեն Բանը 1184 թվականին Աբու Յուսուֆ Յակուբ ալ-Մանսուրի օրոք, իսկ Ալի ալ Գոմարը 1198 թվականին ավարտել է։ Աշտարակը ծառայել է Սևիլյայի Մեծ մզկիթի մինարեթ։ Արաբական գերիշխանության ժամանակ Խիրալդա աշտարակին տրվեցին 4 ոսկեզօծ գնդեր։ Թագավոր Ալֆոնսո Իմաստունի ակնարկում նշվում է, որ երբ արևը լուսավորում էր գնդերը, նրանց շողքը երևում էր քաղաքի ճանապարհներին՝ տեսանելի լուսավորության վրա։ Մինարեթի հարթ տանիքը թույլ էր տալիս Խիրալդան օգտագործել որպես աստղադիտարան, որն այդ ժամանակ հանդիսանում էր Եվրոպայում խոշորագույններից մեկը։

Այն բանից հետո, երբ 1248 թվականին Ֆերդինանդո III-ը նվաճել է Սևիլյան, մզկիթն օգտագործել են որպես տաճար, բայց այն պահպանել է իր նախկին ձևը։ 1568 թվականին կորդովացի ճարտարապետ Էրման Ռուիսը աշտարակը մինչև վերջ կառուցել է իսպանական վերածննդի ոճով՝ ավելացնելով նոր քառակուսի զանգակատուն, որոնք իրար միացված էին փողոցի լապտերների հաջորդական շարքերով։ Վերևի հատվածը ավարտվում է Վերայի 4 մետրանոց բրոնզե արձանով, իսկ նրա ձեռքերում դրոշն է, որը գտնվում է 83 մ բարձրության վրա և ծառայում է որպես հողմացույց[2][3]։ Արձանը դրվել է 1568 թվականին՝ քանդակագործ Բարտոլոմե Մորելի կողմից։

Խիրալդան մուսուլմանների միակ կառույցն է, որը քրիստոնյաների կողմից կառուցվել է Սևիլյայի 16-ամսյա երկարատև պաշարման ժամանակ։ Տեսանելի վայրից բացվում է Սևիլյայի հիանալի տեսարանը։

Ի սկզբանե Լա Խիրալդա կոչվում էր ոչ միայն զանգակատունը, այլ նաև արձանը, որը իր չափերով և հայտնությամբ ժամանակակիցների վրա մեծ տպավորություն է թողնում։ Պրոսպեր Մերիմեն «Քավարանի հոգիներ» նովելում պնդում է, որ սևիլյացի «ուղեկիցը ձեզ կպատմի, թե ինչպես է Դոն Ժուանը տարօրինակ առաջարկություն է արել Խիրալդային՝ բրոնզե արձանին, որը զարդարում էր տաճարի մավրիտանական աշտարակը, և ինչպես Խիրալդան նրան ընդունեց»։

Ճարտարապետություն

խմբագրել

Աշտարակի հին մավրիտանական մասը բարձրանում է 70 մ։ Աշտարակը ծավալով շատ կոմպակտ է, իսկ պատերի նուրբ զարդանկարները տալիս են նրան հատուկ թեթևություն և ուղիղ տեսք։ Ընդհանուր առումով աշտարակը իրենից ներկայացնում է քառակուսի, որի կողմը հավասար է 13,6 մ։ Աշտարակի հիմքը ունի բարդ կառուցվածք։ Կազմված է ավերված հռոմեական շինությունների խոշոր քարերից, իսկ քարերի վրա ինչ-որ տեղ պահպանվել են հռոմեական արձանագրություններ։ Աշտարակի մնացած մասը կառուցված է աղյուսով։ Զարդանկարի նախշերը սկսվում են միայն 25 մ բարձրությունից։ Զարդանկարները սկսվում են ոչ թե աշտարակի կողքից, այլ մի փոքր հեռավորությունից՝ ձախ և աջ կողմերում մնում է ազատ, նեղ գիծ։ Ներքևի հատվածում զարդանկարը սկսվում է կամարների որմնախորշերով, որոնք միմյանցից բաժանված են փոքր մարմարե սյուներով։ Զարդանախշերի մեջտեղի գծերի միջևը պայտաձև կոտրված պատուհաններ են։

Աշտարակի ներսում ձգվում է լայն, թեք հարթակ։ Պյոտր Գնեդիչը գրել է, որ այդ բեմի վրա ձիով կարելի է հասնել աշտարակի վերին հատվածը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sacred Destination — La Giralda, Seville
  2. Высота всей башни сильно отличается в разных источниках (89, 98, 102, 105, 115 метров), если же исходить из общей высоты башни в 104,1 метров, то основание статуи должно находиться где-то на высоте 93 — 94 метра
  3. Энциклопедия Кругосвет — Хиральда

Գրականություն

խմբագրել
  • Никитюк О.Д. Кордова Гранада Севилья (древние центры Андалусии) / Редактор Л.М.Азарова, художественный редактор Л.А.Иванова. — М.: Искусство, 1972. — 190 с. — (Города и музеи мира). — 50 000 экз.
  • Гнедич П.П. История искусств (живопись, скульптура, архитектура) / Ответственный редактор Н.Арановская. — М.: ЭКСМО, 2004. — 848 с. — 5000 экз.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիրալդա» հոդվածին։