Հողմացույց, քամու ուղղությունը ու արագությունը որոշող օդերևութաբանական սարք։ Քամու ուղղությունը ցույց է տալիս պտտման ուղղաձիգ առանցք ունեցող և քամու ուղղությամբ պտտվող թիթեղիկը։ Քամու արագությունը չափվում է մ/վրկ-ով, քամու ճնշման տակ թիթեղիկի շեղումներին համապատասխան։ Հողմացույցը տեղադրում են կայմին՝ գետնից 10-12 մ բարձրության վրա։ Այն չափում է քամու արագությունը մինչև 40 մ/վրկ։

Ժամանակակից հողմացույց


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 537 CC BY-SA icon 80x15.png