Արտաշես Խերունց

հայ մանկավարժ
(Վերահղված է Խերունց Արտաշեսից)

Արտաշես Վաղարշակի Խերունց (1916, Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Արտաշես Խերունց
Ծնվել է1916
ԾննդավայրԳորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1948)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Արտաշես Խերունցը ծնվել է 1916 թվականին, Գորիս քաղաքում։ Որպես ուսուցիչ աշխատել է Սիսիանի շրջանի դպրոցներում։ 1938 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան, 4-րդ կուրս փոխադրվելուց հետո՝ 1941 թվականի օգոստոսին, զորակոչվել է բանակ։ Ավարտել է Թելավի ռազմական ուսումնարանը, ստացել լեյտենանտի զինվորական կոչում և 89-րդ հայկական հրաձիգային դիվիզիայի 526-րդ գնդում նշանակվել վաշտի հրամանատար։ 1942 թվականի մայիսին ռազմաճակատում մարտերին մասնակցել է 409-րդ հայկական դիվիզիայի շարքերում Հյուսիսային Կովկասում և Ուկրաինայում։ 1943 թվականի սեպտեմբերին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1943 թվականի հոկտեմբերի վերջին Դնեպրոպետրովսկի մարզի Չերվոննայա Ուկրաինա բնակավայրի մոտ մղված մարտերից մեկում վիրավորվել է։ Այնուհետև 59-րդ գվարդիական դիվիզիայի 179-րդ գնդում որպես ականանետային վաշտի հրամանատար մասնակցել է ազատագրական կռիվներին Բեսարաբիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, Հունգարիայում[1]։

Ցուցաբերած խիզախության համար Խերունցը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Կարմիր աստղի» շքանշաններով և մի շարք մեդալներով[1][2]։

Զորացրվել և 1946 թվականին շարունակել է սովորել Երևանի պետական համալսարանում։ 1948 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, նշանակվել է Մեղրու շրջանային ժողկրթության բաժնի վարիչ և պաշտոնավարել շուրջ յոթ տարի, ապա որպես ուսմասվար աշխատել է դպրոցներում, եղել է դպրոցի տնօրեն, ուսումնական մասի վարիչ։ 1981 թվականի փետրվարին անցել է կենսաթոշակի։

Մանկավարժական անբասիր աշխատանքի համար Խերունցն արժանացել է Հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Կարմիր աստղի» շքանշան
  • «Հայրենական պատերազմի Երկրորդ աստիճանի» շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ԽԵՐՈՒՆՑ ԱՐՏԱՇԵՍ ՎԱՂԱՐՇԱԿԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ. 2010 թ․ մայիսի 2. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.