Խավիեր Էսպինոսա

իսպանացի ֆուտբոլիստ

Խավիեր Էսպինոսա Գոնսալես (իսպ.՝ Javier Espinosa González, սեպտեմբերի 19, 1992(1992-09-19)[1][2], Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Տեներիֆե» ակումբի կիսապաշտպան։

Խավիեր Էսպինոսա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 19, 1992(1992-09-19)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2005—2011 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2014 Իսպանիա Բարսելոնա Բ 101 (14)
2014—2016 Իսպանիա Վիլյառեալ 6 (1)
2015  Իսպանիա Ալմերիա 15 (1)
2015—2016  Իսպանիա Էլչե 38 (1)
2016—2018 Իսպանիա Լևանտե 27 (0)
2017—2018  Իսպանիա Գրանադա 27 (2)
2018—մ.հ. Նիդերլանդներ Տվենտե 44 (5)
Ազգային հավաքական
2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29.10.2019:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Էսպինոսան «Էլչեյի» կազմում

Էսպինոսան «Բարսելոնայի» սան է։ 2011 թվականին նա ավարտել է ակումբի ակադեմիան և ևս երեք տարի հանդես է եկել «Բարսելոնայի» երկրորդ կազմում՝ «Բաարսելոնա Բ-ում»։ Հիմնական կազմում բարձր մրցակցության պատճառով Խավիերը հնարավորություն չի ունեցել կատարել նորամուտը լավագույնների շարքում։ 2014 թվականի ամռանը ավարտվել է Էսպինոսայի հետ կնքված պայմանագրի ժամկետը, և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Վիլյառեալ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[3]։ Օգոստոսի 24-ին «Լևանտեի» դեմ խաղում Խավիերը կատարել է նորամուտը Լա Լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Կանիին[4]։ Սեպտեմբերի 21-ին «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[5]։ Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի Լիգայի՝ Կիպրոսի «Ապոլլոնի» դեմ խաղում Էսպինոսան դարձել է դուբլի հեղինակ[6]։

2015 թվականի սկզբին Խավիերը վարձավճարով տեղափոխվել է «Ալմերիա»։ Հունվարի 11-ին «Սևիլյայի» դեմ խաղում նա կատարել է նորամուտը նոր թիմում[7]։ Ապրիլի 11-ին «Գրանադայի» դեմ խաղում Էսպինոսան խփել է իր առաջին գոլը «Ալմերիայի» կազմում[8]։ Ամռանը «Վիլյառեալը» նրան վարձավճարով ուղարկել է «Էլչե»։ Օգոստոսի 30-ին Բիլբաոյի «Աթլետիկի» երկրորդ կազմի դեմ խաղում Խավիերը կատարել է նորամուտը նոր թիմում[9]։

2016 թվականի ամռանը Էսպինոսան տեղափոխվել է «Լևանտե»[10]։ Օգոստոսի 21-ին «Նումանսիայի» դեմ խաղում նա կատարել է նորամուտը նոր թիմի կազմում[11]։ 2017 թվականի ամռանը Էսպինոսան վարձավճարով տեղափոխվել է «Գրանադա», որի կազմում նորամուտը կատարել է օգոստոսի 20-ին «Ալբասետեի» դեմ խաղում[12]։ Հոկտեմբերի 8-ին «Լուգոյի» դեմ խաղում Խավիերը խփել է իր առաջին գոլը «Գրանադայի» կազմում[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

2009 թվականին Էսպինոսան Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում զբաղցրել է երրորդ տեղը Նիգերիայում անցկացվող աշխարհի պատանեկան (մինչև 17 տարեկանների) առաջնությունում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բուրկինա Ֆասոյի[14] և Նիգերիայի[15] հետ խաղերին, իսկ Մալավիի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ[16]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Տվենտե»
  • Նիդերլանդների առաջին դիվիզիոնի հաղթող – 2018/19
Իսպանիա (մինչև 17)
  • Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր – 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. El Villarreal CF ficha a Javier Espinosa (Villarreal CF signs Javier Espinosa) Արխիվացված 2014-08-10 Wayback Machine; Villarreal’s official website, 11 July 2014 (Իսպաներեն)
  4. «Լևանտե VS. Վիլյառեալ 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 24.
  5. «Վիլյառեալ VS. Ռայո Վալեկանո 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 21.
  6. «Վիլյառեալ VS. Ապոլլոն 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 10.
  7. «Ալմերիա VS. Սևիլյա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 11.
  8. «Ալմերիա VS. Գրանադա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 11.
  9. «Էլչե VS. Ատլետիկ Բիլբաո II 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 30.
  10. El Levante UD llega a un acuerdo con Javier Espinosa para su incorporación para las dos próximas temporadas (Levante UD reach an agreement with Javier Espinosa for his signing for the following two seasons); Levante UD, 19 July 2016 (Իսպաներեն)
  11. «Նումանսիա VS. Լևանտե 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 21.
  12. «Գրանադա VS. Ալբասետե 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 20.
  13. «Գրանադա VS. Լուգո 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 8.
  14. «Իսպանիա (մինչև 17) VS. Բուրկինա Ֆասո (մինչև 17) 4:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 5.
  15. «Իսպանիա (մինչև 17) VS. Նիգերիա (մինչև 17) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 12.
  16. «Մալավի (մինչև 17) VS. Իսպանիա (մինչև 17) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Էսպինոսա» հոդվածին։