Խաչինտափ
Խաչինտափ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի ձախափնյա ձորալանջին։ Բնակավայրը ընդգրկված է Վակունիս համայնքի կազմում։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Խաչինտափ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
խմբագրելՍամվել Կարապետյանը վերոհիշյալ բնակավայրը Գտիչ վանքի 1246 թվականի շինարարական արձանագրության մեջ հիշատակված Խաչինամարգը գյուղի հետ վերապահումով համադրելի է համարում[2]։
18–րդ դարի երկրորդ կեսին և 19–րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի բռնի ներգործության տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել էին[2]։
Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ գավառի գյուղերի, ներառյալ` Խաչին տափի պատմական փաստերը և անգամ անունը մոռացության մատնվեն։
19–րդ դարի սկզբներին լքված գյուղում հաստատվել էին քուրդ խաշնարած մի քանի ընտանիքներ։ Գյուղը նրանք անվանակոչեցին Խաչինյալը։ Հնարավոր է, որ հնում վերոհիշյալ գյուղի անվան սկզբնամասը ունեցել է Խաչին բառարմատը։ Պարզապես եկվոր քրդերն այն փոփոխությունների են ենթարկել և դարձրել Խաչինյալը[2]։
Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված եկվորները հիմնահատակ կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տա-րիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ։ Այսօր այդ հուշարձաններից հետք անգամ չի մնացել[2]։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ–ին։ Խաչին տափը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմում։
Ազատագրվել է 1993 թվականի մարտի 31-ին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2010 թվականի տվյալներով 9 մարդ է։ 2015 թվականին Խաչինտափ գյուղում բնակվում էր 3 մարդ, կար 1 տնտեսություն[4]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 2 | 2 | 3 |
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում են անասնապահությամբ։
Հասարակական կյանք
խմբագրելԳյուղը էլեկտրաֆիկացված էր։ Խմելու ջրի հարցը լուծվել էր անհատական կարգով` բնական աղբյուրների հաշվին[2]։
Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունները բնակչությանը հասանելի էին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 704–705.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 378.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |