Խաչատրյանի անվան եռյակ (անգլ.՝ Khachtcrian Trio), հիմնադրվել է 1999 թվականին որպես «Արսիկա»։ 2008 թվականից եռյակը կրում է հայ անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի անունը։

2006 թվականից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ)։

Գործունեություն խմբագրել

Խաչատրյանի անվան եռյակը համերգներով հանդես է եկել Վիեննայի (Musikverein), Համբուրգի (Laiezhalle), Լայպցիգի Գևանդհաուզ, Մյունխենի (Gasteig-Philharmonie) համերգասրահներում։ Լոզանում («Schubertiade»), Կոստա-Ռիկայում («Festival de las Artes»), Մեքսիկայում («Festival International Cervantino») մասնակցել է փառատոների։ Կատարումներով հանդես է եկել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Մերձբալթյան երկրներում, Ավստրիայում, Գերմանիայում, Չինաստանում, Բուլղարիայում, Չեխիայում, Վրաստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Հայաստանում և Արցախում[1]։

Եռյակը զբաղվում է նաև լուսավորչական գործունեությամբ` վարպետության դասեր է անցկացնում ՀՀ մարզերի դպրոցականների և ուսանողների հետ։

Եռյակի ելույթները հեռարձակվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Խաչատրյանի անվան եռյակը համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ[2]։ Համույթը իրականացրել է բազմաթիվ պրեմիերաներ, մի շարք ստեղծագործություններ ձոնվել են եռյակին։

Տրիոյի ստեղծագործական գործունեությունն անմիջականորեն կապված է Երևանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ, որտեղ ձայնագրվում են Տրիոյի ձայնասկավառակները, Առնո Բաբաջանյանի և Դմիտրի Շոստակովիչի ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար գրված երկերի (2009), Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործություններից բաղկացած (2012), Պյոտր Չայկովսկու Տրիո A-moll և Անտոն Արենսկիի Տրիո թիվ 1 (2012) ձայնասկավառակները, իրականացվում են բազմապիսի ծրագրեր, կազմակերպվում համերգներ[3]։

2009 թվականին Եռյակը թողարկել է անդրանիկ ձայնասկավառակը, որտեղ զետեղված են Առնո Բաբաջանյանի և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները[4]։

Ձայնասկավառակներ խմբագրել

  • Պյոտր Չայկովսկի, «Տրիո A-moll Op.50 «Մեծ արվեստագետի հիշատակին»
    • Անտոն Արենսկի, «Տրիո թիվ 1»
  • Ալեքսանդր Հարությունյան, «Կամերային ստեղծագործություններ»
  • Առնո Բաբաջանյան, «Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար fis-moll»
    • Դմիտրի Շոստակովիչ, «Տրիո թիվ 2. e-moll. op.67»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախում է Խաչատրյանի անվան եռյակը | Արցախի Հանրային Հեռուստառադիո». www.artsakh.tv. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  2. «Արամ Խաչատրյանի անվան եռյակը համերգով հանդես կգա Ստավրոպոլի ֆիլհարմոնիայում». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Խաչատրյանի անվան Եռյակ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. Mediamax. «Հայտնի եռյակի հոբելյանը». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել