Կարեն Շահգալդյան

երաժիշտ

Կարեն Շահգալդյան (դեկտեմբերի 22, 1976(1976-12-22), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ջութակահար[1]։

Կարեն Շահգալդյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1976(1976-12-22) (47 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՄոսկվայի վիրտուոզներ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 22-ին Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում[2]։ 5 տարեկանից զբաղվել է երաժշտությամբ և հանդես եկել տարբեր բեմերում։

Ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։ 1997 թվականին դարձել է «Դավիդ Օյստրախ», «Յուրի Յանկելևիչ», «Մստիսլավ Ռոստրոպովիչ» հիմնադրամների կրթաթոշակառու։ 1999 թվականին դարձել է Խաչատրյանի անվան եռյակի հիմնադիր-անդամ։ 2003 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ջութակի բաժնի ասպիրանտուրան։ Մասնակցել է Եհուդի Մենուհինի, Վլադիմիր Սպիվակովի, Ժիսլինի վարպետության դասերին։

1998-2002 թվականներին հանդես է եկել Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբում։ 2003-2005 թվականներին ելույթներ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ Ստրադիվարիուսի ջութակով, որը նրան տրամադրել էր Ռուսաստանի մշակույթի նախարարությունը։ Համերգներով շրջագայել է ավելի քան 200 երկրում՝ ԱՄՆ-ում, Շվեդիայում, Հարավային Կորեայում, Հայաստանում, Ռուսաստանում և այլն[1]։

Մրցանակներ խմբագրել

  • 1999 թվականին Իսպանիայում դարձել է Պաբլո Սարասատեի անվան միջազգային մրցույթի դափնեկիր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Կարեն Շահգլադյան ֊ Հայկական ազգային երաժշտություն».
  2. «Կարեն Շահգալդյանի հարցազրույցը».
  3. Концерт Сарасате https://lovers-of-art.livejournal.com/674694.htmltitle= Концерт Сарасате. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։