Գևանդհաուզ
Գևանդհաուզ (գերմ.՝ Gewandhaus-բառացի՝ զգեստատուն), համերգային ընկերություն, համերգասրահ և սիմֆոնիկ նվագախումբ Լայպցիգում։ 1743 թվականից Լայպցիգում կազմակերպված սիրողական նվագախմբի համերգները 1781 թվականից տեղի էին ունենում մահուդի վաճառքի նախկին շենքում՝ Գևանդհաուզում։ 1884 թվականին հնի տեղում կառուցվել է համերգասրահի նոր շենք՝ այսպես կոչված Նոր Գևանդհաուզ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 19)։ |