Հովիկ Գրիգորյան

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)

Հովիկ Բաբկենի Գրիգորյան, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ (Ծնվել է 1958 թվականի մարտի 3-ին Խորհրդային Հայաստանի Կապան քաղաքում)։

Հովիկ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել է1958 թվականի մարտի 3
ԾննդավայրԿապան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն ռուսերեն
ԿրթությունԵՊՀ ասպիրանտուրա
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԵրկերՀայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ., Երևան, 2002, Հայոց ազատամարտի զինման և ֆինանսավորման խնդիրը (1890-1908 թթ.), Երևան, 2004։
Մասնագիտությունպատմաբան
Աշխատանքդասախոս ԵՊՀ-ում
Գործունեությունդասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի մարտի 3-ին Կապանում։ 1975 թվականին ավարտել է Կապան քաղաքի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը։ 1975–1980 թթ. ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1981–1985 թթ. աշխատել է Կապանի Շինարարական տեխնիկումում՝ որպես Հասարակագիտական առարկաների դասատու։ 1982–1986 թթ. հեռակա ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում «ԽՍՀՄ Պատմություն» մասնագիտությամբ։ 1985–1989 թթ. աշխատել է ԵՊՀ ԽՄԿԿ Պատմության ամբիոնում։ 1989 թվականից ԽՄԿԿ Պատմության ամբիոնի դասախոս–ասիստենտ է։ 1991 թվականին փոխադրվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոն, որտեղ դասավանդում է առ այսօր։ 2008 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ազատագրական պայքարի ՀՅԴ մարտավարությունը և ազատամարտի ֆինանսավորման և զինման խնդիրը (1896-1903 թթ.)» թեմայով։ 2008 թվականից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արհբյուրոյի նախագահն է։ Մեկ տասնյակ գիտական հոդվածների և երկու մենագրությունների հեղինակ է։ Հայոց պատմության բուհական ծրագրի և ուսումնական ծրագրի համահեղինակ է։ Միասնական և ավարտական քննությունների «Հայոց պատմության ուղեցույց»-ի համահեղինակ և խմբագիր է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային - ազատագրական պայքարի, Հայ ազգային կուսակցությունների և Հայկական հարցի պատմության հիմնախնդիրները։

Երկեր խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել