Բացել գլխավոր ցանկը

Հարություն Շահրիկյան

քաղաքական գործիչ

Հարություն Շահրիկյան (Ատոմ), Նիտրա (1860 թ., Շապին Գարահիսար - 1915 թ., Անկարա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, իրավաբան, Մեծ եղեռնի զոհ։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Հարություն Շահրիկյան
H.Shahrikyan.jpg
պետական, հասարակական գործիչ, իրավաբան
Ծնվել է1860
ԾննդավայրՇապին Գարահիսար, Գիրեսուն, Թուրքիա
Մահացել է1915
Մահվան վայրԱնկարա,Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունգրող, լրագրող, ֆիդայի, քաղաքական գործիչ և փաստաբան
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Կոստանդնուպոլիսի Կեդրրոնական վարժարանը(Getronagan Armenian High School)[1][2]: Ստացել է բարձրագույն կրթություն (Galatasaray Lisesi) Գալատասառաի լիցեյում, իրավաբանություն մասնագիտւտյամբ։ Այնուհետև շարունակում է ուսումը Կոնստանդնուպոլիսի Համալսարանում[1][3]:

1880 թ. աշխատում է որպես փաստաբան[1][3] Տրապիզոնում 1889-1895 թվականներին[4]:

1895 թ. Համիդյան ջարդերի ժամանակ՝ ձերբակալվում է[1]: 13-ամսյա բանտարկությունից հետո, իրագործում է բարեհաջող փախուստ 1897 թ. Բաթում, այնուհետև Թբիլիսի[5], որտեղ ծավալում է լայն մասնագիտական գործունեություն, որպես իրավաբան։ Համագործակցում է Ալեքսանդր Մանթաշովի հետ[6]:

1897 թ. հուլիսի 25-ին ՀՅԴ կուսակցության բյուրոյի հանձնարարությամբ մեկնում է Սալմաստ, համաձայնեցնել է Խանասորի արշավանքի կազմակերպմանը[1]:

Հունվարի 16–26, 1898 թ. մասնակցում է ՀՅԴ արևելյան անդամների ժողովին, որի ընթացքում Ավետիք Սահակյանն ու Շահրիկյանը նշանակվում են Բաքվի (Ոսկանապատ) և հյուսիսային Ռուսաստանի ՀՅԴ ղեկավարներից[7]:

1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայազգի խոշոր գործարարներից դրամական միջոցներ է հավաքել և մեծ քանակությամբ զենք փոխադրել կռվի շրջանները[1][8]:

1908 թ․ երիտթուրքական հեղաշրջումից հետո մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ իրականացրել է ազգային, կուսակցական և հրապարակախոսական լայն գործունեություն։ Մասնավորապես, ընտրվում է Հայկական Ազգային Ժողովի անդամ։ Գրում է «ԱԶԱՏԱՄԱՐՏ» թերթի համար[1][8]:

1915 թվականին մի շարք մտավորականների թվում ուղարկվում է Այաշ, որտեղ էլ, Անկարայի շրջակայքում տանջամահ են անում[4][5][9]:

ՀրատարակությունԽմբագրել

  • Մեր հաւատամքը 1910[10]
  • Ամուսնական խնդիրը իրաւական եւ ընկերային տէսակէտեն։ Եկեղեցիւ եւ ազգային սահմանադրութեան ոգին այս հարցի մասին, 1912[11]
  • Օսմանեան կայսրութեան անկման պատմութիւնը։ Երիտ.-թուրքերի վերանորոգուող դպրոցը 1913[12]
  • Բարենորգումներու հարցը 1914[13]
  • Ազգային սահմանադրություն 1914[14]

Գրականություն Հ. Շահրիկյանի մասինԽմբագրել

  • "Կաւէ արձաններ" Անտոնյան, Արամ Անտոնի, 1910[15]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Habeshian Vahe։ Voices from the Past: Excerpts from Writings of Armenian Revolutionaries։ Hairenik Association։ ISBN 1940573092 
  2. Tasnapetean Hrach (1990)։ History of the Armenian Revolutionary Federation, Dashnaktsutiun, 1890-1924։ Oemme Edizioni։ էջ 207 
  3. 3,0 3,1 Tuncay Mete (1994)։ Socialism and nationalism in the Ottoman empire 1876-1923։ London: British Academic Press։ ISBN 1850437874 
  4. 4,0 4,1 Balakian Grigoris (2010)։ Armenian Golgotha: a memoir of the Armenian genocide, 1915-1918 (1st Vintage Books ed. ed.)։ New York: Vintage Books։ էջ 63։ ISBN 1400096774 
  5. 5,0 5,1 Zarakolu Ragip (7/24/2010)։ «Basın da geçmişine sansür uyguluyor» (Turkish)։ Haber Ruzgari 
  6. [ISBN 9993078298]
  7. [ISBN 99930-78-29-8]
  8. 8,0 8,1 Kaligian Dikran Mesrob (2011)։ Armenian organization and ideology under Ottoman rule, 1908-1914 (Rev. ed. ed.)։ New Brunswick, NJ: Transaction։ էջ 245։ ISBN 1412848342  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «kaligian» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  9. Kévorkian Raymond H. (2010)։ The Armenian genocide : a complete history (Reprinted. ed.)։ London: I. B. Tauris։ էջ 525։ ISBN 1848855613 
  10. Fundamental Scientific Library National Academy of Sciences Republic of Armenia Our credo
  11. Fundamental Scientific Library National Academy of Sciences Republic of Armenia Мarriage Questions, legal and social character
  12. Fundamental Scientific Library National Academy of Sciences Republic of Armenia History of decline of the Ottoman Empire, Turkey, since 1913
  13. Fundamental Scientific Library National Academy of Sciences Republic of Armenia Question of reforms
  14. Fundamental Scientific Library National Academy of Sciences Republic of Armenia National constitution
  15. Fundamental Scientific Library National Academy of Sciences Republic of Armenia "Կաւէ արձաններ"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։