Բացել գլխավոր ցանկը

Համլետ Գևորգյան (մարտի 1, 1951(1951-03-01), Մելիքգյուղ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ պատմաբան:

Համլետ Գևորգյան
Patmutyun.jpg
Ծնվել էմարտի 1, 1951(1951-03-01) (68 տարեկան)
Մելիքգյուղ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1951 թ. մարտի 1-ին Ապարանի շրջանի Մելիք գյուղում։ 1968 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970-1972 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1972-1974 թթ. որպես բանվոր աշխատել է Աշտարակում։ 1974-1979 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում։ 1979-1982 թթ. աշխատանքի է անցել Նաիրիի շրջանի թիվ 5 երեկոյան միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար։ Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1982-1991 թթ. եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս։ 1991 թ. ընտրվել է «Հայ շինական» բարեգործական միության նախագահ։ Զուգահեռաբար հայոց պատմություն է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1999 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 2002 թվականից համատեղության կարգով Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս է, 2006 թվականից՝ դոցենտ։

Հեղինակ է 10 պատմագիտական մենագրության (Նիկոլ Դուման», (Երևան, 2002, 2003), Դրո (Երևան, 1999, 2000, 2007), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011), երեք գիտաուսումնական աշխատանքների և բազմաթիվ հոդվածների։ 2011 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 2012 թ. ստացել պրոֆեսորի գիտական կոչում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային - ազատագրական պայքարի հիմնախնդիրները:

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման» և «Դրաստամատ Կանայան» մեդալներով։

ԵրկերԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 321: