Խաղացողները (ֆիլմ)
Խաղացողները (անգլ.՝ Players), 2012 թվականին նկարահանված ֆիլմ, որի ռեժիսորներն են Աբբաս և Մաստան Բուրմավալլաները։ Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Աբհիշեկ Բաչչանը, Բիպաշա Բասուը, Սոնամ Կապուրը, Նիլ Նիտին Մուկեշը, Բոբբի Դեոլը։ Թրեյլերը ցուցադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ ֆիլմը թողարկվել է 2012 թվական հունվարի 6-ին։ Սա 2003 թվականին նկարահանված «Կողոպուտ իտալական ձևով» բլոկբաստերի ռեմեյքն է։ «Կողոպուտ իտալական ձևով» ֆիլմն էլ 1969 թվականին նկարահանված բրիտանական ֆիլմի (գլխավոր դերում՝ Մայքլ Կեյնոմ) ռեմեյքն է, թեև միևնույն ժամանակ հիմնական սյուժետային գիծը զգալիորեն տարբերվում է 2003 թվականի ֆիլմից՝ դարձնելով հերոսներին ու իրադարձությունները բոլորովին տարբեր։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել տարբեր վայրերում, ինչպիսիք են Նոր Զելանդիա, Ռուսաստան և նույնիսկ Հյուսիսային բևեռ, դառնալով պատմության մեջ առաջին Բոլիվուդյան ֆիլմը, որը նկարահանվել է այնտեղ։
Խաղացողները հինդի՝ प्लेयर्स | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին, թրիլեր, դրամա և մարտաֆիլմ |
Հիմք | Գողություն իտալական ձևով և Գողություն՝ իտալական ձևով |
Թվական | 2012, դեկտեմբերի 12, 2012 և մայիսի 13, 2014 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Աբբաս Բուրմավալլա և Մաստան Բուրմավալլա |
Սցենարի հեղինակ | Ռոխիդ Ջիգրաջ Չուահան |
Դերակատարներ | Աբհիշեկ Բաչչան, Սոնամ Կապուր, Բիպաշա Բասու, Նիլ Նիտին Մուկեշ, Բոբբի Դեոլ, Սիկանդեր Կհեր, Օմի Վադյա, Ջոնի Լևեր, Վինոդ Կհաննա, Աֆթաբ Շիվդասանի և Շվետա Բհարդվաջ |
Օպերատոր | Ռավի Յադավ |
Երաժշտություն | Պրիտամ Չակրաբորտի |
Նկարահանման վայր | Նոր Զելանդիա |
Կինոընկերություն | Աբբաս-Մուստան, Paramount Pictures, Viacom 18 և Viacom 18 Motion Pictures |
Տևողություն | 140 րոպե |
Նախորդ | Մաուսամ |
Հաջորդ | Գործակալ Վինոդ |
![]() |
Սյուժե
խմբագրել1917 թվականին ամենաթեժ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռումինիա է ուղարկվում Ռուսական կայսրության ոսկու պահեստները, հիմա ժամանակն է վերադարձնել ոսկին հետ։ Մի խումբ հնդիկ լավագույն գողեր - տարբեր մասնագիտություններով որոշում են կատարել լավագույն կողոպուտը դարի։
Դերերում
խմբագրել- Աբհիշեկ Բաչչան - Չարլի Մահարենաս
- Բիպաշա Բասու -Ռիյա
- Նիլ Նիտին Մուկեշ - Պաուկ
- Սոնամ Կապուր - Նեյնա Բրիգանզա
- Վիչիսլավ Ռազբեգաեվ - ռուս գեներալ
- Բոբբի Դեոլ - Ռոննի
- Օմի Վաիդյա - Սաննի
- Սիկանդեր Կհեպ - Բիլալ
Նկարահանումներ
խմբագրելՆկարահանումները անցկացվել են 3 փուլով. 1 փուլը նկարահանումների սկսվել է Հնդկաստանում նոյեմբերի 9-ին, 2010 թվականի և շարունակվել է ընդհում մինչև դեկտեմբերի վերջ։ Երգը «Buddhi Do Bhagwaan» նկարահանվել է Գոա Միրամար լողափում։
Երկրորդ փուլը սկսվել է հունվարի կեսերից 2011 թվականի, Նոր Զելանդիայի քաղաքներում՝ Վելինգտոն և Օքլենդ։
Երրորդ փուլը նկարահանումների, եղել է առավել երկար, սկսվել է 2011 թվականի ապրիլի շրջաններում՝ Սիբիրում, Սանկտ Պետերբուրգում և Մուրմանսկում։ Գնացքների կողոպուտի հատվածը նկարահանվել է Մուրմանսկում[1].:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Cast & crew of Abbas Mustan's Players begin shooting in Russia». Business of Cinema. 2011 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-10-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղացողները (ֆիլմ)» հոդվածին։ |