Բիպաշա Բասու (անգլ.՝ Bipasha Basu, հինդի՝ बिपाषा बासु, հունվարի 7, 1979(1979-01-07), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել։

Բիպաշա Բասու
Ծնվել էհունվարի 7, 1979(1979-01-07) (45 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
ԿրթությունBhawanipur Education Society College? և Bhavan's Gangabux Kanoria Vidyamandir?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ժանրերդրամա, կոմեդիա, ռոմանտիկա, թրիլեր
Ամուսին(ներ)Կարան Գրովեր
Համատեղ ապրող(ներ)Ջոն Աբրահամ և Դինո Մորեա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Բիպաշա Բասուն ծնվել է հունվարի 7–ին 1979 թ. Նյու Դելիում բենգալյան ընտանիքում։ Բիպաշա անունը թարգմանաբար նշանակում է «խորը մութ ցանկություն»։

Ավելի ու ընտանիքը տեղափոխվում է Կալկաթա, որտեղ Բիպաշան իր առաջին հաջող քայլերն է արել մոդելային բիզնեսում։ Բիպաշան ունի երկու քույր՝ Բիդիշա և Բիջոետա։ Փոքր հասակում մաշկի մուգ գույն ունենալու պատճառով նրան համարում էին տգեղ։ Բիպաշան ազատ խոսում է հնդկերեն, անգլերեն և բենգալյան լեզուներով։ Դպրոցական հասակում հետաքրքրված էր բասկետբոլով և երազում էր դառնալ բժիշկ։ Դպրոցից հետո որոշում է զբաղվել առևտրով զբաղվում է հաշվապահությամբ։ Կալկաթայում նա նույնիսկ սկսում է ուսումնասիրել կառավարման հիմունքներ, սակայն դերասանուհու ճակատագիրը փոխվում է հանդիպոլով կալկաթյան հյուրանոցներից մեկում Մեխր Ջեսսին ում նա համարում է իր կնքամայրը։ Արդեն 16 տարեկան հասկուն Բիպաշան հաղթում է Godrej Cinthol Supermodel մրցույթում։ 17 տարեկանում նա մասնակցել է միջազգային մոդելային Ford Supermodel of the world մրցույթին՝ Ֆլորիդայում և զբաղեցրել 3–րդ տեղը։ Նա գովազդել է մասնավորապես Ֆորդ մակնիշի մեքենան և հրավիրվել Նյու Յորք որտեղ հայտնվել է գլխավոր ամսագրերի էջերում։ Բիպաշան կարող էր դառնալ միջազգային թոփ–մոդել, բայց հայրենիքի կարոտը ստիպում է նրան վերադառնալ Հնդկաստան, որտեղ նա շարունակել է նկարահանվել գովազդային հոլովակներում և աշխատել պոդիումի վրա։ Բոլիվուդյան կինոյում նա հայտնել է շատ պատահաբար բայց իր առաջին ֆիլմը («Չար անծանոթը» 2001 թվականի նկարահանված, ռեժիսոր՝ Աբբաս Մաստան) դարձլ է ուղենիշ, իսկ Բիպաշան ստացել է Filmfare մրցանակ լավագույն առաջին դերի համար։ 2014 թվականի հուլիսից դերասանուհին սկսեց նկարահանվել սարսափ ֆիլմում «Alone» նմանակելով արդեն 2007 թ.[1] նկարահանված թայլանդական ֆիլմին, որտեղ դերասանուհին կխաղա սիամական եկվորյակների դերը, որոնցից մեկը մահացել է բաժանման գործողության ընթացքում[2]։

Տարի Հայերեն անվանում
2001 Չար անծանոթը
2002 Խորամանկ աղվես
2002 Գաղթնիք
2002 Վտանգավոր խաղ
2002 Իմ սիրելիյի հարսանիքը
2002 Գող ոստիկանը
2002 Մեղքի զգացումը
2003 Երդվում եմ քեզ
2003 Մութ կողմի ցանկություն
2003 Վտանգիր կյանքի համար
2003 Երկիր
2004 Ուժեղ ցանկություն
2004 Վստահություն
2004 Սուրբ թալիսման
2004 Արյան կախարդանք
2004 Հոգի
2005 Սաչին
2005 Անհաջողությունների կիզակետում
2005 Հոգու առևանգում
2005 Ոչ պատահական ծանոթ
2006 Սիրո նախազգացում
2006 Ոչնչից մի վախեցիր-2
2006 Ուրիշ
2006 Կոտրված ճակատագիրը
2006 Երկրորդ ես
2007 Երբ մի կյանքը քիչ է
2007 Գոլ խփիր
2008 Մրցարշավ
2008 Զգուշացեք, գեղեցկուհիներ
2008 Այս զույգին ստեղծել է Աստված
2009 Ամենայն բարիք։ Զվարճալին սկսվում է
2009 Վերջաբան
2010 Թևեր
2010 Մի պահ
2010 Կատաղություն
2011 Արատավոր շրջան
2012 Կօգնենք ամուսնալուծվել
2012 Երրորդ հարթությունը
2012 Մրցարշավ 2
2013 Ուրվական
2014 Եկվորյակներ
2014 Արարած
2015 Ժամանակից դուրս
2015 Մենակություն

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Լոնդոնում ամենօրյա լույս տեսնող ասիական թերթը «Eastern Eye» համարել է 2007 թ. Բիպաշային Ասիայի ամենագեղեցիկ կինը, ինչպես նաև ամենացանկալի կինը Ասիայի 2005 թ. — Most Desirable Woman in Asia-ի վարկածով TV channel Zoom TV և կայքի Indiatimes.com, երկրորդ տեղում՝ Միկշատ Մադհուրի,

երրորդ տեղում՝ Պրիանկա Չոպրա և չորրորդ՝ Այշվարիա Ռայ, տասնյակում ընդգրկվել են Շիլլա Շետտի, Կարինա Կաիֆ, Կարինա Կապուր և Լարա Դատտան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bipasha Basu wraps up first leg of 'Alone'». The Indian Express (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 17. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Bipasha Basu to play conjoined twins in 'Alone'». The Indian Express (անգլերեն). 2014 թ․ հունիսի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիպաշա Բասու» հոդվածին։