Լև Ալեքսանդրովիչ Բեզիմենսկի (ռուս.՝ Лев Алекса́ндрович Безыме́нский, դեկտեմբերի 30, 1920(1920-12-30), Կազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 26, 2007(2007-06-26)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսաստանցի գրականագետ, գերմանագետ-պատմաբան, գրող ու լրագրող։ Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու։  Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Լև Բեզիմենսկի
Ծնվել էդեկտեմբերի 30, 1920(1920-12-30)
ԾննդավայրԿազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էհունիսի 26, 2007(2007-06-26)[1] (86 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունպատմաբան, լրագրող և գրող
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Լև Բեզիմենսկին բանաստեղծ Ալեքսանդր Բեզիմենսկու որդին է։ Ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 30-ին Կազանում։ 1938 թվականին ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, պատմության և գրականության ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետ։ 1941 թվականի օգոստոսին զորակոչվել է բանակ և շարքայինի կոչումով ուղարկվել պահեստազորային ինժեներական գունդ։ Մասնակցել է ռազմական թարգմանիչների կուրսերին և սովորել Արտասահմանյան լեզուների ռազմական ինստիտուտում։ 1942 թվականի մայիսից ծառայել է Հարավարևմտյան ռազմաճակատում՝ որպես հատուկ նշանակության ռադիոդիվիզիոնի սպա։ 1942 թվականի դեկտեմբերին Դոնի ռազմաճակատի շտաբի հետախուզական բաժնում նշանակվել է որպես ռազմական թարգմանիչ, որի հրամանատարը Խորհրդային Միության մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին էր։ Թարգմանչի կարգավիճակում Բեզիմենսկին մասնակցել է ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի, Հերման Գյորինգի, Վիլհելմ Քայտելի և գերմանացի գերեվարված մյուս գեներալների հարցաքննությանը։

1945 թվականի մայիսի 1-ին Լև Բեզիմենսկին մարշալ Գեորգի Ժուկովի համար թարգմանել է Յոզեֆ Գեբելսի և Մարտին Բորմանի նամակը, որտեղ նրանք հայտնում էին Ադոլֆ Հիտլերի մահվան մասին։

1946 թվականին Լև Բեզիմենսկին զորացրվել է բանակից և շարունակել ուսումն արդեն Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1948 թվականին նա ավարտել է համալսարանն ու աշխատանքի անցել «Новое время» ամսագրի խմբագրությունում՝ որպես գրական լրագրող։

Ամսագրի թղթակցի կարգավիճակում աշխատել է չորս գերտերությունների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիան, ԽՍՀՄ) արտաքին գործերի նախարարների խորհրդի Բեռլինի ու Ժնևի նստաշրջաններին։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Ատենախոսության թեման եղել է ««Բարբարոսա» հատուկ թղթապանակ. վավերագրական պատմություն»[2] աշխատությունը։ Եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համընդհանուր պատմության ինստիտուտին կից Գերմանական պատմական հետազոտությունների կենտրոնի խորհրդի անդամ։

Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[3]։

Պարգևներ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Битва за Москву. Провал операции «Тайфун»,
  • Провал операции «Нептун». М.: Изд-во Агентства печати «Новости», 1980,
  • Третий фронт. Секретная дипломатия Второй мировой войны,
  • Будапештский мессия. Рауль Валленберг,
  • Операция «Миф», или Сколько раз хоронили Гитлера, М..1995,
  • Гитлер и Сталин перед схваткой,
  • Германские генералы — с Гитлером и без него М., 1961, М.: Воениздат, 1964,
  • Человек за спиной Гитлера. Мартин Борман и его дневник,
  • К западу от Эльбы,
  • Конец одной легенды. М., «Советская Россия», 1972,
  • Особая папка «Барбаросса». Документальная повесть. М.: АПН «Новости», 1972,
  • Укрощение «Тайфуна». М., 1978,
  • Тайный фронт против второго фронта.1987,
  • Разгаданные загадки Третьего рейха. 1941—1945: В 2 т. М.: Изд-во Агентства печати «Новости», Кн.1 — 368 с. Кн.2 — 400 с,
  • «Второй Мюнхен»: замысел и результаты (из архивов Форин-офиса)//Новая и новейшая история. 1989. № 4; № 5,
  • Августовское предложение Гитлера Лондону//Международная жизнь. 1989. № 8,
  • Встречался ли Сталин с Гитлером?//Новое время. 1990,
  • Великая Отечественная в… 1940 году? // Международная жизнь. 1990. № 8,
  • Безыменский Л. А., Горлов С. А. Накануне, Переговоры В. М. Молотова в Берлине в ноябре 1940 г.//Международная жизнь. 1991. № 6,
  • Что же сказал Сталин 5 мая 1941 г.? // Новое время 1991 № 19, Besymenski L Die Rede Stalins am 5 Mai 1941 Dokumentiert und interpretiert // (գերմ.՝ Osteuropa Zeitschrift für Gegenwartsfragen des Ostens 1992 ¹3),
  • Как сэр Стаффорд Криппс, Ким Филби и Рудольф Гесс Иосифа Сталина напугали//Новое время. 1992. № 23,
  • Визит В. М. Молотова в Берлин в ноябре 1940 г. в свете новых документов//Новая и новейшая история, 1995. № 6,
  • Советская разведка перед войной//Вопросы истории. 1996. № 9,
  • Советско-германские договоры 1939 г.: новые документы и старые проблемы//Новая и новейшая история. 1998. № 3,
  • ինչպես նաև գիտական հոդվածներ «Новая и новейшая история» (1/1979, 4/1997, 3/1998), «Россия и современный мир» (1/1996), «Вопросы истории» (4-5/1991, 9/1996) ամսագրերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #121861651 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Безыменский, Лев Александрович. Особая папка "Барбаросса". Документальная повесть : дисс. ... канд. ист. наук : 07.00.00. — Москва, 1972. — 342 с. : ил.; 20 см. + Прил. (43 с.).
  3. «Сайт «Московские могилы»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.