Լևոն Դարբինյան
Լևոն Խնկանոսի Դարբինյան[1] (մայիսի 29, 1905, գյուղ Ալաստան (այժմ՝ Վրացական ԽՍՀ Ախալքալաքի շրջանում) - դեկտեմբերի 28, 1943, Կորոստիշև (Ուկրաինա), Խորհրդային Միության հերոս (ետմահու, հունվարի 10, 1944), գվարդիայի գնդապետ։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։
Լևոն Դարբինյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 29, 1905 |
Ծննդավայր | Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1943 (38 տարեկան) |
Մահվան վայր | Կորոստիշև, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կորոստիշև |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կրակոց |
Մասնագիտություն | սպա |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Միության հերոս և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
1927 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը, 1934 թ.-ին՝ «Վիստրել» դասընթացները (Մոսկվա)։
Սովորել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին կռվել է Կենտրոնական, ապա՝ Հարավ-Արևմտյան ռազմաճակատներում։ Եղել է գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1943 թվականին մասնակցել է Վորոնեժի և Առաջին ուկրաինական ռազմաճակատների ռազմական գործողություններին։
Աչքի է ընկել Խարկովի ազատագրման, Դնեպրի գետանցման, Կիևի, Ֆաստովի համար մղված մարտերում։ 1943 թվականի դեկտեմբերին Դարբինյանի ղեկավարած 69-րդ մեքենայացված բրիգադը[2] ճեղքեց թշնամու ամրությունները Կիևից արևմուտք և հնարավորություն ստեղծեց ազատագրելու Կորոստիշև քաղաքը։ Այդ գործողությունների ժամանակ Դարբինյանը ծանր վիրավորվեց և մահացավ։
ՊարգևներԽմբագրել
Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի, Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Hayastan Argishti։ «ԴԱՐԲԻՆՅԱՆ ԼԵՎՈՆ ԽՆԿԱՆՈՍԻ»։ www.mayrhayastan.am։ Վերցված է 2016-10-12
- ↑ «Дарбинян Левон Хнканосович»։ www.warheroes.ru։ Վերցված է 2016-10-12
ԳրականությունԽմբագրել
- Герои Советского Союза. Краткий биографический словарь. Том 1. М.: Воениз., 1987
- Золотые Звезды Полесья. 3-е изд., Киев, 1985
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 312)։ |