Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ադամյան Լևոն Իվանի, (1929 թվական, ՀՍՍՀ, Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ (այժմ՝ Տավուշի մարզ)-1989 թվական), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր[1]։

Լևոն Ադամյան
Ծնվել է1929 թվական
ԾննդավայրՀՍՍՀ Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ (այժմ` Տավուշի մարզ)
Մահացել է1989 թվական
ՔաղաքացիությունՀայ
Մայրենի լեզուՀայերեն
ԿրթությունԲարձրագույն
ԵրկերՀողի գնահատման տնտեսական պրոբլեմները Հայկական ՍՍՀ-ում / Экономические проблемы оценки в Армянской ССР Ն.Մ. Մանասերյան, Լ.Ի. Ադամյան ; ՀՍՍՀ ԳԱ, Տնտեսագիտության ինստիտուտ. - Եր. : ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1979. - 218 էջ։
ՄասնագիտությունՏնտեսագետ
ԱշխատանքՀՍՍՀ պետագրոարդի կառավարման բարձրագույն դպրոցում` էկոնոմիկայի ամբիոնի վարիչ

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն ստանալով Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում[2], Լևոն Ադամյանն այն ավարտել է 1953 թվականին։ Տնտեսագիտության դոկտորի աստիճանը ստացել է 1980 թվականին, իսկ 1982 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ ՀՍՍՀ պետագրոարդի կառավարման բարձրագույն դպրոցում զբաղեցրել է էկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը (1985 թվականից)։

Գիտական գործունեություն

խմբագրել

Լևոն Ադամյանի գիտական հետաքրքրությունները վերաբերում են հողի տնտեսական գնահատման հարցերին։ Խորհրդային տնտեսագիտական գրականության մեջ տասնամյակներ տիրապետում էր այն կարծիքը, համաձայն որի, եթե սոցիալիզմի պայմաններում ընդունվի տնտեսական գնահատման անհրաժեշտությունը, ապա պետք է ընդունվի նաև կապիտալիստական տնտեսաձևին բնորոշ հողի նկատմամբ մասնավոր սեփականությանը բնորոշ բոլոր կատեգորիաների գոյությունը։ Սակայն, հատկապես 1960-ական թվականների կեսերից սկսած խորհրդային երկրում ընդունվեցին մի շարք տնտեսական ակտեր ու իրավական վարչական միջոցառումներ՝ ուղղված բնական ռեսուրսների պահպանման ու ռացիոնալ օգտագործման ուղղություններին։ Վերջինս ինտենսիվ գյուղատնտեսական արտադրություն վարելու պահանջն է։ Իսկ դա հնարավոր է, եթե գործի դրվեն բնական հարստությունների ռացիոնալ օգտագործման տնտեսական լծակները։ Սույն հարցերը, որոնք արծարծվել են Ադամյանի «Экономическая оценка земли» գրքում, իրենց հետագա շարունակությունը ստացել են «Հողի գնահատման տնտեսական պրոբլեմները Հայկական ՍՍՀ-ում» (համահեղինակ՝ Մանասերյան Նորայր Մարգարի) աշխատության մեջ[1]։
Չնայած ԽՍՀՄ-ում հողն ազգայնացված էր և վաճառքի ենթակա չէր, Ադամյանի կարծիքով հողային հարաբերությունները չեն կարող դուրս լինել հողի օբյեկտիվ տնտեսական գնահատման ազդեցությունից։ Հնարավոր չէ որոշել նաև պահպանման հանրորեն անհրաժեշտ ծախսերը և լուծել բնության պահպանման խնդիրը տնտեսական առումով, եթե հայտնի չեն, օրինակ՝ դիտարկվող հողամասի դրամական գնահատականը, գինը։ Լևոն Ադամյանի կողմից առաջարկվել են ՀՍՍՀ գյուղատնտեսության օգտագործելի հողերի գնահատման կոնկրետ սկզբունքներ և ներկայացվել հանրապետության կարևորագույն հողատեսքերի համեմատական և բացարձակ դրամական գնահատման որոշ արդյունքներ։
Լևոն Ադամյանը գտնում էր, որ հողի գնահատման իր առաջարկած և կիրառած եղանակները գրեթե լիովին համապատասխանում են համամիութենական մեթոդիկայի սկզբունքներին։ Նա առաջարկում է հողի գնահատման լրացուցիչ տարբերակներ, որոնք արդյունավետ էին հարցի բազմակողմանի լուծման տեսակետից։ Ադամյանն անդրադարձել է նաև հողային ֆոնդի պահպանմանը, հաշվենկատ օգտագործման գործնական, կիրառական նշանակությանը։ Ադամյանն առաջնակարգ է համարել կատարելագործված գների պայմաններում հողի տնտեսական գնահատումը՝ զուտ եկամուտի ցուցանիշով։ Նա գրում է.

  Զուտ եկամտի գործնական նշանակությունը միանգամայն ակնհայտ է։ Այն անհրաժեշտ է ոչ միայն առանձին ճյուղերի, այլև այս կամ այն մթերքների արտադրության տնտեսական արդյունավետության որոշման բնագավառում։ Զուտ եկամտի հետ են կապված գյուղատնտեսական ձեռնարկությունների ճիշտ մասնագիտացման և տեղաբաշխման հարցերը։ Զուտ եկամտի մակարդակն արտացոլում է նյութական և աշխատանքային միջոցների և ընդհանրապես արտադրության վարման մակարդակը, որը վերջին հաշվով բնութագրում է որակապես տարբեր հողերի ազդեցությունն աշխատանքի արտադրողականության վրա։ Ներտնտեսային հաշվարկի և տնտհաշվարկային հարաբերությունների կազմակերպումն ու կատարելագործումը սերտորեն առնչվում են զուտ եկամտի հետ  

[փա՞ստ]:

Մատենագիտություն

խմբագրել
  • Հողի գնահատման տնտեսական պրոբլեմները Հայկական ՍՍՀ-ում / Экономические проблемы оценки в Армянской ССР Ն.Մ. Մանասերյան, Լ.Ի. Ադամյան; ՀՍՍՀ ԳԱ, Տնտեսագիտության ինստիտուտ. - Եր.: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1979. - 218 էջ
  • Адамян, Левон Иванович: Экономическая оценка сельскохозяйственного земельного фонда Армянской ССР : диссертация доктора экономических наук: 08.00.05. - Ереван, 1979. - 379 с.
  • Посошникова, Клавдия Порфирьевна: Экономическая оценка земли [Текст] / К. П. Посошникова, Л. И. Адамян ; АН АрмССР. Ин-т экономики. - Ереван: Изд-во АН АрмССР, 1970 [вып. дан. 1971]. - 215 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ««Հայ տնտեսագիտական մտքի երկու դարը» գիտակենսագրական հանրագիտարան» (PDF).
  2. https://www.timacad.ru/