Բնական պաշարներ
Բնական պաշարներ, բնության մարմիններ և ուժեր, որոնք արտադրողականության զարգացման և ուսումնասիրության տվյալ փուլում կարող են օգտագործվել մարդկային հասարակության պահանջմունքների բավարարման համար։
Հատկանիշեր
խմբագրելԲնական պաշարների կարևոր հատկանիշներն են.
- քանակի և որակի ինքնավերարտադրումը և ինքնակարգավորումը (անտառ, կենդանիների գլխաքանակ և այլն),
- բնական էվոլյուցիայի հետևանքով և մարդու ներգործության ազդեցությամբ բնական պաշարների մեկ որակ, վիճակից մեկ այլ վիճակի անցումը (Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով լճի էկոհամակարգի փոփոխություն)։
Բնական պաշարները կախված են մարդկանց արտադրողական և ոչ արտադրող, գործունեության տեխնոլոգիական եղանակից, բնույթից, ինտենսիվությունից։
Դասակարգում
խմբագրելԲնական պաշարները դասակարգվում են ըստ սպառման և վերականգնման հատկանիշների, մարդու գործունեության մեջ դրանց օգտագործման հիմնական ուղղությունների։
Ըստ սպառման և վերականգնման հատկանիշների
խմբագրելԸստ սպառման և վերականգնման հատկանիշների դասակարգումը կատարվում է էկոլոգիական պլանավորման և կանխատեսման նպատակով։ Սովորաբար առանձնացնում են
- գործնականում անսպառ (արեգակի, քամու, մակընթացային, երկրի ներքին էներգիա)
- սպառվող պաշարներ, որոնք լինում են
Ըստ մարդու գործունեության մեջ օգտագործման
խմբագրելԸստ մարդու գործունեության մեջ օգտագործման հիմնական ուղղությունների՝ բնական պաշարները բաժանվում են 2 խմբի.
- պաշարներ, որոնք մարդկանց գոյության ու վերարտադրության անմիջական աղբյուրներ են, այդ թվում՝ կենսական անհրաժեշտության (օդ, ջուր), ինչպես նաև ոչ արտադրական նշանակության (ռեկրեացիայի, գեղագիտական և այլն)
- պաշարներ, որոնք նյութական արտադրության միջոցների աղբյուր են, արտադրական զարգացման կարևոր գործոններ (հումք, էներգակիրներ և այլն)
- պաշարները, որոնք բնական միջավայրից չեն կորզվում, օրինակ՝ էլեկտրաէներգիա ստանալու և նավագնացության նպատակով օգտագործվող ջուրը։
Բնական պաշարների դասակարգման և գնահատման չափանիշներն անընդհատ փոխվում են՝ դրանց վրա մարդկային հասարակության ազդեցության ուժեղացմանը զուգընթաց։ Այդ ազդեցությունը մեծանում է ոչ միայն մասշտաբներով, այլև «որակական կազմով» ու կառուցվածքով։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |