Լևբերդոն
Լևբերդոն, երբեմն՝ Լեբերդոն (ռուս.՝ Левбердо, Лебердо́н, Левый берег Дона՝ Դոնի ձախ ափ), Դոնի Ռոստով քաղաքի Կիրովսկի և Լենինսկի շրջանների ոչ պաշտոնական անվանումը, գտնվում է Դոն գետի ձախ ափին և գետափի երկարությամբ ձգվում է մոտ 10 կիլոմետր։
Լևբերդոնի տեսարանը Վորոշիլովսկի կամրջից, 2008 թվական | |
Երկիր | Ռուսաստան |
Կարգավիճակ | Ռուսաստանի քաղաքի շրջան |
Մակերեսի 90 %-ն իրենից ներկայացում է հանգստյան համալիրներ[1][2] (առողջարաններ, ավազային լողափեր, սրճարաններ, ռեստորաններ, գիշերային ակումբներ), մակերեսի մոտ 10 %-ում գտնվում են արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց մի մասը այդտեղ են բերվել քաղաքի կենտրոնական շրջաններից։ Այս տարածքի զարգացման նոր շրջանը կապված է «Ռոստով արենա» մարզադաշտի շինարարության հետ։
Զարգացման հեռանկարներ
խմբագրել2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման շրջանակներում ձախ ափին՝ մոտավորապես Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական մասի Բոգատյանովսկի զառիվայր պողոտայի դիմաց, կառուցվել է «Ռոստով արենա» 45․000 տեղանոց ֆուտբոլային մարզադաշտը[3]։
Մարզադաշտի մոտ՝ Թիավարման ջրանցքի արևելյան կողմի երկայնությամբ նախատեսվում է Ռոստովի մարզի Կառավարության նոր շենքի[4] և մարզական կառույցների շինարարությունը, իսկ ավազահանքի հիման վրա, որը ձևավորվում է այս կառույցների շինարարության ավազի լվացման ժամանակ, ստեղծել նոր ջրանցք։
Վորոշիլովսկի կամրջի երկայնքով՝ Դոն գետի ձախ ափին, ենթադրվում է հյուրանոցների և գրասենյակների կառուցում, իսկ Բատայսկ քաղաք տանող ճանապարհների արևմտյան կողմում՝ Թիավարման ջրանցքին հակառակ՝ Ռոստովի նոր ձիարշավարանը[5][6]։
Միաժամանակ նախագծվում է «Մեգամագ» առևտրա-ժամանցային կենտրոնի շինարարության երկրորդ փուլը, որն իր մեջ ներառելու է մի շարք խանութներ, այդ թվում «Աշան» հիպերմարկետը[7]։
Արվեստում
խմբագրել1969 թվականի մայիսի 9-ին Լևբերդոնի հանգստի կենտրոններից մեկում կայացել է ռոք փառատոն, որն ավելի ուշ անվանվել է «Դոնի Վուդսթոք», որին մասնակցել են ռոստովյան չորս ռոք խմբեր՝ «Առավոտյան ցող», «Փոքրիկ և եղբայրներ», «Սանձափոկ» և «Անհաջողակներ»[8]։
1988 թվականին ռոստովցի ռեժիսոր և հաղորդավար Իվան Կոնոնովը, որն այդ ժամանակ աշխատում էր խորհրդային հեռուստատեսության երիտասարդական խմբագրությունում, գրել է «Դոնի ձախ ափ» անվանումով երգը։
Ձայնագրված և առաջինը «ռուսական շանսոն» ժանրում Կոնստատին Ունդրովի կողմից կատարված երգը արագորեն սիրված է դարձել։ Ունդրովի «Լևբերդոն» երգը բազմաթիվ ձայնապնակներով և սկավառակներով։ Որոշ ժամանակ անց «Լևբերդոն» երգը կատարել է նաև Միխայիլ Շուֆուտինսկին[9]։
Հիշատակվում է ռոք երգիչ Բաստայի «Ռոստով» երգում։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Ռոստով արենա՝ 45 000 նստատեղով մարզադաշտ, 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընդունող կենտրոններից մեկը։
- Մշակույթի և հանգստի Լևոբերեժնի այգի՝ բացվել է 2018 թվականի մայիսի 1-ին[10]։
- Քաղաքային կենտրոնական լողափ՝ լողափ, որը տեղակայված է Վորոշիլովսկի կամրջից փոքր-ինչ վերև։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Словарь «Языки русских городов». Левбердон. Ростов-на-Дону.(չաշխատող հղում)
- ↑ «Комментарий Д. Диброва». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Стадион в Ростове к ЧМ-2018 будет лучше, чем в Казани». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Министры переедут на левый берег Дона
- ↑ «Направления градостроительного развития Ростова-на-Дону. Видео». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Новый ипподром на Левом берегу «Юг Руси» построит к 2016 году
- ↑ Торгово-развлекательный центр МЕГАМАГ г. Ростов-на-Дону(չաշխատող հղում)
- ↑ Посиделов В. «ВУДСТОК»-на-Дону // Ростов официальный. — 2004. — 21 янв. — № 3 (477). — С. 11.
- ↑ Автор хита «Левый берег Дона»: За этот шлягер я требовал гонорар от Шуфутинского!
- ↑ «На левом берегу Дона официально открылся новый парк культуры и отдыха». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.