Ռոստով արենա (ռուս.՝ Ростов Арена[1]), ֆուտբոլային մարզադաշտ Դոնի Ռոստովում[2]։ 2010 թվականի դեկտեմբերի 2-ի ՖԻՖԱ-ի որոշմամբ Ռուսաստանի պաշտոնական հայտի հիման վրա մարզադաշտում տեղի կունենա 2018 թվականի աշխարհի առաջնության խաղերը[3]։

Stadium.svg
Ռոստով արենա
Rostov-Arena from Voroshilov bridge.jpg
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Բացված2017
ՍեփականատերՌոստովի մարզ
Տարողություն45 000
Տնային թիմՌոստով ՖԱ
Կայքrostov-arena.ml
Քարտեզ
Քարտեզ
Commons-logo.svg Rostov Arena Վիքիպահեստում

Տնային թիմը՝ «Ռոստով»։ Արենայի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 15-ին՝ 2017/2018 ՌԴՊԼ 26-րդ տուրի «Ռոստով»-«ՍԿԱ-Խաբարովսկ» (2:0) հանդիպմամբ։

ԴիրքԽմբագրել

Ապագա մարզադաշտի համար ընտրվել է Դոն գետի ձախ ափը։ Շինարարության գինը կազմում է 19,8 միլիարդ ռուբլի։

Ենթադրյալ բնութագրիչներԽմբագրել

  • Կառուցման տարեթիվ՝ 2018
  • Տարողություն՝ 45 000 (2018 ԱԱ)
    • 37868 (2018 ԱԱ հետո)
    • VIP՝ 754
    • Մամուլ՝ 2280[4]
  • Լուսավորություն՝ 2100 լյուքս

ՊատմությունԽմբագրել

Մարզադաշտը պետք է հայտնվի Դոն գետի ձախ ափին, Թիավարման ջրանցքի մոտ։ Ռոստովի մարզադաշտը մյուս մարզադաշտերի մեջ առանձնանում է յուրօրինակ ճարտարապետական լուծմամբ։ Հյուսիսային տրիբունան բաց կլինի, այնտեղից կբացվի Դոն գետի գեղեցիկ տեսարան։ Մայիսի 13-ին Մոսկվայում ներկայացված նախագծի համաձայն` Ռոստովի մարզադաշտը կհամապատասխանի ՖԻՖԱ-ի բոլոր հիմնական պահանջներին. կլինեն մանրակրկիտ մտածված անվտանգության համակարգեր, հատուկ կարիքավորների համար տեղեր, VIP-տարածքներ, լրատվամիջոցների համար նախատեսված տեղեր և այլն։

Քաղաքի ամենախոշոր հրապարակում՝ Թատերական հրապարակում, նախատեսվում է հսկայական էկրաններ տեղադրել, որպեսզի մարզադաշտում տեղ չունեցող երկրպագուները կարողանան հետևել աշխարհի առաջնության խաղերին։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018Խմբագրել

Ամսաթիվ Ժամ Թիմ #1 Հաշիվ Թիմ #2 Փուլ Հաճախելիություն
Հունիսի 17 2018 21:00    1–1   Խումբ E 43,109[5]
Հունիսի 20 2018 18:00    1–0   Խումբ A 42,678[6]
Հունիսի 23 2018 18:00    1–2   Խումբ F 43,472[7]
Հունիսի 26 2018 21:00    1–2   Խումբ D 43,472[8]
Հուլիսի 2 2018 21:00 G խմբի հաղթող  — 2-րդ տեղ H խմբում Ռաունդ 1/8
Մարզադաշտի տեսքը D տրիբունայից


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Александр Николич (2015-05-21)։ «Новый стадион к ЧМ-2018 в Ростове-на-Дону получит название «Ростов-Арена»» (ռուսերեն)։ ИА «Чемпионат-Ростов»։ Վերցված է 2015-05-27 
  2. Л. Рудницкий.։ «Планы строительства и реконструкции российских стадионов к ЧМ-2018» (ռուսերեն)։ stroyka.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2010-12-24 
  3. «Russia to host 2018 FIFA World Cup» (անգլերեն)։ Официальный сайт ФИФА։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-24 
  4. «Стадион ЧМ-2018. Ростов-на-Дону» (չաշխատող հղում)
  5. «Match report – Group E – Brazil - Switzerland» (PDF)։ FIFA.com։ FIFA։ հունիսի 17, 2018։ Վերցված է հունիսի 17, 2018 
  6. «Match report – Group A – Uruguay - Saudi Arabia» (PDF)։ FIFA.com։ FIFA։ հունիսի 20, 2018։ Վերցված է հունիսի 20, 2018 
  7. «Match report – Group F – Korea Republic - Mexico» (PDF)։ FIFA.com։ FIFA։ հունիսի 23, 2018։ Վերցված է հունիսի 23, 2018 
  8. «Match report – Group D – Iceland - Croatia» (PDF)։ FIFA.com։ FIFA։ հունիսի 26, 2018։ Վերցված է հունիսի 26, 2018