Լենինսկի շրջան (Դոնի Ռոստով)

Դոնի Ռոստովի շրջան

Լենինսկի շրջան (ռուս.՝ Ленинский район), վարչատարածքային միավոր, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի 8 շրջաններից մեկը։

Լենինսկի շրջան

Զինանշան

Լենինսկի շրջանի սահմանը
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿարգավիճակՌուսաստանի քաղաքի շրջան
Մտնում էԴոնի Ռոստով
Բնակչություն80 092 մարդ
Տարածք13,0
Հիմնադրված է1920 թ.
Հեռախոսային կոդ863
Անվանված էՎլադիմիր Լենին
rostov-gorod.info/administration/territorial_unit/leninsky-district/

Խոշոր արդյունաբերական, առևտրա-ձեռնարկատիրական, մշակութային և գիտակրթական շրջան է։ Կազմավորվել է 1920 թվականին Տեմերնիցկի անվանմամբ։ Վ. Լենինի մահից հետո այն վերանվանվել է Լենինսկի։ 1937 թվականին Լենինսկի շրջանի տարածքի մի մասը, որը գտնվում էր Տեմերնիկ գետի մոտ, փոխանցվել է Ժելեզնոդորոժնի շրջանին[1]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թվաքանակը
1959[2]1970[3]1979[4]1989[5]2002[6]2009[7]2010[8]
112 081103 83790 63479 85581 82777 49578 446
2012[9]2013[10]2014[11]2015[12]2016[13]2017[14]2018[15]
79 40680 24080 88781 48981 91682 17381 779
2019[16]2020[17]2021[18]
81 24180 80579 649

Տնտեսություն խմբագրել

Ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների ընդհանուր թիվը 5605 է, այդ թվում՝ ոչ պետական՝ 5450։ Շրջանի արդյունաբերական ներուժի հիմքը կազմում են 22 խոշոր և միջին ձեռնարկություններ՝ «Ռոստովի հացամթերքի կոմբինատը», «Դոնի կաշվի», «Դոնի աղյուս», «Ագաթ» գործարանը, «Դոնի գոֆրոտարա», «Ռոստովէներգո» և այլ ընկերություններ։

Կրթություն խմբագրել

Լենինսկի շրջանը հատուկ տեղ է զբաղեցնում Դոնի Ռոստովի կրթության ոլորտում. շրջանում կա 5 բուհ՝ Ռոստովի պետական ճարտարապետական ինստիտուտը, Ռոստովի Ս. Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիան, Պետական ծառայության հյուսիսկովկասյան ակադեմիան, Ռուսաստանի մաքսային ակադեմիայի Ռոստովի մասնաճյուղը և 5 քոլեջներ՝ շինարարական, ֆինանսատնտեսագիտական, կապի և ինֆորմատիկայի, ռադիոընդունիչների, ավտոճանապարհային, կինոյի և հեռուստատեսության տեխնիկում, երկաթուղային տրանսպորտի տեխնիկում։ Մեծ ուշադրություն է դարձվում դպրոցական և նախադպրոցական հաստատություններին, այսպես, 2005 թվականին շահագործման է հանձնվել № 70 դպրոցի մարզական համալիրը։ Սա Դոնի Ռոստովի առաջին դպրոցական մարզադաշտն է, որի նախագիծը կատարվել է եվրոպական չափանիշներով։

Մշակույթ խմբագրել

Լենինսկի շրջանը մշակութային խոշոր կենտրոն է, այստեղ կենտրոնացած են մշակութային հիմնական հաստատությունները՝ Սպորտի պալատը, Երիտասարդության ստեղծագործական պալատը, Շինարարական մշակույթի պալատը, «Էներգետիկը» և Կիմ Նազարեթովի անվան կրթամշակութային երաժշտական կենտրոնը։ Տարբեր սերունդների և տարիքի մարդիկ այցելում են Մ. Գորկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգի։

Շրջանի տարածքում գտնվում են ճարտարապետության, պատմության և մշակույթի 268 հուշարձաններ։

Շրջանի ճարտարապետություն խմբագրել

 
«Օլիմպ Թաուերս» բնակելի համալիրը Դոնի Ռոստովի ամենաբարձր շենքն է։

Շրջանի պատմական կառուցապատումը ներկայացված է ժամանակակից չափանիշներով «առևտրային կառուցապատման» ցածրահարկ շենքերով։ Շատ շենքեր, այդ թվում՝ հուշարձանների կարգավիճակ ունեցող, մաշվածության բարձր գործընթացում են։ Շրջանի նոր կառուցապատումն իրականացվում է և՛ համալիր, և՛ առանձին ձևով։ Քիչ չեն ճարտարապետական տեսանկյունից անհաջող առանձին շինությունների օրինակները, որոնցից ամենաակնառուն «Վաճառականական տուն» բիզնես-կենտրոնն է։ 2004 թվականին Սուրբ Աստվածածին տաճարի տարածքում կառուցվել է զանգակատուն, այդ տաճարի մոտ 1999 թվականի սեպտեմբերին կանգնեցվել է Ռոստովի հիմնադիր Դիմիտրի Ռոստովսկու հուշարձանը։ 2000 թվականի հոկտեմբերի 4-ին՝ այն օրը, երբ ձեռք են բերվել Սուրբ Դմիտրիի մասունքները, Մարտի ութի այգում դրվել է մի քար՝ որպես կառուցվելիք տաճարի հիմք։ Տաճարի կառուցման հետ միասին բարեկարգվել է այգու տարածքը։ 2009 թվականից Լենինսկի շրջանում է քաղաքի ամենաբարձր շենքը՝ 92 մետր առավելագույն բարձրությամբ 23-24-հարկանի տներով «Օլիմպ Թաուերս» համալիրը, որը Գվարդեյսկի հրապարակի շրջանում է[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История района». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  2. «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  3. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  4. «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  5. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  6. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  7. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  8. Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения Ростовской области
  9. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  10. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  11. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  12. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  13. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  14. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  15. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  16. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  17. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
  18. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
  19. Высотные здания Ростова

Արտաքին հղումներ խմբագրել