Լուսիանո Վիետո
Լուսիանո Վիետո (իսպ.` Luciano Vietto, դեկտեմբերի 5, 1993[1][2][3], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդում»։
Լուսիանո Վիետո իսպ.՝ Luciano Vietto | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Լուսիանո Վիետո | |||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա և Արգենտինա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1993 (30 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Կորդովա, Արգենտինալիա | |||||||||||
Հասակ | 173 սմ | |||||||||||
Քաշ | 68 կգ | |||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | |||||||||||
Համար | 23 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԵրիտասարդ տարիներ
խմբագրելՎիետո սկսել է իր կարիերան «Էստուդիանտեսի» երիտասարդական թիմում։ Այնուհետև նա տեղափոխվել է արգենտինական «Ռասինգ»։ 2011 թվականին նա տեղափոխվել է արգենտինական թիմի առաջին կազմ։ Իր դեբյուտը նշել է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին` «Լաունսի» դեմ խաղում[4]։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական հարձակվողը։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին՝ «Սան Մարտինի» դեմ խաղում Վիետո դարձել է հեթ-տրիկի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը «Ռասինգի» կազմում[5]։
«Վիլյառեալ»
խմբագրել2014 թվականի ամռանը Վիետոն տեղափախովել է իսպանական «Վիլյառեալ»։ Տրանսֆերը արժեցել է 5.5 միլիոն եվրո։ Լա լիգայում իր դեբյուտը նշել է օգոստոսի 24-ին՝ «Լևանտեի» դեմ խաղում, փոխարինելով Ջովանի դոս Սանտոսին[6]։ Սեպտեմբերի 24-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Վիետոն դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով իր առաջին գոլերը իսպանական ակումբի կազմում[7]։
«Ատլետիկո Մադրիդ»
խմբագրել2015 թվականի ամռանը Լուսիանոն տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ», փոխարինելով «Յուվենտուս» տեղափոխված Մարիո Մանջուկիչին։ Տրանսֆերը արժեցել է 20 միլիոն եվրո։ Իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 12-ին՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, երկրորդ խաղակեսում փոխարինելով Գաբիին[8]։ Իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 4-ին «մադրիդյան դերբիի» շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում[9]։
Միջազգային կարիերա
խմբագրելՎիետոն 2012 թվականի դեկտեմբերին Արգենտինայի Մ20 հավաքականի կազմում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է՝ Չիլիի[10], Պարագվայի[11], Բոլիվիայի[12] և Կոլումբիայի հավաքականների դեմ խաղերին[13]։ Բոլիվիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում Վիետոն դարձել է դուբլի հեղինակ։
Ակումբային վիճակագրությունը
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ռասինգ | 2011/12 | Արգենտինայի առաջնություն | 2 | 0 | 1 | 0 | — | 3 | 0 | |
2012/13 | Արգենտինայի առաջնություն | 32 | 13 | 1 | 0 | 1 | 0 | 34 | 13 | |
2013/14 | Արգենտինայի առաջնություն | 35 | 5 | 0 | 0 | 1 | 0 | 36 | 5 | |
Արդյունք | 69 | 18 | 2 | 0 | 2 | 0 | 73 | 18 | ||
Վիլյառեալ | 2014/15 | Լա Լիգա | 32 | 12 | 4 | 0 | 12 | 8 | 48 | 20 |
Ատլետիկո Մադրիդ | 2015/16 | Լա Լիգա | 6 | 1 | 1 | 1 | 4 | 1 | 11 | 3 |
կարիերայի արդյունք | 107 | 31 | 7 | 1 | 18 | 9 | 132 | 41 |
Ձեռքբերումներ
խմբագրել- Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - դեկտեմբեր 2014
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Ռասինգ 1:1 Լունս
- ↑ Ռասինգ 3:1 Սան Մարտին
- ↑ Լևանտե 0:2 Վիլյառեալ
- ↑ Վիլառեալ 4:2 Ռայո Վալեկանո
- ↑ Ատլետիկո Մադրիդ 1:2 Բարսելոնա
- ↑ Ատլետիկո Մադրիդ 1:1 Ռեալ մադրիդ
- ↑ «Аргентина (до 20 лет) VS. Чили (до 20 лет) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 10.
- ↑ «Аргентина (до 20 лет) VS. Парагвай (до 20 лет) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013—01—12.
- ↑ «Аргентина (до 20 лет) VS. Боливия (до 20 лет) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—01—14.
- ↑ «Аргентина (до 20 лет) VS. Колумбия (до 20 лет) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 18.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիանո Վիետո» հոդվածին։ |