Լուչիա Աձոլինա (իտալ.՝ Lucia Azzolina, օգոստոսի 25, 1982(1982-08-25), Սիրակուզա), իտալացի դասախոս և քաղաքական գործիչ, Իտալիայի դպրոցական հաստատության նախարար (2020–ից)։

Լուչիա Աձոլինա
իտալ.՝ Lucia Azzolina
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1982(1982-08-25) (38 տարեկան)
ԾննդավայրՍիրակուզա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
ԿրթությունԿատանիական համալսարան, Պիզայի համալսարան և Պավիայի համալսարան
Գիտական աստիճանդափնեկիր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ուսուցչուհի
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ[1] և Italian Minister of Education?[2]
ԿուսակցությունՀինգ աստղերի շարժում
Lucia Azzolina Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Ֆլորիդիայի՝ Լեոնարդո դա Վինչիի անվան պետական գիտական ճեմարանը և ընդունվել Կատինիայի համալսարան (իտալ. Università degli Studi di Catania), 2004 թվականին ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետը և շարունակել կրթությունը՝ զբաղվելով փիլիսոփայության պատմությամբ։ Հետո ընդունվել է միջնակարգ դպրոցում դասավանդելու մասնագիտացում և ստացել դպրոցի պատմության և փիլիսոփայության ուսուցչի որակավորում։ 2008 թվականից դասավանդել է Սպեցիայի և Սարցանայի ճեմարաններում, իսկ ավելի ուշ Պիզեում։ 2013 թվականին Պավիայի համալսարանում ավարտել է իրավաբանական ֆակուլտետը՝ միաժամանակ շարունակելով աշխատել երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոցում։ 2014 թվականի հունվարին սկսել է դասավանդել Բիելլայում գտնվող Կվինտինո Սելլի անվան համալսարանում, բայց ավելի ուշ զբաղվել է իրավաբանական պրակտիկայով, աշխատել է դպրոցի աշխատողների արհմիությունում։ 2017 թվականին վերադարձել է Կվինտինո Սելլի ինստիտուտում դասավանդելու, իսկ 2019 թվականի մայիսին հաղթել է մրցույթում և ստացել է ավագ դասախոսի պաշտոն[3]։

Քաղաքական կարիերաԽմբագրել

2018 թվականի մարտին ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատի 2–րդ բազմամանդատ շրջանում՝ Պիեմոնտում, ըստ Հինգ աստղերի շարժումների ցուցակի։

2019 թվականի սեպտեմբերի 13–ին Կոնտեի[4] երկրորդ կառավարությունում նշանակվել է Իտալիայի կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների կրտսեր պետական քարտուղար և սեպտեմբերի 16–ին երդում տվել, օրինական զբաղեցրել պաշտոնը[5]։

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է օրինագիծ՝ պահանջելով կրճատել դասարանում սովորողների առավելագույն թիվը, իսկ կրտսեր պետական քարտուղարի պաշտոնում առաջարկեց դպրոցի բարեփոխումների մասին որոշում, որը նախատեսված է մրցույթի անցկացմամբ՝ 24 հազար աշխատատեղ զբաղեցնելն և ևս 24 աշխատատեղ սահմանելը, ինչի շնորհիվ իբրև ստացել է սպառնալիքներ ժամանակավոր աշխատողների կողմից, զրկվել է պաշտոնից։ Նույն ժամանակահատվածում արտահայտվել է իտալական հասարակության մեջ ներգաղթյալների մշակութային ինտեգրման ներդրման սկզբունքների մասին, որպես անհրաժեշտ պայման նրանց քաղաքացիություն տրամադրելը[6]։

2019 թվականի դեկտեմբերի 28–ին վարչապետ Կոնտեն հայտարել է Կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարարությունը բաժանելու մասին՝ Լուչիա Աձոլինային նշանակելով դպրոցական հաստատության նախարար[7]։

Կրթության նախարարի պաշտոնումԽմբագրել

2020 թվականի հունվարի 10-ին Աձոլինան երդում է տվել և օրինական զբաղեցրել նախարարի պաշտոնը[8]։

2020 թվականի մարտի 4-ին Աձոլինան հայտարարել է Իտալիայում մարտի 5-ից մինչև 15-ը դպրոցներում և համալսարաններում պարապմունքների դադարեցման մասին կառավարության կանոնակարգերի ընդունման որոշումը, որպեսզի կանխեն SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.camera.it/leg18/29?tipoAttivita=&tipoVisAtt=&shadow_deputato=307530&lettera=&idLegislatura=18&tipoPersona=
  2. http://www.governo.it/it/i-governi-dal-1943-ad-oggi/xviii-legislatura-dal-23-marzo-2018/governo-conte-ii/12715
  3. «Lucia Azzolina, chi è la nuova ministra della Scuola» (իտալերեն)։ il Mattino։ 2019-12-28։ Վերցված է 2019-12-28 
  4. Federico Capurso (2019-09-13)։ «Ecco sottosegretari e viceministri: ora la squadra del Conte-bis è al completo» (իտալերեն)։ la Stampa։ Վերցված է 2019-09-13 
  5. «Giurano anche i sottosegretari. Conte: “Ci metteremo cuore e passione”» (իտալերեն)։ la Stampa։ 2019-09-16։ Վերցված է 2019-09-16 
  6. «Chi è Lucia Azzolina, nuova ministra dell'Istruzione» (իտալերեն)։ LetteraDonna։ 2019-12-27։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-27-ին։ Վերցված է 2019-12-28 
  7. Alessandro Nasi (2019-12-28)։ «La conferma del premier Conte: “Lucia Azzolina nuovo ministro della Scuola”» (իտալերեն)։ la Stampa։ Վերցված է 2019-12-28 
  8. «I ministri di Istruzione e Università hanno giurato al Quirinale. Azzolina: "Subito i concorsi"» (իտալերեն)։ la Repubblica։ 2020-01-10։ Վերցված է 2020-01-19 
  9. Annalisa Cuzzocrea, Tommaso Ciriaco e Monica Rubino (2020-03-04)։ «Coronavirus, scuole e università chiuse nella zona rossa, lezioni sospese in tutta Italia fino al 15 marzo» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2020-03-05 

Արտաքին հղումներԽմբագրել