Լունա 10
Լունա-10, կամ Ե-6Ս համար 206 (ռուս.՝ Луна 10), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր հասցնել կայանը Լուսնի ուղեծիր։ Արձակվել է 1966 թվականի մարտի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ Լունա 10 կայանը 1966 թվականի ապրիլի 3-ին հաշողությամբ դուրս եկավ Լուսնի ուղեծիր, դառնալով Երկրի արբանյակի շուրջ պտտվող առաջին արհեստական արբանյակը։
Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-6Ս համար 206 |
COSPAR ID | [1] 1966-027A[1] |
NSSDCA ID | 1966-027A |
SCN | 02126 |
Գործարկման ամսաթիվ | 1966 մարտի 31, 10:46:59 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա-Մ (8Կ78Մ)[1] |
Աշխատանքի ավարտ | 1966 մայիսի 30 |
Զանգված | 1583.7 կգ[2] |
Կայանի աշխատանքի ընթացքում հաջողությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ, այդ թվում. Լուսնի մգնիսական դաշտի հզորության չափումները[3], նրա ռադիացիոն գոտիների ուսումնասիրությունները, Լուսնի ժայռերի հետազոտությունները (դրանք գնահատվեցին որպես մոտ երկրային բազալտներին)[4], ուսումնասիվեց տիեզերական ռադիացիան, և միկրոասուպների խտությունը։ Կայանի աշխատանքի արդյունքում կատարված ամենակարևոր հայտնագործություն են գնահատում Լուսնի ուղեծրի տատանումների պատճառ դարձած զանգվածի կենտրոնացումների առավել խիտ տեղաբաշումը լուսնային ծովերի ավազանների տակ[5][6]։
Կայանը
խմբագրելԼունա 10 կայանը խորհրդային արբանյակների Ե-6Ս դասին էր պատկանում, նախագծվել և կառուցվել էր Լավոչկինի անվ. բյուրոյի կողմից։ Էլեկտրական սնուցումն ապահովվում էր մարտկոցներով, և ուներ 540 կգ չոր զանգված։ Կայանի վրա տեղադրված գիտական սարքավորումներն էին՝ գամմա ճառագայթների սպեկտրոմետր[4], եռաառանցք Մագնիսամետր, ասուպների գրանցող սարքը, արեգակնային պլազմայի հետազոտությունների սարքավորում, ինչպես նաև Լուսնի ռադիացիայի և ինֆրակարմիր ճառագայթման չափիչ սարքեր։ Կատարվել են նաև գրավիտացիոն ուսումնասիրություններ
Թռիչք
խմբագրել«Լունա 9» կայանը արձակվեց 1966 թվականի մարտի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով[7]։
Ապրիլի 1-ին կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր ապրիլի 3-ին։ Առաջին ուղեծրային պտույտը այն կատարեց 3 ժամում[8] A 245-kilogram[7]:
Լունա 10-ը աշխատեց մինչև 1966 թվականի մայիսի 30-ը, այդ ընթացքում իրկանացվեց 460 լուսնային ուղեծրի պտույտ և կատարեց 219 տվյալների հաղորդման սեանս[9]։
Ինտերնացիոնալ
խմբագրելԿայանի վրա տեղադրված էր ծրագրավորված օսցիլատոր, որը արտաբերում էր "Ինտերնացիոնալ" օրհներգի երաժշտությունը, որպեսզի այն հնարավոր լիներ ստանալ և վերարտադրել ԽՄԿԿ 23-րդ համաժողովի նիստի ընթացքում[10]։ Ապրիլի 3-ին գիշերային փորձարկման ժամանակ ամեն ինչ կարգին էր, սակայն հաջորդ առավոտյան փորձարկման ընթացքում ստուգողները գտան նոտայի կորուստ երաժշտության մեջ և ստիպված եղան համաժողովի նիստի ժամանակ վերարտադրել գիշերային հաղորդման ձայնագրությունը, պնդելով որ դա ուղիղ հեռարձակում էր Լուսնից[11]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Luna 10». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- ↑ Measurements of the Magnetic Field in the Vicinity of the Moon on the AMS LUNA-10 (PDF) (Report). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 4,0 4,1 «Measurements of Gamma Radiation of the Lunar Surface on the Space Station LUNA-10» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Harvey, Brian (2007 թ․ օգոստոսի 17). Soviet and Russian Lunar Exploration. Springer Science & Business Media. ISBN 9780387739762 – via Google Books.
- ↑ Determination of the Gravitational Field of the Moon by the Motion of the AMs LUNA-10 (PDF) (Report). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 7,0 7,1 Kopal, Zdeněk (1971 թ․ սեպտեմբերի 23). A New Photographic Atlas of the Moon. Taplinger. ISBN 9780800855154 – via Google Books.
- ↑ «Pittsburgh Post-Gazette». Pittsburgh Post-Gazette – via Google Books.
- ↑ wikipedia «Soviet-bloc Research in Geophysics, Astronomy, and Space». U.S. Joint Publications Research Service; may be ordered from National Technical Information Service, Springfield, Va. 1968 թ․ նոյեմբերի 19 – via Google Books.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Soviet Says Satellite Orbits Moon». Sarasota Herald-Tribune. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին – via Google Books.
- ↑ Siddiqi, Asif A. (2002). «Deep Space Chronicle: A Chronology of Deep Space and Planetary Probes 1958–2000» (PDF). NASA History Office. Monographs in Aerospace History, No. 24. էջ 53. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Zarya - Luna 10 chronology Արխիվացված 2022-06-27 Wayback Machine
- «Space probe Luna-10» (ռուսերեն). space-ru.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.