Լուի Ստեֆան Սեն Լորան

Լուի Ստեֆան Սեն Լորան, մկրտվել է որպես Լուի Էտյեն (ֆր.՝ Louis Stephen Saint-Laurent, Louis-Étienne, փետրվարի 1, 1882(1882-02-01)[1][2][3][…], Compton, Քոաթիքաք տարածաշրջանային շրջան-մունիցիպալիտետ, Էստրի, Քվեբեկ, Կանադա - հուլիսի 25, 1973(1973-07-25)[1][3][4][…], Քվեբեկ քաղաք, Կանադա),  Կանադայի 12-րդ վարչապետ, փաստաբան։

Լուի Ստեֆան Սեն Լորան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1882(1882-02-01)[1][2][3][…]
ԾննդավայրCompton, Քոաթիքաք տարածաշրջանային շրջան-մունիցիպալիտետ, Էստրի, Քվեբեկ, Կանադա
Մահացել էհուլիսի 25, 1973(1973-07-25)[1][3][4][…] (91 տարեկան)
Մահվան վայրՔվեբեկ քաղաք, Կանադա
ԳերեզմանSt. Thomas Aquinas Cemetery
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Կրոնպրեսբիտերականներ
ԿրթությունFaculté de droit de l'université Laval? և Séminaire de Sherbrooke?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և դիվանագետ
ԱշխատավայրԼավալի համալսարան
ԱմուսինJeanne St. Laurent?
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Canada?, Կանադայի համայնքների պալատի անդամ և leader of the Liberal Party of Canada?
ԿուսակցությունԿանադայի լիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կանադայի շքանշանի կոմպանիոն Կանադայի տարվա նյուզմեյքեր և Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր[5]
Ստորագրություն
Louis St-Laurent Signature.svg
Louis St. Laurent Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լուի Էտյեն ֆրանկոկանադացի Ժան Բատիստ Մոիսի և իռալանդական ծագում ունեցող Մերիան Բրոդերիկի ընտանիքում։ 1902 թվականին Շերբրուկում ավարտել է Սենտ Չարլզի ճեմարանը , իսկ 1905 թվականին՝ Լավալի համալսարանը։ 1908 թվականին ամուսնացել է Ժանե Ռենոյի հետ (1886-1966), որի հետ համատեղ կյանքում ծնվել է երկու որդի և երեք դուստր։ 1914 թվականին դարձել է Լավալի համալսարանի իրավունքի պրոֆեսոր։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

1942 թվականին Սեն Լորանն ընտրվել է Կանադայի Լիբերալ կուսակցության կողմից, 1941 թվականից մինչև 1946 թվականները եղել է արդարադատության նախարար, իսկ 1946 թվականից մինչև 1948 թվականը՝ արտաքին գործերի նախարար։ Ներկայացրել է Կանադան 1944 թվականին Դումբարտոն Օքսի կոնֆերանսի, իսկ 1945 թվականին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի ժամանակ։ Մասնակցել է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության մշակմանը։

1948 թվականին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ 1949 թվականին Լիբերալ կուսակցությունը Սեն Լորանի գլխավորությամբ հաղթել է դաշնային ընտրություններում։

  • Աջակցել է 1949 թվականին ՆԱՏՕ-ի ստեղծմանը։
  • 1949 թվականին Կանադային է միացրել Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգը։
  • 1949 թվականին կառուցել է Տրանսկանադյան մայրուղին։
  • Աջակցել է ՄԱԿ-ի դիրքորոշմանը Կորեական պատերազմի ժամանակ։
  • 1954 թվականին կառուցել է Սուրբ Լավրենտիոսի ծովային ճանապարհը (անգլ. Saint Lawrence Seaway
  • 1954 թվականին կառուցել է Տրանսկանադական խողովակաշարը (անգլ․ TransCanada pipeline) Ալբերտա, Սասկաչևան, Մանիտոբա, Օնտարիո և Քվեբեկ նահանգներում։
  • Ցուցաբերել է դիվանագիտական օգնություն 1956 թվականին Սուեզի ճգնաժամի ժամանակ։
  • Կանադայի Հյուպատոսների Խորհուրդ (անգլ. Canada Council for the Arts)
  • Սոցիալական ծախսերի բարձրացում
  • Հավասարողական հաշիվ (անգլ. Equalization payments), դաշնային բյուջեից «համահարթեցման վճարումների» համակարգ է՝ հօգուտ աղքատ մարզերի։ Ստեղծվել է համազգային եկամուտների մակարդակը պահպանելու նպատակով։

1957 թվականի դաշնային ընտրություններում Լիբերալ կուսակցության պարտությունից հետո լքել է վարչապետի պաշտոնը։ 1958 թվականին հեռացել է կուսակցության առաջնորդի պաշտոնից և վերադարձել փաստաբանական աշխատանքի։

Արտաքին հղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 University of Toronto, Université Laval Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Պառլամենտի գրադարան
  4. 4,0 4,1 4,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  5. https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html#c154965