Բացել գլխավոր ցանկը

Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանս 1945 թ., Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հիմնադիր 50 պետությունների կոնֆերանս։ Տեղի է ունեցել 1945 թ.-ի ապրիլի 25-ից հունիսի 26-ը։ Հրավիրվել է ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի անունից՝ ի կատարումն Յալթայի կոնֆերանսի (տես՝ Ղրիմի կոնֆերանս 1945 թ.) որոշման, ՄԱԿ-ի կանոնադրության վերջնական տեքստը նախապատրաստելու համար։ Սովետական Միությունից կոնֆերանսին մասնակցում էին նաև Բելառուսի ՍՍՀ և Ուկրաինայի ՍՍՀ պատվիրակությունները։ Սովետական պատվիրակության պահանջով Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսը որոշեց հիմնադիր-անդամ համարել նաև Լեհաստանին։ Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսը ընթացավ սուր պայքարի մթնոլորտում, հատկապես Անվտանգության խորհրդի իրավունքների, քվեարկության կարգի, գաղութների և կախյալ տերիտորիաների, միջազգային խնամակալության նպատակների և այլ հարցերի շուրջը։ Որոշ ՝ պետություններ առարկում էին Անվտանգության խորհրդի միաձայնության սկզբունքի դեմ և փորձում նույնպիսի իրավունքներով օժտել նաև Գւխավոր ասամբչեան (մեխանիկական մեծամասնությունը ի վնաս Սովետական Սիության ու նրա դաշնակիցների օգտագործելու նպատակով)։ Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում շնորհիվ ՍՍՀՄ-ի հաստատուն դիրքի ընդունվեց միաձայնության սկզբունքը։ Որոշվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ մտցնել մի դեկլարացիա, որը ձևակերպում էր գաղութների և կախյալ տերիտորիաների հետ վարվեցողության սկզբունքները, մանդատային տերիտորիաները մտցվում էին միջազգային խնամակալության համակարգի մեջ։ Կոնֆերանսը ստեղծեց միջազգային դատարան ՄԱԿ-ի։ 1945 թ.-ի հոկտեմբերի 24-ին (որը ամեն տարի նշվում է որպես Միավորված ազգերի օր) ՄԱԿ-ի Կանոնադրությունը վավերացրեցին Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամներն ու ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը և այն մտավ ուժի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 172 CC-BY-SA-icon-80x15.png