Բացել գլխավոր ցանկը

Լուի Ժուրդան (ֆր.՝ Louis Jourdan, 19 հունիսի, 1921 - 14 փետրվարի, 2015), ֆրանսիացի կինոդերասան, ով նկարահանվել է դասական Հոլիվուդի ֆիլմերում։

Լուի Ժուրդան
ֆր.՝ Louis Jourdan
Louis Jourdan in Madame Bovary trailer.JPG
Ծնվել է1921 հունիսի 19
ԾննդավայրՖրանսիա Ֆրանսիա
Մահացել էփետրվարի 14, 2015(2015-02-14) (տարիքը 93)
Մահվան վայրԲևեռլի Հիլզ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիացի
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, French Resistance fighter և հեռուստատեսային դերասան
Աշխատանքկինոյի և թատրոնի դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1]
Կայքmonsieur.louisjourdan.net
Louis Jourdan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կրթությունն ստացել է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում: École Dramatique-ում ուսումնասիրել է դրամատիկական արվեստ (Ռենե Սիմոնի դասարանում)։

1939 թվականին կայացել է «Կորսար» ֆիլմում Ժուրդանի կինոդեբյուտը։ Ունենալով ներկայանալի արտաքին՝ նա իր ամբողջ կարիերայի ընթացքում ստիպված է եղել խաղալ ռոմանտիկ, գեղեցիկ, գրավիչ տղամարդու, ինչպես նաև սիրեկանի կերպարներ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նրա հայրը ձերբակալված էր Գեստապո բանտում, Լուին և նրա 2 եղբայրները միացան Ֆրանսիական ընդդիմությանը։ Ինչպես նաև դերասանը հրաժարվեց հանդես գալ պրոպագանդական ֆիլմում, և նրա մասնակցությամբ ֆիլմերը չցուցադրվեցին[2]:

1947 թվականներին հայտնի ամերիկյան պրոդյուսեր Դեվիդ Սելզնիկը հրավիրեց Լուի Ժուրդանին Հոլիվուդ: Լուի Ժորդանը կատարեց գլխավոր դեր Անդրեյ Խիչոկի «Պարադայնի գործը» ֆիլմում (Անդրե Լատուա, 1947)։ Լուի Ժուրդանն ավելի հայտնի դարձավ 1958 թվականին Վինսեթ Մինել Ժիժի ֆիլմում նկարահանվելուց հետո (Գաստոն)։

1961 թվականին կատարել է Էդմոն Դանթեսի դերը, Կլոդ Օտան - Լարաի «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմում (1961), իսկ 1975 թվականին «Կոմս Մոնտե Քրիստո» նույնանուն ֆիլմում խաղացել է իր ընդդիմախոս Վիլֆոորի դերը։ Այդ դերից հետո Ժուրդանը իրեն առաջարկեց չարագործի դերում։ 1977 թվականին նա խաղացել է Գրաֆ Դրակուլայի դերը BBC կազմակերմության նույնանուն ֆիլմում, իսկ 80 - ականներին ստեղծեց նենգ թշնամի Ջեյմս Բոնդի կերպարը, Կամել Հանի կերպարը «Ութոտնոուկ» ֆիլմում (1983), չար հանճար, բժիշկ Անտոն Էրկեյնի կերպարը «Ճահճային արարածը» երկերգության մեջ։ Այդ ժամանակ Ժուրդանը խաղացել է նաև ամեիկյան և Ֆրանսիական սերիալներում (հաճախակի է նկարահանվել «Կոլոմբո» սերիալում)։ Դերասանը շարունակում էր ակտիվ աշխատել ինչպես Եվրոպաում, այնպես էլ Հոլիվուդում մինչ 1990- ական թվականները։ Կինոյում նրա վերջին աշխատանքը եղել է Ֆիլիպի կերպարը 1992 թվականին նկարահանված «Տարին վայրկյաններ է» ֆիլմում։

Լուի Ժուրդանն ունի մի շարք տարբեր շքանշաններ և պատիվ է ունեցել միանգամից ունենալ «Փառքի ճեմուղում» 2 աստղ Հոլիվուդում։ 2010 թվականի հուլիսի 22-ին նա արժանացել է Լեգեոնի պատվավոր սպայի կոչմանը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելես քաղաքում, նրա կնոջ՝ Սիդնի Պուատեի, Կիրկ Դուգլասի և մյուս ընկերների ներկայությամբ։

Վերջին տարիներին Լուի Ժուրդանը ապրում էր Ֆրանսիայի հարավում՝ Վիելեյում, Կալիֆորնիա նահանգի Բևեռլի Հիլզում գտնվող իր տանը, որտեղ և մահացել է 2015 թվականի փետրվարի 14-ին։

ՖիլմագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել