Մոնժուիկի ամրոց
Մոնժուիկի ամրոց (կատ.՝ Castell de Montjuïc, իսպ.՝ Castillo de Montjuich), 17-րդ դարում կառուցված պաշտպանական կառույց Իսպանիայի հյուսիս-արևելքում՝ Կատալոնիայի ինքնավար մարզի Բարսելոնա քաղաքում։ Տեղակայված է Մոնժուիկ լեռան վրա։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ, Իսպանիայի ազգային հուշարձաններ և թանգարանի շենք |
Տեղագրություն | Սանտս Մոնտժուիկ[1] |
Հասցե | Carretera de Montjuïc, 66 |
Վարչական միավոր | Մոնժուիկ |
Երկիր | Իսպանիա[1] |
Կառուցված | 1641 |
Կայք | bcn.cat/castelldemontjuic/ |
Castell de Montjuïc Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՄոնժուիկի ամրոցը հիմնադրվել է 1640 թվականին։ Մեկ տարի անց՝ 1641 թվականի հունվարին, ամրոցում տեղի է ունենում առաջին ճակատամարտը, երբ Կատալոնիայի իշխանությունն ապստամբել էր Իսպանիայի դեմ։ Իսպանիայի թագավոր Պեդրո Ֆախարդոն 26000-անոց զորքով փորձում է ճնշել ապստամբությունը։ Իսպանացիներին հաջողվում է գրավել մի քանի քաղաքներ, սակայն Մոնժուիկի ճակատամարտում նրանք պարտություն են կրում կատալոնացի ապստամբներից, ում գլխավորում էր Ֆրանսեսկ դե Տամարիտը։
Հիսուն տարի անց՝ 1694 թվականին, կառուցվում են նոր բաստիոններ ու ատամնավոր պարիսպներ, և ամրաշինությունը վերածվում է ամրոցի։ Բարսելոնայի պաշարման (1705) ժամանակ Մոնժուիկի ամրոցը գրավվել է բրիտանական վեցերորդ հետիոտնային գնդի կողմից, որը գլխավորում էր փոխգնդապետ Վիլյամ Սաութվելը, ով հետագայում դառնում է ամրոցի կառավարիչ[2]։ Մեկ տարի անց իսպանացիները հետ են գրավել ամրոցը։
Ամրոցի հին շինությունը քանդվել է 1751 թվականին իսպանացի ճարտարագետ և ճարտարապետ Խուան Մարտին Կերմենոյի կողմից, ով կառուցել է ամրոցի ներկայիս շինությունը։ Ամրոցն իր վերջնական տեսքն ստացել է 1779-1799 թվականներին, երբ կատարվել են ամրոցը կատարելագործելու ու անհրաժեշտ պահանջներին համապատասխանեցնելու հիմնական շինարարական աշխատանքները։ Այդ ժամանակ էլ ամրոցում տեղադրվում են 120 թնդանոթներ։
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ՝ 1808 թվականին, ֆրանսիական բանակը, մտնելով Բարսելոնա, Նապոլեոնի հրամանով գրավում է նաև Մոնժուիկի ամրոցը, սակայն առանց կրակոցի, քանի որ ամրոցի պաշտպաններին հրամայված էր չկռվել ֆրանսիացիների դեմ։
Հետագա մի քանի դարերի ընթացքում Մոնժուիկի ամրոցը կարևոր դեր է ունեցել Բարսելոնայի պատմության մեջ՝ դառնալով հպատակության խորհրդանիշ այն բանից հետո, երբ 1714 թվականին Կատալոնիան ընկնում է Իսպանիայի տիրապետության տակ։ Դրանից հետո տարբեր ժամանակաշրջաններում Մոնժուիկից թնդանոթներով կրակել են քաղաքի վրա։ Երեք դար Մոնժուիկի ամրոցն օգտագործվել է որպես բանտ ու տաժանավայր։ 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ երկու կողմերն ամրոցում տանջել ու սպանել են քաղբանտարկյալների, որոնց թվում էր Լուիս Կոմպանիսը, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Կատալոնիայի կառավարության նախագահ։ Կոմպանիսը գլխատվել է Մոնժուիկի ամրոցում 1940 թվականին հոկտեմբերի 15-ին Ֆրանկոյի վարչակարգի հրամանով։
20-րդ դարի վերջին ամրոցում բացվել է ռազմական թանգարան։ 1963 թվականի հունիսին Ֆրանսիսկո Ֆրանկոն այնտեղ բացել է զրահների թանգարան։
2007 թվականի ապրիլին կառավարության որոշմամբ ամրոցն անցել է Բարսելոնայի մունիցիպալիտետի տնօրինության տակ։ 2010 թվականին թանգարանը փակվել է վերանորոգման նպատակով։ Ներկայում այն բաց է այցելությունների համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Cannon, Richard. Historical Records of the British Army [Infantry]. էջ 37.
Գրականություն
խմբագրել- Bahamón (2007). Barcelona. Atlas histórico de arquitectura (Parramón ed.). Barcelona. ISBN 978-84-342-2945-6.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն); Unknown parameter|apellidos2=
ignored (|last2=
suggested) (օգնություն); Unknown parameter|nombre2=
ignored (|first2=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - Barral i Altet (2000). Guia del Patrimoni Monumental i Artístic de Catalunya, vol. 1 (catalán) (Pòrtic ed.). Barcelona. ISBN 84-7306-947-1.
{{cite book}}
: Unknown parameter|apellidos2=
ignored (|last2=
suggested) (օգնություն); Unknown parameter|apellidos3=
ignored (|last3=
suggested) (օգնություն); Unknown parameter|apellidos4=
ignored (|last4=
suggested) (օգնություն); Unknown parameter|apellidos5=
ignored (|last5=
suggested) (օգնություն); Unknown parameter|nombre2=
ignored (|first2=
suggested) (օգնություն); Unknown parameter|nombre3=
ignored (|first3=
suggested) (օգնություն); Unknown parameter|nombre4=
ignored (|first4=
suggested) (օգնություն); Unknown parameter|nombre5=
ignored (|first5=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gabancho (2000). Guía. Parques y jardines de Barcelona (Ajuntament de Barcelona, Imatge i Producció edition ed.). Barcelona. ISBN 84-7609-935-5.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - Galofré (1992). Historia de Catalunya (Primera Plana ed.). Barcelona.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Giorgi (2007). El siglo XVII (Electa ed.). Barcelona. ISBN 978-84-8156-420-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Hernàndez i Cardona (2001). Barcelona, Història d'una ciutat (catalán) (Llibres de l'Índex ed.). Barcelona. ISBN 84-95317-22-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Roig (1995). Historia de Barcelona (Primera Plana S.A. ed.). Barcelona. ISBN 84-8130-039-X.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Rubio (2009). Barcelona, arquitectura antigua (siglos I-XIX) (Polígrafa ed.). Barcelona. ISBN 978-84-343-1212-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մոնժուիկի ամրոց
- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-01-23 Wayback Machine
- http://www.bcn.cat/castelldemontjuic/en/
- http://www.bcn.travel/destination-barcelona/montjuic-castle
- Castell de Montjuïc
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնժուիկի ամրոց» հոդվածին։ |